07/02/2023 20:28
«ՀՀ ԶՈՒ-ում զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով խորհրդակցություն են անցկացրել ՊՆ-ում
Փետրվարի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։
«Հավաք-խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև ՀՀ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, քննարկվել են 2022 թվականին զինված ուժերում արձանագրված արտակարգ դեպք-պատահարների և իրավախախտումների վիճակագրությանը, զինվորական կարգապահության ամրապնդմանը, արատավոր բարքերի դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքներին, դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդման նոր ծրագրերի և չափորոշիչների կիրառմանն առնչվող, ինչպես նաև այլ թեմաներ»,- նշված է հաղորդագրությունում։