«Մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ». Նիկոլ Փաշինյանն այցելել է Սահմանադրական դատարան (Տեսանյութ)

06/02/2023 14:12

«Մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ». Նիկոլ Փաշինյանն այցելել է Սահմանադրական դատարան (Տեսանյութ)


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի հիմնադրման 27-ամյակին նվիրված միջոցառմանը:

Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Ազգային ժողովի, Կառավարության, դատական համակարգի մի շարք ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՍԴ նախագահին այսօրվա միջոցառումը կազմակերպելու և դրան մասնակցելու հրավերի համար:

«Շատ կարևոր օր է այսօր, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ՍԴ նախագահին, որ այսօր նախաձեռնել է այս հանդիպումը, որպեսզի այս խոսակցությունը տեղի ունենա: Որովհետև մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ասելու, որ բոլորիս հայտնի, բոլորիս հուզող և անհանգստացնող հանրահայտ մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Այդ արձագանքի ասիմետրիկ բնույթը պետք է արտահայտվի առաջին հերթին մեր պետական ինստիտուտների կայացմամբ և զարգացմամբ: Որովհետև մեծ հաշվով, այսօր մեր ունեցած բոլոր խնդիրները կարող ենք բաժանել երկու մասի. խնդիրներ, որոնք թույլ չեն տվել կայանալ պետական ինստիտուտներին և խնդիրներ, որոնք առաջացել են ինստիտուտների կայացած չլինելու պատճառով: Եվ, ըստ էության, այս երկու եզրագծի ներսում են տեղավորվում մեր օրակարգային բոլոր հարցերը: Այս առումով, Սահմանադրական արդարադատության դերը շատ դժվար է գերագնահատել:

Սահմանադրական արդարադատությունը կարևոր է ոչ միայն իրավիճակները հաղթահարելու, ոչ միայն առաջացած փակուղային իրադրություններից ելք ցույց տալու և ելք հարթելու համար, այլև շատ կարևոր է, որ Սահմանադրական արդարադատությունը ձևավորի մտածողություն, որն իր բնույթով ինստիտուցիոնալ է, պետական է: Սա եմ համարում Սահմանադրական արդարադատության կարևորագույն գործառույթներից մեկը, ընդհանրապես, դատական համակարգի և բոլոր ինստիտուտների, որովհետև ի վերջո մենք չունենալով անկախ պետություն, ունեցել ենք որոշակի մտածողություն: Այն պահից, երբ ձեռք ենք բերել անկախություն և պետականություն, մեր բոլոր ինստիտուտների կարևորագույն գործառույթը, բացի առօրյա օպերատիվ հարցերը լուծելուց, պիտի լինի այդ մտածողության տրանսֆորմացիան ապահովելը:

Այդ տրանսֆորմացիան, իհարկե, Սահմանադրական արդարադատության դերը չափազանց կարևոր է և հույս ունեմ նաև, որ այսօրվա մեր հանդիպումը, քննարկումը և համատեքստն ունի հենց այս նշանակությունը, որը պիտի արտահայտվի նաև ոչ միայն մեր գործողություններում, այլև լեզվամտածողության մեջ:

Վերջերս մի քննարկման ժամանակ, որը վերաբերվում էր պետությանը և նրա մտածողությանը, ընդհուպ խոսակցությունների, բանավեճերի և քննարկումների մակարդակում առիթ ունեցանք առերեսվել, որ մինչև այսօր մեր իրականության մեջ լուծված չէ ազգ և ժողովուրդ հասկացությունների հարաբերությունը, մինչդեռ կարծում եմ, մեր Սահմանադրությունը շատ հստակ տվել է այդ տրամաբանությունը, որովհետև ժողովուրդը պետականաստեղծ միավորն է, պետականաստեղծ ինստիտուտն է, ազգի հատկանիշները մի փոքր այլ են, որը շատ ուղիղ կարող է նաև կապված չլինել պետության, պետական ինստիտուտների հետ: Ի վերջո, եկեք արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունող մարմնի մասին է: Սահմանադիր ասելով նկատի է առնվում ժողովուրդը և հենց մեր Սահմանադրության նախաբանում էլ սա է արտահայտված:

Նաև Սահմանադրական արդարադատությունը պիտի հասանելի լինի, այո՛, ոչ միայն որպես գործնական կիրարկման, այլև որպես հետազոտվող նյութ, որպես ընթերցման նյութ: Երբ ժամանակ առ ժամանակ արվում է աշխատանքի ամփոփում, չափազանց կարևոր է, որ արված աշխատանքը հասանելի է դարձվում և՛ համացանցային տիրույթում, և՛ հրատարակվում է տպագիր եղանակով: Իհարկե, նաև համոզված եմ, որ հետագայում ուսանողները, հետազոտողները շատ հետաքրքիր տեղեկատվություն կգտնեն այդ հետազոտությունների մեջ, որն իմ ասած պետական մտածողության ձևավորման շղթայում շատ կարևոր մի օղակ է»,- ասել է նա։

Վարչապետն ընդգծել է օրվա խորհուրդը և կարևորությունը, որովհետև, նրա խոսքով, Սահմանադրական դատարանը մեր երկրի Սահմանադրական արդարադատություն իրականացնող պետական կարևորագույն ինստիտուտներից մեկն է:

«Սահմանադրական դատարանի կարևորությունը տեսանելի է և մենք հետևողականորեն կայացնում ենք որոշումներ, համատեղ քաղաքականություններ ենք վարում և մշակում, որոնց նպատակն՝ ընդհանրապես դատական համակարգը և հատկապես Սահմանադրական դատարանն իր ինստիտուցիոնալ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմաններով օժտելը: Եթե առիթ լինի թվարկելու, թե ինչ է արվել վերջին շրջանում, մենք կունենանք բավականին երկար շարք:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այսօրվա միջոցառումը կազմակերպելու և դրան մասնակցելու հրավերի համար: Ցանկանում եմ բոլորիս հաջողություն մաղթել մեր պետության ինստիտուցիոնալ կարողությունները ուժեղացնելու, հզորացնելու և մեր պետական ինստիտուտների ու պետության հիմնադրի՝ ժողովրդի օրգանական կապը ամեն օրվա հետ ավելի ու ավելի ամրապնդելու ճանապարհին: Որովհետև, կարծում եմ, այս կապը, այս հաղորդակցությունն է, որ բոլորիս պիտի վստահություն տա և ժողովրդին վստահություն ներշնչի, որ ստեղծելով պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, նա ստեղծել է մի գործիք, որով կարողանալու է ապահովել սեփական անվտանգությունը, բարեկեցությունը, արդարությունը, օրենքի ու Սահմանադրության առաջ բոլորի հավասարությունը և, մեծ հաշվով, իրավունքի գերակայությունը: Կարծում եմ՝ մեր այսօրվա հավաքն այն մասին է, որ մենք բոլորս վերահաստատում ենք, արտահայտում ենք մեր նվիրվածությունը և հավատարմությունն այս ճանապարհին»,- նշել է վարչապետը:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:14 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Տալլինում է․ կարևորել է Հայաստանի և Էստոնիայի միջև անվտանգային ոլորտում համագործակցությունը Այսօր, 18:07 ՊՆ-ում ընթանում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Այսօր, 17:55 Գիորգի Շարվաշիձեն ՀՀ ՆԳՆ-ի հետ փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել Այսօր, 17:43 Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում ուսանողը ծեծել է ամբիոնի վարիչին․ Shamshyan.com Այսօր, 17:31 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել իր հանձնարարականների կատարման որակի, բովանդակության նկատմամբ վերահսկողությունը Այսօր, 17:21 Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու Այսօր, 17:07 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը Այսօր, 17:00 15 մլն 172 հազար 500 դրամի վնաս՝ ապօրինի անտառահատումների արդյունքում. գործն ուղարկվել է դատարան Այսօր, 16:47 Երկու ուսումնական տարվա ընթացքում 1164 ուսանողի պետությունը վերադարձրել է 550 մլն դրամ․ ՊԵԿ Այսօր, 16:34 Մարտունու համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Այսօր, 16:27 Ճապոնիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Այսօր, 16:17 Ադրբեջանը 41 օր շարունակ ընդհատել է Արցախի գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը ամբողջությամբ խափանված է արդեն 78 օր Այսօր, 16:08 Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը կարևոր է. Արարատ Միրզոյանը՝ Իսպանիայի դեսպանին Այսօր, 15:56 Շատերի ուշադրությունից վրիպում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները. Ալեն Սիմոնյանը՝ Գերմանիայում Այսօր, 15:49 Լեռնակերտի պեղումների արդյունքում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ Այսօր, 15:35 Պաշտոնյաներին. վայ ձեզ, որ ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով. Բագրատ Սրբազան Այսօր, 15:20 Վահրամ Գյոզալյանը նշանակվել է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի պետ Այսօր, 15:00 Համարակալելով և հաշվառելով խոշոր եղջերավոր անասուններին՝ վերահսկում ենք նրանց ճանապարհը՝ արոտավայրից մինչև պատառաքաղ. Հովհաննիսյան Այսօր, 14:50 Էրիկ Իսրայելյանի դժգոհություններն ադեկվատ չեն. Բռնցքամարտի ֆեդերացիայի արձագանքը Այսօր, 14:40 19-ամյա երիտասարդին հուշանվեր դաշույնով խփել էր 60-ամյա հարևանուհին Այսօր, 14:27 Անընդունելի է վտանգել Ռուսաստանի և Հայաստանի դարավոր բարեկամական կապերը. Սամվել Կարապետյանը՝ Հռոմի ստատուտին միանալու ՀՀ ծրագրերի մասին Այսօր, 14:23 Ագնեսա Խամոյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչու են ՄԻՊ պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը Այսօր, 14:14 Փաստը, որ Էդգար Ղազարյանի հետագիծը պարունակում է որոշակի ընդդիմադիր գործունեություն, մեծագույն խնդիր չէ, շատ ավելի վատ ու վտանգավոր երևույթ է, երբ ՄԻՊ-ը դառնում է իշխանական կցորդ. Հայկ Մամիջանյան Այսօր, 13:59 Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին Այսօր, 13:43 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով Այսօր, 13:31 Լարսը բաց է, Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 13:22 Շենգավիթ վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 13:13 Թովմասյանը միջազգային գործընկերներին խնդրել է Ադրբեջանի հանցավոր վարքագծին ուղղված հրապարակային քննադատական հայտարարությամբ հանդես գալ Այսօր, 13:04 Արցախը պատրաստ է հանդիպել ադրբեջանական կողմի հետ, բայց ոչ թե Բաքվում, այլ՝ ռուս խաղաղապահների հրամանատարության տեղակայման վայրում Այսօր, 12:59 «Միլան»-ը Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկում է 8 միլիոն եվրո Այսօր, 12:48 Ուրախ ենք Գերմանիայում ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. Դեսպան Այսօր, 12:29 «Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել». Էդգար Ղազարյանը չի կարծում, որ իրեն կասեն «ընդդիմության իրավունքների պաշտպան» Այսօր, 12:24 «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը»․ ակցիա՝ Շվեդիա-Ադրբեջան ֆուտբոլային խաղի ժամանակ (Տեսանյութ) Այսօր, 12:08 Քննարկվել են համագործակցության նոր հեռանկարները. Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Դանիայի Թագավորության դեսպանին Այսօր, 12:00 Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 հիվանդ Այսօր, 11:52 Երիտասարդ հայ մարմնամարզիկները Թուրքիայում մասնակցում են աշխարհի առաջնությանը Այսօր, 11:46 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 11 վթար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ Այսօր, 11:36 Ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը. ԱԱԾ պահեստազորի սպաները դիմել են Նիկոլ Փաշինյանին Այսօր, 11:28 Կառավարությունում քննարկվել է Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման ու մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման հարցը Այսօր, 11:20 Հակոբ Արշակյանը ԱՄՆ-ում հանդիպել է Յուրա Մովսիսյանին Այսօր, 11:12 Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը Այսօր, 11:04 Որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները հնարավոր կլինի իրականացնել նաև Արևելյան մաքսատուն-վարչությունում. ՊԵԿ Այսօր, 10:57 Զորքերում մարտունակության շարունակական բարձրացումն ու առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը կարևոր է. Սուրեն Պապիկյան Այսօր, 10:53 Քաղաքացիները կարող են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայություններից օգտվել նաև Հայփոստի բաժանմունքներում Այսօր, 10:42 «Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար Այսօր, 10:39 Պետք է թույլ չտալ, որ Ադրբեջանն իր պլանավորած ճանապարհային քարտեզը կյանքի կոչի, որովհետև վերջնափուլում այլընտրանք չի լինելու. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:34 «Ժողովուրդ». Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը փորձում է ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներից նշանակել Մանասյանի տեղը Այսօր, 10:32 «Ժողովուրդ». Ինչու է ֆինանսների նախարարությունը խառնվել Գագիկ Ջհագիրյանի թոշակի գործին Այսօր, 10:27 Ավարտվել է «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առերևույթ խարդախություն, հափշտակություն կատարելու և կաշառք ստանալու վարույթի նախաքննությունը Այսօր, 10:24 Վահագն Գրիգորյանը նշանակվել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Այսօր, 10:22 «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից Այսօր, 10:18 «Հրապարակ». Իշխանությունը հասկացել է՝ ԺՊ-ի կազմակերպած ընտրություններում, որպես կանոն, ԺՊ-ն էլ ընտրվում է Այսօր, 10:11 «Փաստ». Արթուր Դավթյանի՝ Արցախում գտնվելու փաստը ու հնարավոր նշանակումը միանշանակ չի ընդունվել Այսօր, 10:08 «Հրապարակ». Փակելով Հայաստանի հետ Արցախի վերջին ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովագրել իր իշխանությունը Այսօր, 10:05 «Հրապարակ». Ավինյանի յուրայինները չեն սպասել, որ նա բացահայտ կցուցադրի, թե ինչու «տուն ճանապարհեց» Հրաչյա Սարգսյանին Այսօր, 10:03 «Փաստ». Ավինյանը քաղաքապետի հրաժարականից հետո փորձել է նորից առաջ մղել արտահերթի թեման Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Ինչ էր անում ռուսաստանաբնակ հայ օլիգարխը խորհրդարանում Այսօր, 09:52 ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրում են Էդգար Ղազարյանի թեկնածությունը Այսօր, 09:49 «Հրապարակ». Պարզվեց՝ Կամո Ցուցուլյանը փրկարար ծառայությունը չի ղեկավարում՝ քանդում է Այսօր, 09:45 «Փաստ». «Աղջոց վանքն անպայման կվերականգնվի» 27/03/2023 23:03 Գարնանային դեպրեսիայի դեմ պայքարի արդյունավետ կանոններ․ Ինչի՞ց սկսել 27/03/2023 22:52 Մարզերում մարտի 30-ին, 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ 27/03/2023 22:40 Առանձին lեռնային և նախալեռնային շրջաններում բազմամյա միջին ժամկետից 12-21 օր շուտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է 27/03/2023 22:29 «Կամուրջ ավանդական և ժամանակակից կատարողական արվեստի միջև». Ավստրիայում կայանալիք համաժողովին կմասնակցեն հայկական մշակույթի ներկայացուցիչներ 27/03/2023 22:17 Ուկրաինայում ստորագրահավաք է, TikTok-ն արգելափակելու համար 25 000 «ձայն» է անհրաժեշտ 27/03/2023 22:05 Սխալներ՝ առաջին օգնություն ցուցաբերելիս. Խուճապը վնասում է տուժածին 27/03/2023 21:55 «Պրագան կրկին հայտնվել է աշխարհի քարտեզին»․ Չեխիայի ԱԳ նախարարը Ստոլտենբերգին առաջարկ է արել, որն ընդունվել է 27/03/2023 21:43 «Զինվոր եմ տվել, հիմա նույնիսկ նրա ոսկորները չեն տալիս». Շիրազ Խաչատրյանի հայրը որդու մարմինն է պահանջում․ News.am 27/03/2023 21:30 ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել 27/03/2023 21:18 Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել մելատոնինի պակասը և ինչպե՞ս բարձրացնել հորմոնի մակարդակն օրգանիզմում 27/03/2023 21:07 Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, Լարսը բաց է 27/03/2023 20:57 Արցախում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել 27/03/2023 20:50 Չինաստանը կոչ է արել նվազեցնել միջուկային տերությունների միջև հակամարտության ռիսկը 27/03/2023 20:37 Կոշտ կարձագանքենք ցանկացած չարամիտ գործողության՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորությունները․ Լավրով 27/03/2023 20:25 Ռուսաստանը յուրահատուկ ժամանակակից զենք ունի, որով կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին․ Պատրուշև 27/03/2023 20:13 Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին UAZ է այրվել 27/03/2023 20:01 «Վերագնահատել ռեսուրսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները, կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ»․ Արցախում Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ է անցկացվել 27/03/2023 19:53 Կարեն Սարգսյանը սամբոյի միջազգային ավանդական մրցաշարում երրորդ տեղն է գրավել 27/03/2023 19:41 Հայ մարզիկները հունահռոմեական ոճի ըմբշամարտի դասակարգման վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում են 27/03/2023 19:28 Ագաթանգեղոս, Պուշկին, Ամիրյան փողոցների տարբեր շենքերի բնակարաններից կատարել են գողություններ, օժանդակող անձինք սպասել են դրսում` հսկելով անցուդարձը 27/03/2023 19:16 Ռելաքսացիայի դերը հոգեկան առողջության բարելավման և կյանքի որակի բարձրացման մեջ 27/03/2023 19:06 Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման,արտահանման, մեծածախ առևտրի լիցենզավորման համար 27/03/2023 18:53 Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը 27/03/2023 18:41 «Նախագահի առաջնային կոչումը Սահմանադրության պահպանությանը հետևելն է»․ ՍԴ նախագահը՝ ՀՀ նախագահին 27/03/2023 18:31 Դոլարի առքի նվազագույն գինը 384 դրամ է, վաճառքինը՝ 390 դրամ 27/03/2023 18:20 Հրդեհ՝ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 27/03/2023 18:10 Արևմուտքի արձագանքը չի ազդի Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի ծրագրերի վրա․ Պեսկով 27/03/2023 18:00 Ռուսաստանը Բելառուսին է հանձնել միջուկային զենք կրող «Իսկանդեր» համալիր, ԵՄ-ն հայտարարել է՝ Բելառուսում ռուսական տակտիկական միջուկային զենքի տեղակայումն անհետևանք չի մնա 27/03/2023 17:50 «Ամբողջ աշխարհում գերադասում են տեղական տեսակները, որովհետև ավելի դիմացկուն են»․ Բուսաբանության ինստիտուտը ծառերի մասսայական հատման անհրաժեշտության վերաբերյալ մասնագիտական կարծիք չի հայտնել 27/03/2023 17:37 Մաղթում եմ անսպառ ներշնչանք, ստեղծագործական խիզախումներ և երևակայություն․ Նախարարը շնորհավորել է Թատրոնի օրը 27/03/2023 17:18 Քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին ներգրավված յուրաքանչյուր անձ առաջիկայում կստանա համապատասխան քարտ. Արցախի պետնախարար 27/03/2023 17:10 Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. Արարատ Միրզոյան 27/03/2023 16:59 1 մլրդ 21 միլիոն դրամ, Վահագնի թաղամասում 2 անշարժ գույք. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ 27/03/2023 16:48 Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով 27/03/2023 16:35 «Սիրում եմ Հայաստանն ու հպարտ եմ, որ հայ եմ». Հրանտ-Լեոն Ռանոսի առաջին հարցազրույցը (Տեսանյութ) 27/03/2023 16:25 Մեկ շաբաթում Երևանում հայտնաբերվել է երթևեկության 4446 խախտում, մարզերում՝ 6766 27/03/2023 16:16 Տոյվո Կլաարը կայցելի Ադրբեջան 27/03/2023 16:09 Վարչապետին ներկայացվել է Վիճակագրական կոմիտեի 2022թ. կատարողականը 27/03/2023 15:55 Ծեծկռտուք մայրաքաղաքի կենտրոնում. պարեկները 4 հոգու տեղափոխել են Կենտրոնական բաժին 27/03/2023 15:45 Ռուբեն Ռուբինյանը Իսպանիայի դեսպանին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը

Տվյալ բաժնի վերջին նյութերը