
08/02/2023 20:49
«Հորիզոնում չեմ տեսնում հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու ոչ մի հեռանկար»․ Բեռլուսկոնի
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու ոչ մի հեռանկար չի տեսնում։
«Ես շատ մտահոգված եմ, որովհետև հորիզոնում չեմ տեսնում խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու ոչ մի հեռանկար»,- Բեռլուսկոնիի խոսքերն է մեջբերել ANSA գործակալությունը։
Իտալիայի նախկին վարչապետի բնորոշմամբ՝ Ուկրաինայի հակամարտությունն անիմաստ ջարդ է, որի համար Կիևը շատ բարձր գին է վճարում՝ արյունահեղությամբ ու ավերածություններով, ռեսցեսիոյով և տնտեսական ճգնաժամով։
Նշենք, որ ավելի վաղ Սիլվիո Բեռլուսկոնին առաջարկել էր իրեն ու Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին ներգրավել որպես միջնորդներ՝ Ուկրաինայի հարցի շուրջ բանակցություններում։