
04/02/2023 18:55
Պաղեստինի արտգործնախարարին Մոսկվա են հրավիրել
Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ Մալիքիին հրավեր է ուղարկվել՝ այցելելու Ռուսաստան, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Այո, այդպիսի հրավեր նրան ուղարկվել է, սակայն այցի ժամկետները դեռ հայտնի չեն, նրանք դեռ չեն առաջարկել իրենց հարմար ժամկետներ։ Երբ կառաջարկեն, այդ ժամանակ մեր նախարարը կդիտարկի՝ ինչպես են դրանք տեղավորվում նրա աշխատանքային գրաֆիկում»,- ասել է դիվանագետը։
«Հուսով եմ, իհարկե, որ այդ այցը շուտով տեղի կունենա»,- հավելել է Բոգդանովը։