
08/02/2023 14:07
Երիտասարդ հայ կնոջը 43 ժամ անց դուրս են բերել Թուրքիայում փլուզված շենքի տակից. «Ակոսի» խմբագիր
Երեկ երիտասարդ հայ կին է փլատակների տակից ողջ դուրս բերվել։ Այս մասին 24News-ին ասել է պոլսահայ լրագրող, Թուրքիայում տպագրվող «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով երկրաշարժի հետևանքով ստեղծված իրավիճակին։
«Հետզհետե հուսալքվում էինք, որ ողջ չի լինի, բայց 42-43 ժամ հետո ողջ դուրս եկավ։ Նրա ընտանիքի 3 անդամները նախապես փրկված էին»,- նշել է «Ակոսի» խմբագիրը։
Էստուկյանը նաև ասել է, որ հայ համայնքից հնարավոր նոր մահացածների մասին տվյալներ դեռ չկան։ Երեկվա փոխանցված տեղեկության համաձայն՝ 6 զոհ կա հայերի շրջանում։