
06/02/2023 09:54
ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը ևս փակ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը փակ է: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։
Դժվարանցանելի են Գյումրի-Ամասիա և Լանջիկ-Թալին (բուք) ավտոճանապարհները: Արթիկ-Ալագյազ և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի, Տավուշի մարզերում, Ապարան, Թալին, Աշտարակ, Հրազդան, Չարենցավան, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Մասիս, Արտաշատ, Քաջարան քաղաքներում, Սիսիանի «Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում և Բաղրամյանի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։