
07/02/2023 20:36
Վահե Ղազարյանը ճանապարհել է Թուրքիա և Սիրիա մեկնող փրկարարական ջոկատներին
Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին, տեղեկացնում են ՀՀ ՆԳ նախարարությունից։
«Մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը»,- նշված է հաղորդագրությունում: