
06/02/2023 15:07
Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապացկությամբ:
«Ցավակցություններս եմ հայտնում Թուրքիային և Սիրիային ավերիչ երկրաշարժից հետո ողբերգական հետևանքների ու անմեղ մարդկանց կորստի կապակցությամբ։
Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին», - «Թվիթեր»-ում գրել է ՀՀ նախագահը։