ՊԵԿ 89 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

08/02/2023 18:20

ՊԵԿ 89 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության


2022 թվականին իրականացվել է 73 ծառայողական քննություն, որոնց արդյունքներով ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի կողմից 89 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական պատասխանատվության, այդ թվում՝  5 աշխատակից ազատվել է աշխատանքից։

2022թ-ի ընթացքում 34 մաքսային ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական տույժերի, այդ թվում՝ 3 մաքսային ծառայող ծառայողական քննության արդյունքում ազատվել է ծառայությունից։

2022թ-ին իրականացվել է նոր ձևավորվող Երևանի սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության մաքսային ծառայողի ընդունելության դիմորդների, ինչպես նաև գործող մաքսային ծառայողների բարեվարքության ստուգում։ 

Բարեվարքության ստուգումն իրականացվել է նախապես մշակված ձևաչափով, մասնավորապես, կատարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերի վերլուծություն՝ ըստ տարիների, ստուգվել են շարժական և անշարժ գույքի, կապը քրեական ենթամշակույթի, առնչությունը մաքսային միջնորդական ընկերությունների հետ, քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության, ինչպես նաև այլ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունները։

Ուսումնասիրության է ենթարկվել 704 անձ, որից գործող մաքսային ծառայողներ՝ 132-ը, այլ դիմորդներ՝ 572-ը։ Արդյունքում՝ դրական եզրակացություն է ստացել 260 անձ, այդ թվում՝ գործող մաքսային ծառայողներից՝ 83 անձ և այլ դիմորդներից՝ 173-ը։ 49 մաքսային ծառայող բարեվարքության ուսումնասիրության արդյունքում ազատվել է մաքսային ծառայությունից։

Շարունակելով բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարը՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունը, համագործակցելով Հարավային և Արևելյան մաքսատուն-վարչությունների հետ, բացահայտել է իրավախախտումների նոր դեպքեր։

Մեղրիի մաքսային կետ-բաժին

ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախաձեռնությամբ Հարավային մաքսատուն-վարչության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության համագործակցության արդյունքում բացահայտվել են մաքսային ծառայողների կողմից մաքսային ծառայողի վարքագծի կանոնների խախտման և ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման երևույթներ։

Մասնավորապես, տեսահսկման և տեսագրման սարքերի դիտարկման արդյունքում պարզվել է, որ սույն թվականի հունվարի 22-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի ներմուծման-զննման կետի աշխատասենյակում ծառայություն իրականացնող մաքսային ծառայողներն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցներն արտաքին զննում չիրականացնելու համար, օտարազգի վարորդները մաքսային ծառայողին փոխադրող բեռի ուղեկցող փաստաթղթերի փաթեթը հանձնելիս` աշխատասենյակ մտնելով փաստաթղթերը դնում են մաքսային տեսուչի սեղանին, մաքսային տեսուչը ուղղորդում է դեպի աշխատասենյակի չտեսահսկվող գոտի, որտեղ վարորդը ձեռքը գրպանը տանելով գնում է այդ կողմ և ինչ որ իր դնում ու վերադառնալով՝ վերցնում է փաստաթղթերն ու դուրս գալիս։

Մեկ այլ դեպքում, նշված աշխատասենյակ այլ վարորդ է մուտք գործում փաստաթղթերը  ձեռքին, որտեղ երևում է ձեռքում թղթադրամներ, փաստաթղթերը հանձնում է մաքսային տեսուչին, որից հետո թղթադրամները թաքցնում է ձեռքում գտնվող պոլիէթիլենային փաթեթվածի տակ, ապա տեղաշարժվելով տեսահսկման գոտուց դուրս հատված, և որոշակի ժամանակ անց, մոտենալով մաքսային տեսուչին, վերցնում փաստաթղթերը և դուրս գալիս սենյակից։

Վերոնշյալ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով իրականացվում է ծառայողական քննություն: Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են նաև հանցագործության հատկանիշներ, քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: 

Բագրատաշենի մաքսային կետ-բաժին

2022թ-ի ընթացքում ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի կետ-բաժնում կատարված դիտարկումների, մասնավորապես, տարբեր քաղաքացիների կողմից ներկայացված ուղևորային մաքսային հայտարարագրերի վերլուծության, ինչպես նաև նույն բաժնի տեսախցիկների տեսաձայնագրությունների դիտարկման և վերլուծության, քաղաքացիների սահմանահատումների պատմության ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով մի շարք անձանց կողմից ավտոմեքենայի յուղի, մանկական խանձարուրի, լվացող միջոցների, ինչպես նաև այլ տարբեր տեսակի ապրանքների ներկրման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, մաքսային ծառայողների կողմից ոչ պատշաճ մաքսային հսկողություն իրականացնելու վերաբերյալ դեպքեր։

Մասնավորապես, մի շարք քաղաքացիներ, վերը նշված ակնհայտ առևտրային քանակության ապրանքները, համաձայն լրացված ուղևորային մաքսային հայտարարագրերի, ՀՀ են ներկրել որպես անձնական օգտագործման ապրանքներ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  20 դեկտեմբերի, 2017 թվականի թիվ 107 որոշման համաձայն: Նշված ապրանքներն առանց համապատասխան փաստաթղթերի, առանց պետական գրանցման (հաշվառման) իրացվել, վերավաճառվել, կամ հանձնվել են այլ անձանց՝ վնաս պատճառելով պետությանը և խաթարելով օրինական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը։ Բազմաթիվ դեպքերում ներկրված ապրանքների իրական ծավալները թաքցվել են, հայտարարագրվել է ապրանքների մի մասը։

Օրինակ, տրանսպորտային միջոցը Վրաստանից Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժին մուտք գործելով, մաքսային ծառայողն ավտոմեքենան տեսազննելուց հետո նկատում է, որ առկա են զննման ենթակա ապրանքներ: Տեխ. անձնագիրը վերցնելով, տեսուչի կողմից ավտոմեքենան ուղղորդվում է խորը զննման (անգար) մաքսային հսկողության տարածք՝ մանրակրկիտ զննման համար, սակայն ավտոմեքենան մուտք չի գործում մաքսային հսկողության համար նախատեսված տարածք (անգար), վարորդը մոտենում է մաքսային ծառայողներին, վերցնում է մեքենայի տեխ. անձնագիրը և առանց մեքենայի բեռը զննելու, հեռանում է մաքսային հսկողության գոտուց։

Մեկ այլ դեպքով, ավտոմեքենան մուտք է գործում մաքսային հսկողության համար նախատեսված առանձնացված տարածք, որտեղ մաքսային հսկողություն իրականացնելու համար համապատասխան գործողություններ չեն կատարվում, չեն զննվում՝ քաշը, քանակը, ապրանքատեսակները և այլն։ Վարորդը մոտենում է մաքսային ծառայողներին, ապա լրացնելով ուղևորային մաքսային հայտարարագիր, հեռանում է մաքսային հսկողության գոտուց։ 

Վերոնշյալ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով իրականացվում է ծառայողական քննություն։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին Այսօր, 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Այսօր, 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Այսօր, 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Այսօր, 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը Այսօր, 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան Այսօր, 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է Այսօր, 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից Այսօր, 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է Այսօր, 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան Այսօր, 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու Այսօր, 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան Այսօր, 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը Այսօր, 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը

Տվյալ բաժնի վերջին նյութերը