
04/02/2023 13:39
Մոսկվայում ուշադրությամբ են հետևում Հայաստանի՝ հնարավոր նոր դաշնակիցներ ունենալու տարբեր ձգտումներին. Դմիտրի Տրենին (Տեսանյութ)
Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ Դմիտրի Տրենինը կարծում է, որ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև պատերազմը ձգվելու է 2-3 տասնամյակ։ Այդ մասին նա այսօր հայտարարեց Երևանում մեկնարկած «Հայաստանը և Ռուսաստան - Արևմուտք գլոբալ դիմակայությունը. 2022 թվականի արդյունքները» համաժողովի ընթացքում։
«Ուկրաինայում Ռուսաստանի հիպոթետիկ պարտությունը լուրջ ապակայունացմամբ է սպառնում եվրասիական տարածքում, այն կարող է բազմաթիվ սառեցված հակամարտություններ վերակենդանացնել», - ասաց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է Հայաստանին՝ Տրենինն ասաց, թե Հայաստանը սուվերեն պետություն է և ինքն է որոշում իր հարցերը։
«Միաժամանակ Հայաստանը Ռուսաստանի գործընկերն ու դաշնակիցն է։ Մոսկվայում ուշադրությամբ են հետևում Հայաստանի՝ հնարավոր նոր դաշնակիցներ ունենալու տարատեսակ ձգտումներին։ Դրանում արտասովոր ու դատապարտելի բան չկա։ Բայց պետք է կողմնորոշվել։ Ցանկացած ընտրություն ունի իր գինը», - ասաց Դմիտրի Տրենինը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։