
06/02/2023 20:31
«Պետք է պատրաստ լինենք՝ զոհվածներն ու վիրավորներն ավելի շատ են լինելու»․ Թուրքիայի փոխնախագահ
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ բնակիչները պետք է պատրաստ լինեն երկրաշարժի հետևանքով զոհվածների և վիրավորվածների ավելի մեծ թվին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Թուրքիայում այսօր գրանցված երկրաշարժից զոհվածների թիվն այս պահի դրությամբ 1541 է, վիրավորներինը՝ 9 733։
«Այն թվերը, որոնք ներկայացված են, այս պահի դրությամբ են։ Չէի ցանկանա այդպիսի բան ասել, բայց մենք պետք է պատրաստ լինենք զոհվածների և վիրավորների ավելի մեծ թվի»,- ասել է Օքթայը։