
06/02/2023 21:01
Լուկաշենկոն հայտարարել է՝ Արևմուտքը ֆինանսավորելու է բելառուսական ընդդիմությանը՝ իրեն սպանելու և երկրում պետական հեղաշրջում իրականացնելու համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը պատրաստվում է ֆինանսավորել արտասահմանում գտնվող բելառուսական ընդդիմության ներկայացուցիչներին՝ Բելառուսում արմատական քայլեր, այդ թվում՝ երկրի նախագահի սպանությունն իրականացնելու համար։
«Նրանք այժմ փողի խնդիր ունեն։ Արևմուտքը կֆինանսավորի միայն կոնկրետ միջոցառումներ, ցանկալի է՝ արմատական, ծայրահեղական բնույթի, ոչ այն մակարդակի, ինչպիսին 2020-ին էր․ կֆինանսավորի իշխանության տապալմանն ուղղված գործողություններ, նախագահի, բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններ։ Այսինքն, բոլորին, ովքեր իրենց կոկորդներին են կանգնած, ուզում են հեռացնել։ Դա է ֆինանսավորելու Արևմուտքը»,- ինչպես հայտնում է «СБ. Беларусь сегодня»-ն, ասել է Լուկաշենկոն՝ Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի զեկույցն ընդունելու ժամանակ։