
06/02/2023 20:12
Այրվում է թուրքական Իսկենդերուն նավահանգիստը
Խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Իսկենդերուն նավահանգստում, հայտնել է NTV հեռուստաալիքը։
Նավահանգստի տարածքում բռնկված հրդեհը մարել դեռ չի հաջողվում, հրդեհի առաջացման պատճառները նույնպես դեռ հայտնի չեն, տեղեկացրել է թուրքական հեռուստաալիքը։
Նշենք, որ թուրքական Իսկենդերուն նավահանգստի շահագործումն այսօր դադարեցվել էր՝ Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերից հետո։