
06/02/2023 20:44
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վաշինգտոնում կբանակցի ԱՄՆ պետքարտուղարի, Պենտագոնի ղեկավարի հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փետրվարի 7-9 կայցելի ԱՄՆ, հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։
Ըստ տեղեկագրի՝ Ստոլտենբերգը Վաշինգտոնում հանդիպումներ կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
Օրակարգի մանրամասները չեն ներկայացվում։