
06/02/2023 14:48
Մոսկվան պատրաստ է Անկարային և Դամասկոսին տրամադրել անհրաժեշտ բոլոր օգնությունները. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Բաշար ալ-Ասադին երկրաշարժի կապակցությամբ, որը մի քանի հարյուր մարդու կյանք է խլել։
Ռուսաստանի ղեկավարը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է Անկարային և Դամասկոսին տրամադրել անհրաժեշտ բոլոր օգնությունները։
«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք մեր խորին ցավակցությունները ձեր երկրում հզոր երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և զանգվածային ավերածությունների կապակցությամբ», - ասված է Թուրքիայի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։