«Հաց բերող»-ի վերաբերյալ Արմեն Չարչյանն ու ևս 5 փորձագետ կեղծ եզրակացություն են տվել. մանրամասներ՝ Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրից

08/02/2023 13:14

«Հաց բերող»-ի վերաբերյալ Արմեն Չարչյանն ու ևս 5 փորձագետ կեղծ եզրակացություն են տվել. մանրամասներ՝ Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրից


Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն  Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը:
Գլխավոր դատախազը հայտարարեց, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդի մահ առաջացնելու դեպքի առթիվ 2017 թվականի մարտի 17-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 69100817 քրեական գործը:

Ներկայացնում ենք միջնորդությունն ամբողջությամբ:

«Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել փորձագետների կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու վերաբերյալ: Նշված դեպքով 2019 թվականի հունվարի 21-ին 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 61200319 քրեական գործը:

2019 թվականի հունվարի 23-ին թիվ 61200319 քրեական գործը միացվել է թիվ 69100817 քրեական գործին:

2023 թվականի հունվարի 20-ին թիվ 69100817 քրեական վարույթով հսկող դատախազը, ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել ՀՀ Ազգային ժողով:
Առաջարկության ներկայացման համար հիմք է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությունում թիվ 69100817 քրեական վարույթի ուսումնասիրությունը, որի արդյունքում պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքների առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ առ այն, որ Արմեն Գերասիմի Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես գործադիր  տնօրեն, ԵՊԲՀ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ  և ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը:

Մասնավորապես.

Հանձնաժողովային փորձաքննության կատարման պահին գործող՝ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում ընդգրկված են. «Ոսկրամկանային համակարգի հիվանդություններ` ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, մի շարք հիվանդությունների դեպքում, որոնց թվին է դասվում անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը):

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելուն օժանդակելը) և 38-235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելուն ու պահելուն օժանդակելը): 2016 թվականի օգոստոսի 3-ին Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և վերջինս նույն օրը տեղափոխվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Արթուր Սարգսյանի անվամբ լրացված բժշկական քարտի տվյալների համաձայն՝ քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետ Գևորգ Հարությունյանի կողմից 2016 թվականի օգոստոսի 5-ին Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է՝ «Ողնաշարի պարանոցային հատվածի տրավմա: Վիճակ վիրահատությունից հետո, ցավային արմատիկային համախտանիշ: Որովայնի սպիտակ գծի ճողվածք», որի համար նշանակվել է սիմպտոմատիկ բուժում: 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Արթուր Սարգսյանը «Բեխտերևի հիվանդություն, արմատիկային ցավային համախտանիշով, շարժողական ֆունկցիայի խանգարում, էրոզիվ էզոֆագիտ, մակերեսային գաստրիտ, որովայնի սպիտակ գծի ճողվածք» ախտորոշմամբ ընդունվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի թերապևտիկ բաժանմունք, որտեղ դրվել է նախնական ախտորոշում՝ «Բեխտերևի հիվանդություն, արմատիկային ցավային համախտանիշով և շարժողական ֆունկցիայի խանգարումով: Խրոնիկ հեպատիտ (ճարպային դիստրոֆիա): Էրոզիվ գաստրիտ, բուլբիտ: Որովայնի սպիտակ գծի ճողվածք, C1 և C2 ողերի պրոթեզավորում»:
Թիվ 58212116 քրեական գործով 2016 թվականի դեկտեմբերի 23-ին ստացվել է «Ազատություն և Հայրենիք» բարեգործական հիմնադրամի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված հրատապ իրազեկումն այն մասին, որ 2016 թվականի հուլիսի 31-ից կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ, որի առկայությունը, ըստ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման՝ խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն:
2016 թվականի դեկտեմբերի 30-ին Հատուկ քննչական ծառայությունում Քրեակատարողական վարչությունից ստացվել է բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է «Բեխտերևի» հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի խանգարումով»:   Հաշվի   առնելով,   որ   կոնսիլիումի   եզրակացությամբ   Արթուր   Սարգսյանի  մոտ հայտնաբերվել է այնպիսի հիվանդություն, որը նվազեցնում է վերջինիս կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականութ¬յունը, նույն օրը որոշում է կայացվել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոփոխելու վերաբերյալ:

2017թ. հունվարի 23-ին ստացվել է թիվ 273/հձ եզրակացությունը, որի համաձայն՝ «(...) Ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի և սույն փորձաքննության ընթացքում կատարված հետազոտության արդյունքների՝ Արթուր Սարգսյանը տառապում է  հետևյալ հիվանդություններով՝ «Անկիլացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն), խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով: Էրոզիվային գաստրիտ, բուլբիտ: Մելորի-Վեյսի սինդրոմ: Խրոնիկ հեպատոխոլեցիստիս, խրոնիկ բրոնխիտ»: Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված ««Բեխտերևի» հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով» հիվանդությունը Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման, պատիժը կրելուն խոչընդոտ հանդիսացող ծանր հիվանդությունների ցանկի 37-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխանող հիվանդություն է: Արթուր Սարգսյանը վերը նշված «Բեխտերևի» հիվանդության առկայության պայմաններում չի կարող պատիժը կրել քրեակատարողական հիմնարկներում և կարիք ունի բուժման՝ նեղ մասնագիտական բաժանմունքում»:

Նկատի ունենալով, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ հիշյալ  եզրակացությունը կասկած է հարուցում, մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

2017 թվականի փետրվարի 3-ին, Հանձնաժողովը վարույթն իրականացնող մարմնին միջնորդել է տրամադրել Արթուր Սարգսյանին ձերբակալելու ժամկետին նախորդող ժամանակահատվածում բժշկական հաշվառման և հսկողության վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, միաժամանակ Հանձնաժողովի կազմում ներգրավել բժշկագիտության բնագավառի տարբեր ոլորտների առաջատար նեղ մասնագետների, ինչպես նաև փորձաքննության իրականացման համար ապահովել Արթուր Սարգսյանի ներկայությունը փորձաքննությանը՝ նրան համապատասխան նեղ-մասնագիտական կլինիկալաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտությունների ենթարկելու նպատակով, որը նախատեսվում է իրականացնել «Իզմիրլյան» ԲԿ-ում, 2017թ. փետրվարի 6-ին:
Վարույթն իրականացնող մարմինը 2017 թվականի փետրվարի 4-ին ծանուցագիր է ուղարկել Արթուր Սարգսյանին՝ հարցաքննության ներկայանալու, ինչպես նաև փորձաքննությանը մասնակցելու վերաբերյալ:

2017 թվականի փետրվարի 6-ին Արթուր Սարգսյանը հարցաքննվել է և հայտնել, որ չի ցանկանում ներկայանալ փորձաքննությանը:
2017 թվականի փետրվարի 7-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից կազմվել է տեղեկանք, համաձայն որի՝ հեռախոսազանգի միջոցով Արթուր Սարգսյանը տեղեկացվել է փորձաքննության ներկայանալու անհրաժեշտության մասին, սակայն վերջինս հայտնել է, որ դեռևս այդ հարցով չի խորհրդակցել իր պաշտպանների հետ, հետևաբար հրաժարվում է ներկայանալ:

2017 թվականի փետրվարի 7-ին և 8-ին Արթուր Սարգսյանը չի ներկայացել փորձաքննության, իսկ փորձաքննությունն իրականացվել և ավարտվել է առանց վերջինիս առողջական վիճակի հետազոտման՝ ներկայացված բժշկական տվյալների հիման վրա, վերը նշված իրավանորմերի պահանջների անտեսմամբ. հարցերին պատասխանելու համար ներկայացված նյութերը բավարար չլինելու վերաբերյալ եզրակացություն չի կազմվել, Հանձնաժողովի եզրակացությունը որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում չի պարունակում:

2017թ. փետրվարի 8-ին տրված՝ փորձագետի թիվ 17-0202 եզրակացության համաձայն. «(...) Ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի տվյալների, կատարված ռենտգեն, ողնաշարի մագնիսառեզոնանսային և պարանոցի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի համակարգչային շերտագրություն հետազոտությունների արդյունքների՝ ներկայումս Արթուր Սարգսյանի մոտ առկա է՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ («Բեխտերևի» հիվանդութ¬յուն) պրոգրեսիվ ընթացքով, երկկողմանի սակրոիլեիտով 4-րդ աստիճանի, սինդեզմոֆիտոզով, կոնք-ազդրային հոդերի երկկողմանի երկրորդային դեֆորմացնող օստեոարթրոզով 3-րդ աստիճանի, առանց ներքին օրգանների ախտահարման, որոնք ունեն զարգացման տարիների վաղեմություն: Ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի տվյալների՝ Արթուր Սարգսյանի  մոտ  առկա   է   նաև  վիճակ  ողնաշարի  պարանոցային  առաջին  և երկրորդ ողերի վիրահատական միջամտությունից հետո (ըստ ներկայացված թիվ 3909 պատմագրի քաղվածքի, կատարված 01.07.1997թ.), որովայնի սպիտակ գծի ճողվածք, էրոզիվ գաստրիտ, բուլբիտ, որոնց առաջացման վաղեմության վերաբերյալ ստույգ եզրահանգումներ կատարել հնարավոր չէ: Առանց սույն փորձաքննության իրականացման շրջանակներում Արթուր Սարգսյանի մոտ օբյեկտիվ զննության իրականացման պարզել անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի հետևանքով ներկայումս նրա մոտ հենաշարժական համակարգի ֆունկցիայի խանգարման աստիճանը հնարավոր չէ, առավել ևս այն դեպքում, երբ ներկայացված բժշկական փաստաթղթերի, նաև նախորդ փորձաքննության թիվ 273/հձ եզրակացության տվյալներում առկա չեն համապատասխան ֆունկցիոնալ փորձերի՝ չափումների արդյունքները: Արթուր Սարգսյանի մոտ առկա՝ վերը նշված հիվանդությունները, նաև «Բեխտերևի» հիվանդութ¬յունը ներկայիս դրսևորումներով՝ առանց ներքին օրգանների ախտահարումների (ֆունկցիաների խանգարումների) չեն դասվում Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածով, նաև 37-րդ կետով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին»:
Մեղադրյալ Արթուր Սարգսյանն իր նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով, 2017 թվականի փետրվարի 9-ին ձերբակալվել է, նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
2017 թվականի փետրվարի 10-ին Արթուր Սարգսյանը դիմում է հասցեագրել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետին՝ հայտնելով, որ հայտարարում է հացադուլ:

2017 թվականի մարտի 6-ին Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է անձնական երաշխավորությամբ:
2017 թվականի մարտի 6-ին Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել և տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստացիոնար բուժում է ստացել մինչև 2017 թվականի մարտի 10-ը ներառյալ:
«Արմենիա» ՀԲԿ-ի թիվ 1080/198 հիվանդության պատմագրի համաձայն՝ 2017 թվականի մարտի 11-ին՝ ժամը 9:00-ից, Արթուր Սարգսյանը բացակայել է հիվանդասենյակից:
2017 թվականի մարտի 15-ին, Արթուր Սարգսյանը կրկին տեղափոխվել է «Արմենիա» հիվանդանոց: Նշված բժշկական կենտրոնի բժիշկների կազմած մահվան էպիկրիզի համաձայն՝ 1968թ. ծնված Արթուր Սարգսյանը շտապ բժշկական օգնության բրիգադի կողմից 2017 թվականի մարտի 15-ին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Արթուր Սարգսյանի առաջնային դիտումից հետո ախտորոշվել է օղակված պորտային ճողվածք և վերջինս հոսպիտալացվել է 1-ին վիրաբուժական բաժանմունքում: Արթուր Սարգսյանին ցուցվել է շտապ կյանքի ցուցումներով վիրահատական բուժում: Կատարված նախավիրահատական հետազոտություններից և նշանակումներից հետո, 15.03.2017թ.՝ ժամը 20:15-ին, Արթուր Սարգսյանը տեղափոխվել է վիրահատարան: Ժամը 22:05–ին ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվել է վիրահատություն: Արթուր Սարգսյանը հետնարկոտիկ քնի վիճակում արհեստական շնչառությամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժումը շարունակելու նպատակով: 16.03.2017 թվականի ժամը 15:40-ին գրանցվել է Արթուր Սարգսյանի կենսաբանական մահը:

2017 թվականի մարտի 17-ին նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:
Դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 0408 եզրակացության  համաձայն. «Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմօրգանային անբավարարությունից, որը պայմանավորված է երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձույլ թոքաբորբով, օջախային շճային միոկարդիտով, սրտամկանի ծանր դիստրոֆիայով, օղակված պորտային ճողվածքի և սուր բարակաղիքային օբտուրացիոն անանցանելիության կապակցությամբ կատարված վիրահատությամբ՝ որովայնահատմամբ, տարածուն շճային պերիտոնիտով, վիրուսային հեպատիտ «C»-ով, քրոնիկ հեպատիտի ֆոնի վրա լյարդի ոչ լրիվ սեպտալ ցիռոզով, ներքին օրգանների ծանր միկրոցիրկուլյատոր խանգարում¬ներով, դիստրոֆիկ-նեկրոտիկ փոփոխություններով, որոնք առկա են եղել Ա.Սարգսյանի մոտ կենդանության օրոք և մահվան անմիջական պատճառի հետ գտնվել են ուղղակի պատճառական կապի մեջ»: Նույն եզրակացության համաձայն՝ Արթուր Սարգսյանը կենդանության օրոք տառապել է նաև   «Բեխտերևի»   հիվանդությամբ՝ խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով: Ըստ առկա բժշկական փաստաթղթերի տվյալների՝ Արթուր Սարգսյանի մոտ «Բեխտերևի» հիվանդությունը ախտորոշվել է 1988 թվականին:

Թիվ 69000817 քրեական վարույթով 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: 2018 թվականի նոյեմբերի 1-ին ստացված փորձագետի թիվ 9/կ եզրակացության համաձայն. «Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդություններից «Բեխտերևի» հիվանդությունն իր պրոգրեսիվ ընթացքով,  հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի և կայուն խանգարումով, շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարման հետևանքով այլ օրգան համակարգերի հիվանդությունների առաջացման բարձր հավանականությամբ դասվում է ծանր հիվանդությունների շարքին: Արթուր Սարգսյանի մոտ առկա է եղել ոսկրամկանային համակարգը կազմող ողերի, միջողային աճառների, ողնաշարի հետ աճառային միացում ունեցող հոդերի և կոնքազդրային հոդերի ծանր պրոգրեսիվ ընթացք ունեցող ախտահարում՝ հենաշարժակաև ապարատի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով: Սույն հետևությունը հաստատվում է Արթուր Սարգսյանի հիվանդության կլինիկական արտահայտությամբ, համակարգչային շերտագրության և մագնիսառեզոնանսային հետազոտության պատկերների նկարագրությամբ, նրա դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկային ողերի, միջողային կապանների միաձուլված, անշարժ «բամբուկի ձողի» պատկերի նկարագրությամբ: Հետևաբար, Արթուր Սարգսյանի կենդանության օրոք առկա «Բեխտերևի» հիվանդությունը՝ ոսկրամկանային համակարգի ախտահարման ծանր պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական ապարատի և նրա կազմի մեջ մտնող օրգանների ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով, պրոգրեսիվ ընթացքին բնորոշ շարակցական հյուսվածքի համակարգային աուտոիմուն ախտահարումներով համապատասխանել է Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին: Հանձնաժողովը գիտականորեն հիմնավորված և հավաստի է համարում միայն դատաբժշկական փորձաքննության թիվ 273/հձ եզրակացությունը: Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված «Բեխտերևի» հիվանդությունը համապատասխանել է ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանված հիվանդությանը: Քննիչի որոշմամբ նշանակված է եղել Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն, ինչը դատական բժշկության մեջ համարվում է կենդանի անձի փորձաքննություն: Արթուր Սարգսյանը փորձաքննության չի ներկայացել, փորձաքննությունն իրականացվել և ավարտվել է քննչական նյութերի հիման վրա: Վարույթն իրականացնող մարմնի հանձնարարականը կամ համաձայնությունը փորձաքննության ընթացքի փոփոխության մասին թիվ 17-0202 եզրակացության փաստաթղթերում առկա չէ: Տվյալ իրավիճակում, եթե Հանձնաժողովը եզրակացություն տալու համար ֆունկցիոնալ փորձերի իրականացումն անհրաժեշտ է համարել, ապա Արթուր Սարգսյանի փորձաքննության չներկայանալու պարագայում, առավել ճիշտ կլիներ վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնել եզրակացություն տալու անհնարինության մասին»:

Նախաքննության ընթացքում Արմեն Չարչյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից հնարավոր է եղել գալ եզրահանգման, որ վերջինիս մոտ առկա «Բեխտերևի» հիվանդությունը չի ունեցել ծանր պրոգրեսիվ ընթացք և  չի դասվել ՀՀ Կառավարության 2006թ. թիվ 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: Նշել է, որ Հանձնաժողովի եզրակացությունը չէր կարող լինել վերջնական և լիարժեք, քանի որ փորձաքննվողը հրաժարվել է ներկայանալ փորձաքննության, որի պայմաններում կենթարկվեր կլինիկական զննման լաբորատոր գործիքային հետազոտությունների:

Փորձաքննության ժամանակ գործող Քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «Փորձագետը պարտավոր է հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե առաջադրված հարցերը դուրս են գալիս իր հատուկ գիտելիքների շրջանակներից, կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար` այդ մասին կազմելով եզրակացություն»:

Նույն օրենսգրքի 250-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե ներկայացված նյութերն անբավարար են կամ հարցի լուծումը դուրս է փորձագետի հատուկ գիտելիքների սահմաններից, փորձագետի եզրակացությունը պետք է բովանդակի առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում»:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են նաև փորձագետներ Արտուր Ղամբարյանը, Երվանդ Սահակյանը, Ալլա Սանաղյանը, Աստղիկ Կարապետյանը, Նելլի Խոստիկյանը, Քնարիկ Գինոսյանը, Արարատ Լևոնյանը և Տաթևիկ Սահակյանը:
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել թիվ 17-0202 եզրակացությունը տված Հանձնաժողովի անդամների կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարների վերծանումները: Վերծանումների տվյալների զննությամբ և փորձագետների հարցաքննությունների արդյունքների համադրմամբ պարզվել է, որ Հանձնաժողովի անդամները միայն մեկ անգամ՝ 2017 թվականի փետրվարի 8-ին են լիակազմ նիստի մասնակցել, այն էլ՝ 12:17-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ հանգամանքն իրենց ցուցմունքներով հաստատել են նաև թիվ 17-0202 եզրակացությունը տված Հանձնաժողովի բոլոր անդամները: Արմեն Չարչյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարի հեռախոսազանգերի վերծանումների և դրանք սպասարկած ալեհավաք կայանների տեղակայումների վերաբերյալ տվյալների ուսումնասիրությամբ հիմնավորվել է Արմեն Չարչյանի՝ 2017 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 12:17-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվելու հանգամանքը:

2022թ. դեկտեմբերի 5-ին որոշում է կայացվել  առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետ Վարդան Խաչիյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:


2022թ. նոյեմբերի 10-ին որոշումներ են կայացվել առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետներ Հայկազն Չախոյանի, Կարեն Մխիթարյանի, Արտուր Ղամբարյանի և Արմինե Հարոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել վերջիններիս կողմից ենթադրյալ հանցանքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.08.2003թ., ուժը կորցրել է 01.07.2022թ.) 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ):

Հայկազն Չախոյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝ որպես դատաբժշկական փորձաքննությունների բաժնի հյուսվածքաբանաքիմիական փորձաքննությունների բաժանմունքի պետ: Փորձաքննությունը կատարելիս հանդիսացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության դատաբժշկական բաժանմունքի պետ: 2022թ. նոյեմբերի 21-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հսկող դատախազի համաձայնեցմամբ, մեղադրյալ Հայկազն Չախոյանի  նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը: Հայկազն Չխոյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Կարեն Մխիթարյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում որպես դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ: Փորձաքննությունը կատարելիս հանդիսացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության նույն բաժնի փորձագետ: 2022թ. նոյեմբերի 21-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հսկող դատախազի համաձայնեցմամբ, մեղադրյալ Կարեն Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը: Կարեն Մխիթարյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:
Արտուր Ղամբարյանը թոշակառու: Փորձաքննությունը կատարելիս հանդիսացել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում փորձագետ: Արտուր Ղամբարյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Արտուր Ղամբարյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Արմինե Հարոյանն աշխատել և աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես ռևմատոլոգիայի բաժնի վարիչ, Երևանի գլխավոր ռևմատոլոգ: Արմինե Հարոյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Արմինե Հարոյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Վարդան Խաչիյանն աշխատել և աշխատում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում որպես նյարդաբանական ծառայության ղեկավար: Վարդան Խաչիյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Վարդան Խաչիյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:
Առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետ Արմեն Գերասիմի Չարչյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Վերոշարադրյալի հիման վրա գտնում ենք, որ վկայակոչված ապացույցներով հաստատվում է, որ պատգամավոր Արմեն Չարչյանը, ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 17-0202 ակնհայտ կեղծ եզրակացությունն այն մասին, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա՝ վերը նշված հիվանդությունները, նաև «Բեխտերևի» հիվանդութ¬յունը ներկայիս դրսևորումներով՝ առանց ներքին օրգանների ախտահարումների (ֆունկցիաների խանգարումների), չեն դասվում Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածով, նաև 37-րդ կետով սահմանված՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: Մինչդեռ Արթուր Սարգսյանի մոտ կենդանության օրոք առկա է եղել «Բեխտերևի» հիվանդությունը՝ ոսկրամկանային համակարգի ախտահարման ծանր պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական ապարատի և նրա կազմի մեջ մտնող օրգանների ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով, պրոգրեսիվ ընթացքին բնորոշ շարակցական հյուսվածքի համակարգային աուտոիմուն ախտահարումներով, համապատասխանել է Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին»,- նշված է միջնորդագրում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:35 ՌԴ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում Այսօր, 19:25 Վթար Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին․ զոհ և վիրավորներ կան Այսօր, 19:17 Նեյտրոֆիլների քանակի ստուգման հետազոտություն՝ ուղղված բակտերիալ վարակներից պաշտպանությանը Այսօր, 19:09 Ֆրանսիայում սոցհարցում են անցկացրել, 70 տոկոսը դեմ է կենսաթոշակային բարեփոխումներին Այսօր, 18:57 Եվրամիությանը Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին․ Շառլ Միշել Այսօր, 18:47 Մոսկվայում տեղի կունենա «Հայագիտությունը լեզուների և մշակույթների համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողով Այսօր, 18:36 Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի իշխանությունների որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է և հղի է անկախատեսելի հետևանքներով Այսօր, 18:27 Ուրուգվայում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության քաղաքականությունն ու դրան հակազդելու անհրաժեշտությունը Այսօր, 18:14 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Տալլինում է․ կարևորել է Հայաստանի և Էստոնիայի միջև անվտանգային ոլորտում համագործակցությունը Այսօր, 18:07 ՊՆ-ում ընթանում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Այսօր, 17:55 Գիորգի Շարվաշիձեն ՀՀ ՆԳՆ-ի հետ փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել Այսօր, 17:43 Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում ուսանողը ծեծել է ամբիոնի վարիչին․ Shamshyan.com Այսօր, 17:31 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել իր հանձնարարականների կատարման որակի, բովանդակության նկատմամբ վերահսկողությունը Այսօր, 17:21 Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու Այսօր, 17:07 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը Այսօր, 17:00 15 մլն 172 հազար 500 դրամի վնաս՝ ապօրինի անտառահատումների արդյունքում. գործն ուղարկվել է դատարան Այսօր, 16:47 Երկու ուսումնական տարվա ընթացքում 1164 ուսանողի պետությունը վերադարձրել է 550 մլն դրամ․ ՊԵԿ Այսօր, 16:34 Մարտունու համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Այսօր, 16:27 Ճապոնիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Այսօր, 16:17 Ադրբեջանը 41 օր շարունակ ընդհատել է Արցախի գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը ամբողջությամբ խափանված է արդեն 78 օր Այսօր, 16:08 Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը կարևոր է. Արարատ Միրզոյանը՝ Իսպանիայի դեսպանին Այսօր, 15:56 Շատերի ուշադրությունից վրիպում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները. Ալեն Սիմոնյանը՝ Գերմանիայում Այսօր, 15:49 Լեռնակերտի պեղումների արդյունքում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ Այսօր, 15:35 Պաշտոնյաներին. վայ ձեզ, որ ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով. Բագրատ Սրբազան Այսօր, 15:20 Վահրամ Գյոզալյանը նշանակվել է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի պետ Այսօր, 15:00 Համարակալելով և հաշվառելով խոշոր եղջերավոր անասուններին՝ վերահսկում ենք նրանց ճանապարհը՝ արոտավայրից մինչև պատառաքաղ. Հովհաննիսյան Այսօր, 14:50 Էրիկ Իսրայելյանի դժգոհություններն ադեկվատ չեն. Բռնցքամարտի ֆեդերացիայի արձագանքը Այսօր, 14:40 19-ամյա երիտասարդին հուշանվեր դաշույնով խփել էր 60-ամյա հարևանուհին Այսօր, 14:27 Անընդունելի է վտանգել Ռուսաստանի և Հայաստանի դարավոր բարեկամական կապերը. Սամվել Կարապետյանը՝ Հռոմի ստատուտին միանալու ՀՀ ծրագրերի մասին Այսօր, 14:23 Ագնեսա Խամոյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչու են ՄԻՊ պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը Այսօր, 14:14 Փաստը, որ Էդգար Ղազարյանի հետագիծը պարունակում է որոշակի ընդդիմադիր գործունեություն, մեծագույն խնդիր չէ, շատ ավելի վատ ու վտանգավոր երևույթ է, երբ ՄԻՊ-ը դառնում է իշխանական կցորդ. Հայկ Մամիջանյան Այսօր, 13:59 Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին Այսօր, 13:43 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով Այսօր, 13:31 Լարսը բաց է, Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 13:22 Շենգավիթ վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 13:13 Թովմասյանը միջազգային գործընկերներին խնդրել է Ադրբեջանի հանցավոր վարքագծին ուղղված հրապարակային քննադատական հայտարարությամբ հանդես գալ Այսօր, 13:04 Արցախը պատրաստ է հանդիպել ադրբեջանական կողմի հետ, բայց ոչ թե Բաքվում, այլ՝ ռուս խաղաղապահների հրամանատարության տեղակայման վայրում Այսօր, 12:59 «Միլան»-ը Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկում է 8 միլիոն եվրո Այսօր, 12:48 Ուրախ ենք Գերմանիայում ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. Դեսպան Այսօր, 12:29 «Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել». Էդգար Ղազարյանը չի կարծում, որ իրեն կասեն «ընդդիմության իրավունքների պաշտպան» Այսօր, 12:24 «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը»․ ակցիա՝ Շվեդիա-Ադրբեջան ֆուտբոլային խաղի ժամանակ (Տեսանյութ) Այսօր, 12:08 Քննարկվել են համագործակցության նոր հեռանկարները. Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Դանիայի Թագավորության դեսպանին Այսօր, 12:00 Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 հիվանդ Այսօր, 11:52 Երիտասարդ հայ մարմնամարզիկները Թուրքիայում մասնակցում են աշխարհի առաջնությանը Այսօր, 11:46 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 11 վթար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ Այսօր, 11:36 Ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը. ԱԱԾ պահեստազորի սպաները դիմել են Նիկոլ Փաշինյանին Այսօր, 11:28 Կառավարությունում քննարկվել է Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման ու մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման հարցը Այսօր, 11:20 Հակոբ Արշակյանը ԱՄՆ-ում հանդիպել է Յուրա Մովսիսյանին Այսօր, 11:12 Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը Այսօր, 11:04 Որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները հնարավոր կլինի իրականացնել նաև Արևելյան մաքսատուն-վարչությունում. ՊԵԿ Այսօր, 10:57 Զորքերում մարտունակության շարունակական բարձրացումն ու առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը կարևոր է. Սուրեն Պապիկյան Այսօր, 10:53 Քաղաքացիները կարող են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայություններից օգտվել նաև Հայփոստի բաժանմունքներում Այսօր, 10:42 «Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար Այսօր, 10:39 Պետք է թույլ չտալ, որ Ադրբեջանն իր պլանավորած ճանապարհային քարտեզը կյանքի կոչի, որովհետև վերջնափուլում այլընտրանք չի լինելու. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:34 «Ժողովուրդ». Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը փորձում է ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներից նշանակել Մանասյանի տեղը Այսօր, 10:32 «Ժողովուրդ». Ինչու է ֆինանսների նախարարությունը խառնվել Գագիկ Ջհագիրյանի թոշակի գործին Այսօր, 10:27 Ավարտվել է «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առերևույթ խարդախություն, հափշտակություն կատարելու և կաշառք ստանալու վարույթի նախաքննությունը Այսօր, 10:24 Վահագն Գրիգորյանը նշանակվել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Այսօր, 10:22 «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից Այսօր, 10:18 «Հրապարակ». Իշխանությունը հասկացել է՝ ԺՊ-ի կազմակերպած ընտրություններում, որպես կանոն, ԺՊ-ն էլ ընտրվում է Այսօր, 10:11 «Փաստ». Արթուր Դավթյանի՝ Արցախում գտնվելու փաստը ու հնարավոր նշանակումը միանշանակ չի ընդունվել Այսօր, 10:08 «Հրապարակ». Փակելով Հայաստանի հետ Արցախի վերջին ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովագրել իր իշխանությունը Այսօր, 10:05 «Հրապարակ». Ավինյանի յուրայինները չեն սպասել, որ նա բացահայտ կցուցադրի, թե ինչու «տուն ճանապարհեց» Հրաչյա Սարգսյանին Այսօր, 10:03 «Փաստ». Ավինյանը քաղաքապետի հրաժարականից հետո փորձել է նորից առաջ մղել արտահերթի թեման Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Ինչ էր անում ռուսաստանաբնակ հայ օլիգարխը խորհրդարանում Այսօր, 09:52 ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրում են Էդգար Ղազարյանի թեկնածությունը Այսօր, 09:49 «Հրապարակ». Պարզվեց՝ Կամո Ցուցուլյանը փրկարար ծառայությունը չի ղեկավարում՝ քանդում է Այսօր, 09:45 «Փաստ». «Աղջոց վանքն անպայման կվերականգնվի» 27/03/2023 23:03 Գարնանային դեպրեսիայի դեմ պայքարի արդյունավետ կանոններ․ Ինչի՞ց սկսել 27/03/2023 22:52 Մարզերում մարտի 30-ին, 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ 27/03/2023 22:40 Առանձին lեռնային և նախալեռնային շրջաններում բազմամյա միջին ժամկետից 12-21 օր շուտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է 27/03/2023 22:29 «Կամուրջ ավանդական և ժամանակակից կատարողական արվեստի միջև». Ավստրիայում կայանալիք համաժողովին կմասնակցեն հայկական մշակույթի ներկայացուցիչներ 27/03/2023 22:17 Ուկրաինայում ստորագրահավաք է, TikTok-ն արգելափակելու համար 25 000 «ձայն» է անհրաժեշտ 27/03/2023 22:05 Սխալներ՝ առաջին օգնություն ցուցաբերելիս. Խուճապը վնասում է տուժածին 27/03/2023 21:55 «Պրագան կրկին հայտնվել է աշխարհի քարտեզին»․ Չեխիայի ԱԳ նախարարը Ստոլտենբերգին առաջարկ է արել, որն ընդունվել է 27/03/2023 21:43 «Զինվոր եմ տվել, հիմա նույնիսկ նրա ոսկորները չեն տալիս». Շիրազ Խաչատրյանի հայրը որդու մարմինն է պահանջում․ News.am 27/03/2023 21:30 ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել 27/03/2023 21:18 Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել մելատոնինի պակասը և ինչպե՞ս բարձրացնել հորմոնի մակարդակն օրգանիզմում 27/03/2023 21:07 Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, Լարսը բաց է 27/03/2023 20:57 Արցախում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել 27/03/2023 20:50 Չինաստանը կոչ է արել նվազեցնել միջուկային տերությունների միջև հակամարտության ռիսկը 27/03/2023 20:37 Կոշտ կարձագանքենք ցանկացած չարամիտ գործողության՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորությունները․ Լավրով 27/03/2023 20:25 Ռուսաստանը յուրահատուկ ժամանակակից զենք ունի, որով կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին․ Պատրուշև 27/03/2023 20:13 Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին UAZ է այրվել 27/03/2023 20:01 «Վերագնահատել ռեսուրսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները, կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ»․ Արցախում Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ է անցկացվել 27/03/2023 19:53 Կարեն Սարգսյանը սամբոյի միջազգային ավանդական մրցաշարում երրորդ տեղն է գրավել 27/03/2023 19:41 Հայ մարզիկները հունահռոմեական ոճի ըմբշամարտի դասակարգման վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում են 27/03/2023 19:28 Ագաթանգեղոս, Պուշկին, Ամիրյան փողոցների տարբեր շենքերի բնակարաններից կատարել են գողություններ, օժանդակող անձինք սպասել են դրսում` հսկելով անցուդարձը 27/03/2023 19:16 Ռելաքսացիայի դերը հոգեկան առողջության բարելավման և կյանքի որակի բարձրացման մեջ 27/03/2023 19:06 Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման,արտահանման, մեծածախ առևտրի լիցենզավորման համար 27/03/2023 18:53 Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը 27/03/2023 18:41 «Նախագահի առաջնային կոչումը Սահմանադրության պահպանությանը հետևելն է»․ ՍԴ նախագահը՝ ՀՀ նախագահին 27/03/2023 18:31 Դոլարի առքի նվազագույն գինը 384 դրամ է, վաճառքինը՝ 390 դրամ 27/03/2023 18:20 Հրդեհ՝ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 27/03/2023 18:10 Արևմուտքի արձագանքը չի ազդի Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի ծրագրերի վրա․ Պեսկով 27/03/2023 18:00 Ռուսաստանը Բելառուսին է հանձնել միջուկային զենք կրող «Իսկանդեր» համալիր, ԵՄ-ն հայտարարել է՝ Բելառուսում ռուսական տակտիկական միջուկային զենքի տեղակայումն անհետևանք չի մնա 27/03/2023 17:50 «Ամբողջ աշխարհում գերադասում են տեղական տեսակները, որովհետև ավելի դիմացկուն են»․ Բուսաբանության ինստիտուտը ծառերի մասսայական հատման անհրաժեշտության վերաբերյալ մասնագիտական կարծիք չի հայտնել 27/03/2023 17:37 Մաղթում եմ անսպառ ներշնչանք, ստեղծագործական խիզախումներ և երևակայություն․ Նախարարը շնորհավորել է Թատրոնի օրը 27/03/2023 17:18 Քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին ներգրավված յուրաքանչյուր անձ առաջիկայում կստանա համապատասխան քարտ. Արցախի պետնախարար 27/03/2023 17:10 Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. Արարատ Միրզոյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը