
08/02/2023 20:38
Չինաստանը Սիրիային 30 միլիոն յուանի մարդասիրական օգնություն է տրամադրել՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար
Չինաստանը Սիրիային 30 միլիոն յուանի մարդասիրական օգնություն կուղարկի՝ կործանիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Չինաստանի կառավարության և ժողովրդի կողմից սիրիական կառավարությանն ու ժողովրդին ցավակցություն և զորակցություն ենք հայտնում։ Չինաստանը որոշել է սիրիական կողմին շտապ կերպով 30 միլիոն յուանի մարդասիրական օգնություն տրամադրել»,- ասել է դիվանագետը։
Մաո Նինը հստակեցրել է, որ օգնության կեսը կտրամադրվի գումարի տեսքով, մյուս կեսը՝ առաջին անհրաժեշտության պարագաների։