
06/02/2023 15:10
Հայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայ ամուսինների անունները. նրանց զավակները ծանր վիրավոր են
Հայտնի են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված ազգությամբ հայ քաղաքացիների անունները:
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը «Արմենպրես»-ին հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել են ամուսիններ Սամի Թաբաշը և Աիդա Թաբաշը:
Գոչունյանը նաև հայտնել է, որ նրանց զավակները ծանր վիրավոր են:
Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912-ի, վիրավորների թիվը գերազանցել է 5000-ը: