
08/02/2023 13:06
Հուսամ, որ Լաչինի միջանցքի հարցը կլուծվի միջազգային հումանիտար ստանդարտներին համապատասխան. Խորվաթիայի ԱԳ նախարար
Ուրախ եմ, որ Հայաստանում գիտակցում են այն ջանքերը, որ ԵՄ-ն կատարում է ամենաբարձր մակարդակով նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Երևանում այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը։
«Այդուհանդերձ, մեզ պետք են մեկտեղված ջանքեր՝ դեէսկալացնելու լարվածությունը։ Այս առումով ես վստահ եմ, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը կշարունակեն իրենց ջանքերը վերամեկնարկելու խաղաղության դադարեցված բանակցություններն ու երկխոսությունը՝ մեր ջանքերի հետ մեկտեղ», - ասաց Խորվաթիայի ԱԳ նախարարը։
Անդրադառնալով Լաչինի միջանցքին՝ նախարարը ասաց.
«Մեկ անգամ ևս նշում եմ ԵՄ-ի դիրքորոշումն այս հարցի շուրջ. հուսամ, որ այս թեման կլուծվի միջազգային հումանիտար ստանդարտներին համապատասխան», - ասաց Գորդան Գրլիչ Ռադմանը։