Որոշել են մեզ դատել՝ կարծելով, թե այդպիսով կարողանալու են խուսափել իրենց սպասվող դատաստանից․ Սեյրան Օհանյան

06/02/2023 16:48

Որոշել են մեզ դատել՝ կարծելով, թե այդպիսով կարողանալու են խուսափել իրենց սպասվող դատաստանից․ Սեյրան Օհանյան


ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հանդես է եկել տեսաուղերձով, որի տեքստային տարբերակը ներկայացնում ենք ստորև․ 

«Սիրելի՛ ժողովուրդ, քույրեր և եղբայրներ

Այսօր մենք շատ բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք: Հայաստանի ու Արցախի շուրջ օղակը սեղմվում է։ Եվ դա տեղի է ունենում ոչ միայն մեր թշնամիների գործողությունների, այլև Հայաստանի  իշխանությունների վարած ապազգային քաղաքականության պատճառով։ Քաղաքականություն, որ լկտիացնում է Ադրբեջանին, ուժեղացնում Թուրքիայի դիրքերը մեր տարածաշրջանում, կասկածներ առաջացնում բարեկամ Իրանում, կազմաքանդում հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները։

Մենք անվտանգային ու գոյաբանական լրջագույն մարտահրավերների առաջ ենք։ Ալիևի հանցավոր որոշմամբ մոտ 2 ամիս շրջափակված է Արցախը, և դա Պրահայում կայացած Փաշինյան–Ալիև հանդիպման հետևանքներից է:

Ուշագրավն այն է, որ Արցախի շրջափակումից հետո Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ մեղադրանքների սլաքներն ուղղում են դեպի ռուս խաղաղապահները և Գյումրիում ռուսական ռազմաբազան համարում սպառնալիք Հայաստանի անվտանգությանը։ Նրանք շարունակում են պառակտել մեր հանրությանը և ներքին թշնամանք տարածել։

Սիրելի՛ ժողովուրդ

44–օրյա պատերազմից և առաջ, և հետո Փաշինյանի թիրախում Հայկական բանակն է, Արցախյան առաջին պատերազմում հաղթանակած հրամանատարներն ու քաղաքական գործիչները, Արցախն ամբողջությամբ։ Ցուցադրաբար խոսում էին կենցաղային բարեփոխումներից, միաժամանակ թուլացնում, կազմաքանդում բանակը։ Եվ դա էր պատճառը, որ պարտվեցինք պատերազմում, իսկ պատերազմից հետո Հայաստանից տարածքներ կորցրինք, մարդկային հսկայական կորուստներ ունեցանք, և մեր զոհված զինվորների մարմինները դեռևս թշնամու գրաված տարածքներում են։

Օրվա իշխանությունը բանակաշինությունը և բանակի վերականգնումը փոխարինել է իմիտացիաներով ու շոուներով, սակայն ոչ մի էական քայլ չի կատարել մեր սահմանների ամրապնդման, դիրքերի ամրացման, զինվորի կյանքը պաշտպանելու նպատակով։ Եվ եթե ինչ-որ բան էլ արվել է, ապա միայն մեր առանձին հրամանատարների, զինվորների ամենօրյա բարդ ծառայության շնորհիվ: Ասվածի խոսուն վկայությունն այն է, որ անգամ բյուջեով բանակի համար նախատեսված բազմամիլիարդ գումարներով չեն ապահովել համարժեք անվտանգություն։ Դա նշանակում է չգնված զենք, չիրականացված ինժեներական աշխատանքներ դիրքերում, անմխիթար կացարաններ, խոցելի զինվոր։

Վերջերս Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած աննախադեպ ողբերգական դեպքը, որին զոհ դարձան մեր 15 զինծառայողները, ևս մեկ անգամ ցույց է տալիս օրվա իշխանության իրական վերաբերմունքը մեր զինվորների, բանակի, պետության նկատմամբ։ Իրենց հանցավոր քաղաքականությունը կոծկելու համար էլ որոշեցին դիմել փորձված մեթոդի և այլ մեղավորներ նշանակել: Իրենք որոշել են մեզ դատել՝ կարծելով, թե այդպիսով կարողանալու են խուսափել իրենց սպասվող դատաստանից։ Որոշել են աղմուկ բարձրացնել, որ իրենց աղաղակող հանցագործությունների գնահատականները խլացնեն:

Շինծու և անհիմն քրեական գործեր են հարուցել իմ դեմ: Նիկոլ Փաշինյանի օգնականի հոգեվիճակում գտնվող դատախազը Ազգային ժողովին է ներկայացրել ինձ պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություններ: Նույնանման միջնորդություն կա նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ականավոր բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասով։

Այս գործերը վաղուց էին կարվել, սակայն միջնորդությունը հիմա ներկայացրին, որ Վարդենիսում այրված մեր տղաների ձայները խլացնեն ու շեղեն հանրության ուշադրությունը՝ համընդհանուր բարկության ալիքը կանխելով։

Հարց է առաջանում՝ ովքե՞ր են մեղադրողները: Դրածո դատախա՞զը թե որոշ ազգակործաննե՞ր պետք է ինձ մեղադրեն ու հարցեր տան։ Խորհրդարանում ուզում են թատրո՞ն կազմակերպել, թող կազմակերպեն, բայց դա կլինի մեկ գավառական դերասանի՝ քպ-ի թատրոն: Մենք չենք մասնակցի դրան:

Կառավարությանը կցված դատախազությունը ոչ թե քրեական գործի շրջանակներում միջնորդություն է ներկայացրել, այլ անմեղության կանխավարկածի խախտումով՝ մեղադրական եզրակացություն, ինչն ապօրինություն է։

Ի դեպ, մեր դեմ հարուցված միջնորդությունների վերաբերյալ վաղեմության ժամկետի տարբեր առաջարկներ են եղել: Եթե ես և պրոֆեսոր Չարչյանը ստորագրեինք դրանք, ապա այդ միջնորդությունները չէին լինի: Սակայն մենք չենք համաձայնել, որովհետև վստահ ենք մեզ վրա, մենք հանցանք չենք գործել, ներկայացված որևէ գործարքում որևէ մեկի հետ հանցավոր համաձայնությունների մեջ չենք եղել: Շուտով հանրությունն էլ կհամոզվի դրանում։

Նախկինում պետության և բանակի գործընթացներն իրականացվել են մեր տնտեսական շահերի, բանակի օպտիմալացման, հնարավորությունների ավելացման նպատակով՝ երկրում գործող օրենքների, գնումների ընթացակարգերի պահանջների համաձայն՝ արդյունքում ունենալով մարտունակ բանակ և ամուր թիկունք:

Երկու խոսք նաև Արմեն Չարչյանի դեմ կարված գործի մասին, որի հիմքում «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան թեման է։ Սրանք ուզում են ցույց տալ, թե իբր մարդասեր են, ցավում են մարդու մահվան համար։ Պատկերացնու՞մ եք՝ «ես պատերազմը չկանգնեցրի, որպեսզի ինձ նիկոլ դավաճան չասեն» ձևակերպման հեղինակին իբր հետաքրքրում է մարդու կյանքը։ Փաշինյանի վարած քաղաքականությունը հազարավոր մահեր է բերել, հազարավոր վիրավորներ, հաշմանդամներ, մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ դարձել են անտուն, և սրանք դեռ ուզում են մարդասեր երևալ։

Մի կողմ դնենք Չարչյանի դեմ անհիմն մեղադրանքը և անդրադառնանք հարցի այլ կողմի։ Եթե իրոք նիկոլենք անհանգստացած են «Հաց բերողով» ու իրենց համար մարդու կյանքն արժեք է, ապա ինչո՞ւ են 120 հազար հայի անտեսել Արցախում։ Ինչո՞ւ հաց չեն հասցնում Արցախում կտրոններով սննդամթերք ստացող մեր քույրերին ու եղբայրներին։ Փաշինյանի համար կիրթ ու կառուցողական Ալիևի հանցագործության պատճառով Արցախում մարդիկ են մահանում, շրջափակման արդյունքում երեխաներ են մնացել առանց կրթության ու տաքության: Ինչո՞ւ չեն մտահոգվում, թող հաց տանեն նրանց։ Սա ինչ երեսպաշտություն է: Իրականում այս մարդկանց ո՛չ «Հաց բերողի» մահն է հետաքրքրում, ո՛չ իրենց կողմից հպարտ որակված քաղաքացին։ Նրանց հետաքրքրում են աթոռն ու իրենց կաշվի փրկությունը։

Պատգամավորական մանդատը իմ կյանքի բարձրագույն տիտղոսը կամ գերնպատակը չի եղել և այն վայր դնելը ամենահեշտը կլիներ ինձ համար, մանավանդ որ վախենալու պատճառ չունեմ: Սակայն մեզ մանդատ տվել է ժողովուրդը, և սպիտակ թելով կարած այդ գործերի շինծու, պատվիրված լինելը մենք կապացուցենք հենց ժողովրդի հետ ուղիղ խոսելով, և ոչ թե իշխանության առաջ։

Ուզում են մեզ պատգամավորական անձեռմխելիությունից զրկե՞լ, թող քվեարկեն ու զրկեն։ Մենք քննությունից չենք խուսափում։ Թող համարեն, ես և պրոֆեսոր Չարչյանը կողմ ենք քվեարկում քրեական հետապնդում սկսելու որոշմանը՝ ամբողջությամբ կեղծ որակելով միջնորդագրերում ներկայացված հիմնավորումները։ Այդ ամենը չի կարող մեզ համար ավելի ծանր լինել, քան տեսնել Հայկական հաղթանակած բանակը այս վիրավոր, կոտրված վիճակում, ազատագրված Արցախը՝ նորից շրջափակված, թշնամու օղակի մեջ, և ադրբեջանական զինված ստորաբաժանումների դրոշները՝ Հայաստանի սահմաններից ներս:

Համոզված եմ, մեր ժողովրդին այլ հարցեր են հետաքրքրում, մեր երկիրն այլ օրակարգ ունի այսօր, և հենց այդ օրակարգից շեղելու համար այս պահին կեղծ հարցերը դարձնում են օրակարգային:

Հայաստան խմբակցությունն առաջիկայում մասնակցելու է բանակում առկա իրական խնդիրներին վերաբերող մեր նախաձեռնած հրատապ քննարկմանը։ Թող այսօրվա պաշտպանության նախարարը գա ու պատասխանի շատ կոնկրետ հարցերի։ Թող ասեն, թե ինչու են իրենց իշխանական աթոռները պաշտպանելու համար ծախսեր անում ու ոստիկանապետություն կառուցում, իսկ զինվորների համար տարրական պայմաններ չեն ապահովում, որ նրանք կրակի բերանում չհայտնվեն։ Թող գան ու պատասխանեն, թե ինչու են, հակառակորդի շահերը բացահայտ սպասարկելով, փաստացի վերացնում բանակը: Թող պատասխանեն՝ ինչու են բանակն արագորեն վերականգնելու փոխարեն խաղաղություն մուրում թշնամուց ու խաբում մեր ժողովրդին՝ «խաղաղության դարաշրջան» բացելու մասին կեղծ խոստումներով։ Ինչքան շատ են մուրում, այնքան մարդ ու տարածք ենք կորցնում։ Կամ ինչու են պարգևավճարներ ստանում բացարձակապես ձախողած տարվա ՝ 2022 թ.-ին հանձնած դիրքերի, թե զոհերի համար:

Ես պատրաստ եմ բանակի մասին բացատրական դասընթացներ կազմակերպել նրանց համար, բայց գիտեմ՝ բանակը կազմաքանդողներին այլ բան է հետաքրքրում։

Ես ողջ գիտակցական կյանքս նվիրել եմ Բանակին, Արցախին ու Հայաստանին: Բազմիցս ասել եմ, որ այսօր էլ պատրաստ եմ զենքը ձեռքիս կանգնել հանուն Հայրենիքի մարտնչող զինվորի կողքին ու կյանքս տալ: Սակայն ի՞նչ է ստացվում. սրանք եկել են ու իրենց արյունոտ ձեռքերով ուզում են դիպչել պատվիս: Թույլ չեմ տալու։

Եռաբլուրը մեր զավակների սառը շիրմաքարերով ծածկած իշխանությունն իրավունք չունի բանակի անուն տալ։ Այո՛, բանակում միշտ էլ եղել են թերություններ, մենք էլ ենք ասել այդ մասին, բայց հիմա մեզ մեղադրողներն ովքե՞ր են։ Սրանց ղեկավարած բանակն առանձնացավ 1991-ից հետո բոլոր նախագահների և պաշտպանության նախարարների ղեկավարած բանակներից: Սրանք մեր բանակի վրա պարտվածի խարան կպցրին: Սրանք մեզանից գողացան բոլոր տոները, մեր հաղթանակները, սրանք պղծեցին մեր Եռատոնը։ Սրանք Ադրբեջանին հաղթանակի օր պարգևեցին, իսկ մեզ թողեցին միայն սգո օրեր։ 

Հարգելի՛ հայրենակիցներ

Մեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն բերածները, Ալիևի ու Էրդողանի առաջ խոնարհվածները, Հայաստանն ու Արցախն ուրացողները փորձում են ներկայանալ որպես հայրենասիրության, օրինականության ջատագովներ։

Միջնորդությունը ջանասիրաբար ներկայացնող դատախազը ինչու չի ներկայացնում հենց դատաիրավական համակարգի բացթողումները պատերազմի ժամանակ, երբ համապատասխան օղակները մատը մատին չէին տալիս մարտի դաշտում և թիկունքում կարգ ու կանոն հաստատելու համար:

Եթե մեզ՝ ընդդիմադիր գործիչներիս, պատկերավոր ասած, դատ և քննադատություն է հասնում, ապա միայն այն բանի համար, որ դեռևս չենք կարողացել վռնդել այս ապազգային իշխանություններին, ինչը մեր երկրի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։ Համոզված եմ, մեր երկրի փրկությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացումն ու ազգային իշխանության ձևավորումն են, նոր որակի կառավարության կազմավորմամբ։

Ես համոզված եմ, որ միասնական ջանքերով դա մեզ հաջողվելու է։

Եվ կոչ եմ անում «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին չմասնակցել իշխանության էժանագին ներկայացմանը: Թող անեն իրենց շոուն առանց մեզ։

Ես հաղթանակած բանակի գեներալ եմ։ Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:27 Ուրուգվայում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության քաղաքականությունն ու դրան հակազդելու անհրաժեշտությունը Այսօր, 18:14 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Տալլինում է․ կարևորել է Հայաստանի և Էստոնիայի միջև անվտանգային ոլորտում համագործակցությունը Այսօր, 18:07 ՊՆ-ում ընթանում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Այսօր, 17:55 Գիորգի Շարվաշիձեն ՀՀ ՆԳՆ-ի հետ փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել Այսօր, 17:43 Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում ուսանողը ծեծել է ամբիոնի վարիչին․ Shamshyan.com Այսօր, 17:31 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել իր հանձնարարականների կատարման որակի, բովանդակության նկատմամբ վերահսկողությունը Այսօր, 17:21 Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու Այսօր, 17:07 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը Այսօր, 17:00 15 մլն 172 հազար 500 դրամի վնաս՝ ապօրինի անտառահատումների արդյունքում. գործն ուղարկվել է դատարան Այսօր, 16:47 Երկու ուսումնական տարվա ընթացքում 1164 ուսանողի պետությունը վերադարձրել է 550 մլն դրամ․ ՊԵԿ Այսօր, 16:34 Մարտունու համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Այսօր, 16:27 Ճապոնիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Այսօր, 16:17 Ադրբեջանը 41 օր շարունակ ընդհատել է Արցախի գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը ամբողջությամբ խափանված է արդեն 78 օր Այսօր, 16:08 Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը կարևոր է. Արարատ Միրզոյանը՝ Իսպանիայի դեսպանին Այսօր, 15:56 Շատերի ուշադրությունից վրիպում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները. Ալեն Սիմոնյանը՝ Գերմանիայում Այսօր, 15:49 Լեռնակերտի պեղումների արդյունքում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ Այսօր, 15:35 Պաշտոնյաներին. վայ ձեզ, որ ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով. Բագրատ Սրբազան Այսօր, 15:20 Վահրամ Գյոզալյանը նշանակվել է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի պետ Այսօր, 15:00 Համարակալելով և հաշվառելով խոշոր եղջերավոր անասուններին՝ վերահսկում ենք նրանց ճանապարհը՝ արոտավայրից մինչև պատառաքաղ. Հովհաննիսյան Այսօր, 14:50 Էրիկ Իսրայելյանի դժգոհություններն ադեկվատ չեն. Բռնցքամարտի ֆեդերացիայի արձագանքը Այսօր, 14:40 19-ամյա երիտասարդին հուշանվեր դաշույնով խփել էր 60-ամյա հարևանուհին Այսօր, 14:27 Անընդունելի է վտանգել Ռուսաստանի և Հայաստանի դարավոր բարեկամական կապերը. Սամվել Կարապետյանը՝ Հռոմի ստատուտին միանալու ՀՀ ծրագրերի մասին Այսօր, 14:23 Ագնեսա Խամոյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչու են ՄԻՊ պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը Այսօր, 14:14 Փաստը, որ Էդգար Ղազարյանի հետագիծը պարունակում է որոշակի ընդդիմադիր գործունեություն, մեծագույն խնդիր չէ, շատ ավելի վատ ու վտանգավոր երևույթ է, երբ ՄԻՊ-ը դառնում է իշխանական կցորդ. Հայկ Մամիջանյան Այսօր, 13:59 Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին Այսօր, 13:43 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով Այսօր, 13:31 Լարսը բաց է, Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 13:22 Շենգավիթ վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 13:13 Թովմասյանը միջազգային գործընկերներին խնդրել է Ադրբեջանի հանցավոր վարքագծին ուղղված հրապարակային քննադատական հայտարարությամբ հանդես գալ Այսօր, 13:04 Արցախը պատրաստ է հանդիպել ադրբեջանական կողմի հետ, բայց ոչ թե Բաքվում, այլ՝ ռուս խաղաղապահների հրամանատարության տեղակայման վայրում Այսօր, 12:59 «Միլան»-ը Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկում է 8 միլիոն եվրո Այսօր, 12:48 Ուրախ ենք Գերմանիայում ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. Դեսպան Այսօր, 12:29 «Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել». Էդգար Ղազարյանը չի կարծում, որ իրեն կասեն «ընդդիմության իրավունքների պաշտպան» Այսօր, 12:24 «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը»․ ակցիա՝ Շվեդիա-Ադրբեջան ֆուտբոլային խաղի ժամանակ (Տեսանյութ) Այսօր, 12:08 Քննարկվել են համագործակցության նոր հեռանկարները. Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Դանիայի Թագավորության դեսպանին Այսօր, 12:00 Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 հիվանդ Այսօր, 11:52 Երիտասարդ հայ մարմնամարզիկները Թուրքիայում մասնակցում են աշխարհի առաջնությանը Այսօր, 11:46 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 11 վթար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ Այսօր, 11:36 Ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը. ԱԱԾ պահեստազորի սպաները դիմել են Նիկոլ Փաշինյանին Այսօր, 11:28 Կառավարությունում քննարկվել է Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման ու մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման հարցը Այսօր, 11:20 Հակոբ Արշակյանը ԱՄՆ-ում հանդիպել է Յուրա Մովսիսյանին Այսօր, 11:12 Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը Այսօր, 11:04 Որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները հնարավոր կլինի իրականացնել նաև Արևելյան մաքսատուն-վարչությունում. ՊԵԿ Այսօր, 10:57 Զորքերում մարտունակության շարունակական բարձրացումն ու առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը կարևոր է. Սուրեն Պապիկյան Այսօր, 10:53 Քաղաքացիները կարող են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայություններից օգտվել նաև Հայփոստի բաժանմունքներում Այսօր, 10:42 «Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար Այսօր, 10:39 Պետք է թույլ չտալ, որ Ադրբեջանն իր պլանավորած ճանապարհային քարտեզը կյանքի կոչի, որովհետև վերջնափուլում այլընտրանք չի լինելու. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:34 «Ժողովուրդ». Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը փորձում է ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներից նշանակել Մանասյանի տեղը Այսօր, 10:32 «Ժողովուրդ». Ինչու է ֆինանսների նախարարությունը խառնվել Գագիկ Ջհագիրյանի թոշակի գործին Այսօր, 10:27 Ավարտվել է «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առերևույթ խարդախություն, հափշտակություն կատարելու և կաշառք ստանալու վարույթի նախաքննությունը Այսօր, 10:24 Վահագն Գրիգորյանը նշանակվել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Այսօր, 10:22 «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից Այսօր, 10:18 «Հրապարակ». Իշխանությունը հասկացել է՝ ԺՊ-ի կազմակերպած ընտրություններում, որպես կանոն, ԺՊ-ն էլ ընտրվում է Այսօր, 10:11 «Փաստ». Արթուր Դավթյանի՝ Արցախում գտնվելու փաստը ու հնարավոր նշանակումը միանշանակ չի ընդունվել Այսօր, 10:08 «Հրապարակ». Փակելով Հայաստանի հետ Արցախի վերջին ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովագրել իր իշխանությունը Այսօր, 10:05 «Հրապարակ». Ավինյանի յուրայինները չեն սպասել, որ նա բացահայտ կցուցադրի, թե ինչու «տուն ճանապարհեց» Հրաչյա Սարգսյանին Այսօր, 10:03 «Փաստ». Ավինյանը քաղաքապետի հրաժարականից հետո փորձել է նորից առաջ մղել արտահերթի թեման Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Ինչ էր անում ռուսաստանաբնակ հայ օլիգարխը խորհրդարանում Այսօր, 09:52 ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրում են Էդգար Ղազարյանի թեկնածությունը Այսօր, 09:49 «Հրապարակ». Պարզվեց՝ Կամո Ցուցուլյանը փրկարար ծառայությունը չի ղեկավարում՝ քանդում է Այսօր, 09:45 «Փաստ». «Աղջոց վանքն անպայման կվերականգնվի» 27/03/2023 23:03 Գարնանային դեպրեսիայի դեմ պայքարի արդյունավետ կանոններ․ Ինչի՞ց սկսել 27/03/2023 22:52 Մարզերում մարտի 30-ին, 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ 27/03/2023 22:40 Առանձին lեռնային և նախալեռնային շրջաններում բազմամյա միջին ժամկետից 12-21 օր շուտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է 27/03/2023 22:29 «Կամուրջ ավանդական և ժամանակակից կատարողական արվեստի միջև». Ավստրիայում կայանալիք համաժողովին կմասնակցեն հայկական մշակույթի ներկայացուցիչներ 27/03/2023 22:17 Ուկրաինայում ստորագրահավաք է, TikTok-ն արգելափակելու համար 25 000 «ձայն» է անհրաժեշտ 27/03/2023 22:05 Սխալներ՝ առաջին օգնություն ցուցաբերելիս. Խուճապը վնասում է տուժածին 27/03/2023 21:55 «Պրագան կրկին հայտնվել է աշխարհի քարտեզին»․ Չեխիայի ԱԳ նախարարը Ստոլտենբերգին առաջարկ է արել, որն ընդունվել է 27/03/2023 21:43 «Զինվոր եմ տվել, հիմա նույնիսկ նրա ոսկորները չեն տալիս». Շիրազ Խաչատրյանի հայրը որդու մարմինն է պահանջում․ News.am 27/03/2023 21:30 ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել 27/03/2023 21:18 Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել մելատոնինի պակասը և ինչպե՞ս բարձրացնել հորմոնի մակարդակն օրգանիզմում 27/03/2023 21:07 Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, Լարսը բաց է 27/03/2023 20:57 Արցախում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել 27/03/2023 20:50 Չինաստանը կոչ է արել նվազեցնել միջուկային տերությունների միջև հակամարտության ռիսկը 27/03/2023 20:37 Կոշտ կարձագանքենք ցանկացած չարամիտ գործողության՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորությունները․ Լավրով 27/03/2023 20:25 Ռուսաստանը յուրահատուկ ժամանակակից զենք ունի, որով կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին․ Պատրուշև 27/03/2023 20:13 Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին UAZ է այրվել 27/03/2023 20:01 «Վերագնահատել ռեսուրսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները, կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ»․ Արցախում Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ է անցկացվել 27/03/2023 19:53 Կարեն Սարգսյանը սամբոյի միջազգային ավանդական մրցաշարում երրորդ տեղն է գրավել 27/03/2023 19:41 Հայ մարզիկները հունահռոմեական ոճի ըմբշամարտի դասակարգման վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում են 27/03/2023 19:28 Ագաթանգեղոս, Պուշկին, Ամիրյան փողոցների տարբեր շենքերի բնակարաններից կատարել են գողություններ, օժանդակող անձինք սպասել են դրսում` հսկելով անցուդարձը 27/03/2023 19:16 Ռելաքսացիայի դերը հոգեկան առողջության բարելավման և կյանքի որակի բարձրացման մեջ 27/03/2023 19:06 Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման,արտահանման, մեծածախ առևտրի լիցենզավորման համար 27/03/2023 18:53 Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը 27/03/2023 18:41 «Նախագահի առաջնային կոչումը Սահմանադրության պահպանությանը հետևելն է»․ ՍԴ նախագահը՝ ՀՀ նախագահին 27/03/2023 18:31 Դոլարի առքի նվազագույն գինը 384 դրամ է, վաճառքինը՝ 390 դրամ 27/03/2023 18:20 Հրդեհ՝ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 27/03/2023 18:10 Արևմուտքի արձագանքը չի ազդի Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի ծրագրերի վրա․ Պեսկով 27/03/2023 18:00 Ռուսաստանը Բելառուսին է հանձնել միջուկային զենք կրող «Իսկանդեր» համալիր, ԵՄ-ն հայտարարել է՝ Բելառուսում ռուսական տակտիկական միջուկային զենքի տեղակայումն անհետևանք չի մնա 27/03/2023 17:50 «Ամբողջ աշխարհում գերադասում են տեղական տեսակները, որովհետև ավելի դիմացկուն են»․ Բուսաբանության ինստիտուտը ծառերի մասսայական հատման անհրաժեշտության վերաբերյալ մասնագիտական կարծիք չի հայտնել 27/03/2023 17:37 Մաղթում եմ անսպառ ներշնչանք, ստեղծագործական խիզախումներ և երևակայություն․ Նախարարը շնորհավորել է Թատրոնի օրը 27/03/2023 17:18 Քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին ներգրավված յուրաքանչյուր անձ առաջիկայում կստանա համապատասխան քարտ. Արցախի պետնախարար 27/03/2023 17:10 Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. Արարատ Միրզոյան 27/03/2023 16:59 1 մլրդ 21 միլիոն դրամ, Վահագնի թաղամասում 2 անշարժ գույք. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ 27/03/2023 16:48 Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով 27/03/2023 16:35 «Սիրում եմ Հայաստանն ու հպարտ եմ, որ հայ եմ». Հրանտ-Լեոն Ռանոսի առաջին հարցազրույցը (Տեսանյութ) 27/03/2023 16:25 Մեկ շաբաթում Երևանում հայտնաբերվել է երթևեկության 4446 խախտում, մարզերում՝ 6766 27/03/2023 16:16 Տոյվո Կլաարը կայցելի Ադրբեջան 27/03/2023 16:09 Վարչապետին ներկայացվել է Վիճակագրական կոմիտեի 2022թ. կատարողականը 27/03/2023 15:55 Ծեծկռտուք մայրաքաղաքի կենտրոնում. պարեկները 4 հոգու տեղափոխել են Կենտրոնական բաժին

Տվյալ բաժնի վերջին նյութերը