
04/02/2023 17:30
Ղրիմին հարվածներ հասցնելու դեպքում բանակցությունների փոխարեն կլինեն պատժիչ հարվածներ՝ Ուկրաինայից մնացած ամբողջ տարածքով մեկ․ Մեդվեդև
Ուկրաինայի կողմից Ղրիմին հարվածներ հասցնելու դեպքում ոչ մի բանակցություն չի լինի, կլինեն միայն պատասխան հարվածներ՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների ուղղությամբ, հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ Նադանա Ֆրիդրիխսոնին տված հարցազրույցում։
«Ոչ մի բանակցություն այդ դեպքում չի լինի, կլինեն միայն պատժիչ հարվածներ, կվառվի ամբողջ այն Ուկրաինան, որը մնացել է Կիևի վերահսկողության ներքո»,- ասել է Մեդվեդևը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը ստիպված կլինի՞ բանակցել Ուկրաինայի հետ, եթե վերջինս Ղրիմին հարվածներ հասցնի։
«Մենք ցանկացած ձևի պատասխան կարող ենք տ Ռուսաստանն իր առջև ոչ մի սահմանափակում չի դնում ալ, դրա մասին շատ հստակ ասել է ՌԴ նախագահը»,- հավելել է Մեդվեդևը՝ նշելով նաև, որ Ռուսաստանն իր առջև ոչ մի սահմանափակում չի դնում, սպառնալիքի չափից ու բնույթից կախված՝ պատրաստ է օգտագործել զենքի բոլոր տեսակները՝ համապատասխան իրենց հայեցակարգային փաստաթղթերի, ներառյալ՝ Միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքներն ամրագրող փաստաթուղթը։