Սեյրան Օհանյանը չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. ներկայացվեց նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին 3-րդ միջնորդությունը

08/02/2023 11:35

Սեյրան Օհանյանը չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. ներկայացվեց նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին 3-րդ միջնորդությունը


 Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները. շարունակվում է Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած երրորդ միջնորդության քննարկումը:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Սեյրան Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Ներկայացնում ենք միջնորդությունն ամբողջությամբ:


«Այն է՝ նախ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության հետ կնքվել է պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում ակնհայտ առավելություններ ընձեռող դրույթներ պարունակող պայմանագիր, դրա  արդյունքում պետությունը զրկվել է պայմանագրային պարտավորությունները խախտելու դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից, հանցավոր խմբի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում գրավադրել պայմանագրի առարկա հանդիսացող գույքերը և հափշտակել գրավադրման արդյունքում ստացված գումարի զգալի մասը՝ 1 մլրդ 83 մլն 890 հազար  դրամը, իսկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 18-ի վճռով ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես գրավով չապահովված պարտատեր 8 մլրդ 581 մլն 279 հազար 286 դրամով գրանցվել է պարտատերերի ընդամենը չորրորդ տեղում՝ այդ կերպ զրկվելով «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից:

Բացի վերոգրյալը, բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքի օտարման վերջին խոչընդոտը չեզոքացնելու, պետության գույքային ֆոնդից վերջնականապես դուրս բերելու և Վահե Յաքուբյանի սեփականությանը հանձնելու նպատակով` Սեյրան Օհանյանը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին լիազորված անձի՝ Պավել Շադյանի միջոցով տվել է իր համաձայնությունը՝  նշված անշարժ գույքը փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, 2015 թվականի հունիսի 26-ին Էդուարդ Մելիքյանի կողմից հիմնադրված «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերությանը 2 մլրդ 174 մլն 598հազար 64 դրամին համարժեք՝ 4 մլն 506 հազար 472 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ:

Վերոգրյալ համաձայնության հիման վրա՝ նույն թվականի դեկտեմբերի 25-ին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերության տնօրեն Սասուն Սիմոնի Մուրադյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքը վերջնականապես դուրս է բերվել ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության, այնպես էլ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության գույքային ֆոնդերից, և վերջնականապես դարձել է Վահե Յաքուբյանինը, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը հետագայում սնանկության վարույթի շրջանակներում կայացած աճուրդի միջոցով օտարվել են այլ անձանց:

Այդ ամենի արդյունքում Վահե Յաքուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները, պետության՝ 5 մլրդ 884 մլն 300 հազար դրամ արժողությամբ անշարժ գույքերի դիմաց վճարել են 5 մլրդ 181 մլն 300 հազար դրամով պակաս գումար, այսինքն՝ շուկայական արժեքի ընդամենը շուրջ 12 %-ը, և խաբեության եղանակով հափշտակել դրանք:

Այսինքն, Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոն իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի անշարժ գույքերն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով այն:

Մասնավորապես.

Պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության  զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության բաժնում 2019 թվականի փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել քրեական գործը, որի նախաքննության կատարումը 2019 թվականի փետրվարի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով գույքի խարդախության և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև դրանց կատարումը կազմակերպելու և դրանց կատարմանն օժանդակելու վերաբերյալ առերևույթ հանցագործությունների դեպքեր: Դրանց առթիվ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ու 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով 2022 թվականի ապրիլի 22-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին:

2022 թվականի ապրիլի 25-ին կայացված որոշմամբ հիշյալ քրեական գործերը  միացվել են մեկ վարույթում. Նախաքննությունը շարունակվել է 90100119 համարի ներքո:

Քրեական վարույթով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար 2022 թվականի ապրիլի 29-ին կայացվել է որոշում Վահե-Վասկեն Յաքուբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Մեղադրյալ Վահե Յաքուբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

2023 թվականի հունվարի 19-ին թիվ 90100119 քրեական վարույթով հսկող դատախազն առաջարկություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ ՀՀ Ազգային ժողով դիմելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), այն է՝ Սեյրան Մուշեղի Օհանյանը 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը և կառավարելով Պաշտպանության նախարարությունը, պարտավոր լինելով ապահովել նախարարության խնդիրներից բխող գործառույթների իրականացումը և պատասխանատու լինելով պաշտպանության բնագավառում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման համար, իրավասու լինելով ՀՀ անունից հանդես գալու համար տալ լիազորագրեր, հաշվետու լինել ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը և ՀՀ վարչապետին, ՀՀ պաշտպանության, այլ բնագավառների բարձրաստիճան պաշտոնատար անձանց, տնօրինել իրեն վստահված ՀՀ պետական գույքը, պետական մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ ՀՀ պատկանող ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով այն:

Այսպես.

«Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության սնանկության վարույթով հայտարարված աճուրդի շրջանակներում պարտատեր ՀՀ պաշտպանության նախարարության՝ ի դեմս նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի կողմից լիազորված, ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի խորհրդական Պավել Ասծատուրի Շադյանը 2011 թվականի դեկտեմբերի 11-ին մասնակցել է անշարժ գույքերի աճուրդին և հանդիսանալով միակ մասնակիցը՝ ճանաչվել է հաղթող:

2012 թվականի դեկտեմբերի 16-ին «Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ռոմիկի Ասատրյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի միջև կնքվել են «Անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի» վերաբերյալ թվով երեք պայմանագրեր, համաձայն որոնց՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդհանուր 1 մլրդ 310 մլն դրամով գնել է Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 (արժեքը՝ 1,108,000,000 ՀՀ դրամ), Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 (արժեքը՝ 160,000,000 ՀՀ դրամ) և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 (արժեքը՝ 186,000,000 ՀՀ դրամ) հասցեների անշարժ գույքերը՝ որպես պայմանագրային պարտավորությունից բխող պահանջ ընդունելով նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  504-րդ հոդվածով ամրագրված դրույթը, համաձայն որի՝ ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված՝ ի ապահովումն գույքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

Դրանից հետո Վահե-Վասկեն Յաքուբյանը, հանդիսանալով կառուցապատմամբ զբաղվող «Գլենդել Հիլզ» ՓԲ և դրան փոխկապակցված այլ ընկերությունների փաստացի սեփականատերը, պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, նպատակադրվել է խարդախությամբ հափշտակել սեփականության իրավունքով ՀՀ պատկանող` Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81, Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1  և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը:

Հանցանքի կատարումը դյուրին դարձնելու նպատակով ՀՀ բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձինք մանրակրկիտ պլանավորել են կատարվելիք գործողություններն ու դրանց  հաջորդականությունը, հանցանքի կատարման համար ստեղծել բարենպաստ պայմաններ, ընտրել հանցակիցների, ովքեր, հաշվի առնելով միմյանց՝ պաշտոնից բխող բարձր հեղինակությունն ու դիրքը՝ պատրաստակամություն են հայտնել անշեղորեն կատարելու  գույքի հափշտակությանն ուղղված, միմյանց փոխլրացնող գործողությունները, այդ կապակցությամբ տրված հրահանգներն ու հանձնարարությունները։

Պլանավորված հանցագործությունը քողարկելու, դրան օրինական տեսք հաղորդելու և բացահայտման ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով հանցակիցներն օգտագործել են փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, սակայն այլ անձի անվամբ գրանցված «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերությունը Ընկերության տնօրեն Աշոտ Մհերի Հովհաննիսյանին հանձնարարելով ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող հիշյալ անշարժ գույքերը ձեռք բերելու խնդրանքով դիմում հասցեագրել ՀՀ կառավարությանը։

Պետական սեփականության կառավարմամբ օժտված ՀՀ կառավարության անդամները, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի եզրակացության[1] բացակայության պայմաններում, 2012 թվականի փետրվարի 2-ին կայացրել են թիվ 112-Ա որոշումը, որով ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրվել է 8 մլրդ 424 մլն 500 հազար դրամ արժեքով, տարաժամկետ վճարման պայմանով, «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարել  անշարժ գույքերը:

Ընդ որում, հանցավոր խմբի անդամները, նպատակ ունենալով քողարկել պետության սեփականությունը հանդիսացող և առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի  հափշտակության իրենց հանցավոր մտադրությունն ու հեռահար նպատակները, նույն որոշմամբ ձևականորեն ամրագրել են, որ գնորդը պարտավորվում է առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, վաճառողի հետ համաձայնեցնել  ներդրումային ծրագիր՝ վեց ամսվա ընթացքում ապահովելով 300 աշխատատեղ և 10 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ։

Հիշյալ որոշմամբ նաև սահմանվել է, որ անշարժ գույքի ամբողջ գինը գնորդի կողմից ենթակա է վճարման ոչ ուշ, քան մինչև 2017 թվականի դեկտեմբերի 25-ը, որից՝ առաջին վճարումը` 1 մլրդ 310 մլն դրամի չափով` առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում, երկրորդ վճարումը` 2 մլրդ դրամի չափով` մինչև 2012 թվականի նոյեմբերի 1-ը, 2013 թվականից՝ յուրաքանչյուր տարի 1 մլրդ դրամի չափով, իսկ վերջին տարում՝ գումարի մնացած մասը:

Այնուհետև՝ 2012 թվականի ապրիլի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի միջև ձևականորեն կնքվել է շինարարական աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամանակահատվածի, վճարման կարգի և դրա ժամանակահատվածի վերաբերյալ դրույթներ չպարունակող՝ պետական գնման մասին թիվ 1 պայմանագիրը, ըստ որի՝ «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերությունը պարտավորվել է ՀՀ պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ Երևան, Գյումրի և Գորիս քաղաքներում կառուցել ընդհանուր 3 մլրդ 809 մլն 216 հազար դրամ արժողության  բազմաբնակարան շենքեր, սակայն որևէ շենք չի կառուցվել:

Հաջորդիվ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի և Ընկերության կողմից լիազորված Դերենիկ Խաչիկի Գյոզալյալի միջև ՀՀ կառավարության որոշմամբ նշված պայմաններով և վճարման ժամանակացույցով 2012 թվականի ապրիլի 23-ին կնքվել է անշարժ գույքերի առուվաճառքի նախնական պայմանագիր, որի 2.10-րդ կետի համաձայն[2]՝ գնորդն իրավունք չի ունեցել գույքն օտարել մինչև անշարժ գույքերի արժեքի՝ 8 մլրդ 424 մլն 500 հազար դրամի վճարումը:

Դրանից հետո՝ 2012 թվականի օգոստոսի 3-ին, ի կատարումն ՀՀ կառավարության որոշման և նախնական պայմանագրում ամրագրված դրույթների, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի և Ընկերության տնօրեն Աշոտ Արշակի Գոմցյանի միջև կնքվել է անշարժ գույքերի առուվաճառքի հիմնական պայմանագիրը:

Ընդ որում, պայմանագրի 1.13-րդ կետով, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գիտությամբ, ի հակառակ «Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարչի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից լիազորված անձի միջև 2011 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված առուվաճառքի հիշյալ պայմանագրերով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ստանձնած պարտավորության, դիտավորությամբ ամրագրվել են պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում ակնհայտ առավելություններ ընձեռող դրույթներ, որոնցով պայմաններ է ստեղծվել հետագայում պետությանը զրկելու պայմանագրային պարտավորությունները խախտելու դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածի 6-րդ մասի նորմին[3] հակառակ՝ առուվաճառքի հիմնական պայմանագրի 1․13-րդ կետում  նախատեսվել է դրույթ, համաձայն որի՝ անշարժ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի գրանցման պահից ի վեր վաճառողը դրա նկատմամբ գրավի իրավունք չունի։

Միաժամանակ, նույն պայմանագրով պետության համար անհարկի պարտավորություն է նախատեսվել ցանկացած պարագայում համաձայնություն տալ, որպեսզի վաճառվող Անշարժ գույքերը լրիվ կամ մասնակի գրավադրվեն երրորդ անձանց մոտ՝ չորոշակիացված պայմանով, եթե գրավադրմամբ ներգրավվող միջոցները նախատեսվելու են Անշարժ գույքերում ներդրումներ և (կամ) վաճառողին պայմանագրի գնի վճարումներ կատարելու համար։

Այսինքն, գործարար շրջանառության սովորույթներին և սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան պայմանագրերի կնքման համար ընդունելի դրույթներին տրամագծորեն հակասող ձևակերպումներով, հանցավոր մեխանիզմում ընդգրկված անձինք ստեղծել են պայմաններ՝ գույքի հափշտակությանն ուղղված իրենց հանցավոր մտադրությունն անխոչընդոտ իրագործելու համար։

Այնուհետև՝ պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման պայմաններում, Վահե Յաքուբյանը, օգտվելով պայմանագրով սահմանված՝ ներդրումային ծրագիր իրականացնելու կամ ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելու նպատակով ձեռքբերված գույքը գրավ դնելու հնարավորությունից, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հասցեագրված դիմումով խնդրել է տալ համաձայնություն՝ Անշարժ գույքերից երկուսը՝ նախ Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1, այնուհետև՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեների անշարժ գույքերը «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության կողմից 4 մլն 200 հազար դոլարի չափով վարկ ստանալու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում (այսուհետ՝ Բանկ) գրավադնելու վերաբերյալ:

Նույն դիմումով պետական մարմնին ներկայացվել են իրական նպատակին  չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ իբր ստացվելիք  վարկային միջոցներն ուղղվելու են պայմանագրով ստանձնված պարտավորությունների կատարմանը՝ անշարժ գույքում ներդրումներ կամ վաճառողին վճարումներ կատարելուն:

Սեյրան Օհանյանը, Ընկերության կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունները բարեխղճորեն չկատարելու պայմաններում, 2012 թվականի սեպտեմբեր 5-ին և 20-ին տվել է իր համաձայնությունը՝ լիազորված անձանց համաձայնագրերով հիշյալ անշարժ գույքերը «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրելու և այդ կերպ «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերությանը Բանկի կողմից արդեն իսկ մասնակի տրամադրված ընդհանուր 1  մլրդ 725 մլն 753 հազար դրամին համարժեք՝ 4 մլն 200 հազար ԱՄՆ դոլար վարկը երաշխավորված գրավով ապահովելու համար։

Վերոգրյալից հետո, հիշյալ անշարժ գույքերը գրավադրվել են «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում, և միայն դրանից հետո՝ վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ստացած ընդհանուր 1 մլրդ 786 մլն 890 հազար դրամից Վահե Յաքուբյանի ցուցումով 2012 թվականի սեպտեմբերի 7-ին «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից Ընկերության միջոցով ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 403 մլն դրամ:

Վերոգրյալից ավելի քան 1 տարի անց՝ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին՝ փոխանցվել է ևս 300 մլն դրամ:

Վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ստացած ընդհանուր 1 մլրդ 786 մլն 890 հազար դրամից մնացած՝ 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամը վերջնարդյունքում ներառվել է Վահե Յաքուբյանի գույքային ֆոնդում։

Այնուհետև, հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ, հանցավոր ճանապարհով՝ խարդախությամբ ստացված առանձնապես    խոշոր չափերով գույքի գրավադրմամբ ստացված 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամ գույքի հանցավոր ծագումը, դրա նկատմամբ պետության իրավունքները թաքցնելու և դրա պատկանելիությունը խեղաթյուրելու նպատակով, Վահե Յաքուբյանի ցուցումով՝ կրկին «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության բանկային հաշվեհամարներում առկա՝ հանցավոր               ծագում ունեցող դրամական միջոցների մեծ մասը նույն ժամանակահատվածում փոխանցվել են իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց անվամբ բացված հաշվեհամարներին, իսկ մնացած մասը կանխիկացվել է նրա հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց կողմից՝ այդ կերպ դրվելով շրջանառության մեջ՝ օրինականացվել են և տնօրինվել:

Չնայած վերոգրյալին, «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում, Սեյրան Օհանյանը չկատարելով իր ծառայողական պարտականությունները՝ որևէ միջոց չի ձեռնարկել պայմանագրից բխող պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դատական պաշտպանության դիմելու ուղղությամբ, ավելին՝  խմբային շահերից ելնելով պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ 2013-2014 թվականների ընթացքում իր ենթակայությամբ գտնվող աշխատակիցներին հանձնարարել է ձեռնպահ մնալ պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դատական պաշտպանության դիմելու իրավունքի իրացման հնարավորության օգտագործումից:


Մասնավորապես.
Ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելուց բխող գործողություններ կատարելու, այն է՝ պարտավորությունների կատարման երաշխիքները և պատասխանատվության շրջանակները սահմանելու, անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության նոր որոշման նախագիծ կազմելու և ՀՀ կառավարության՝ 2012 թվականի փետրվարի 2-ի թիվ 112-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու համար ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր ֆինանսիստ, ֆինանսաբյուջետային վարչության և պլանավորման վարչության պետ Վաղարշակ Նորիկի Ավետիսյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին 2013 թվականի փետրվարի 4-ին ներկայացվել է տեղեկանք և զեկուցվել վերոգրյալը:

Բացի այդ, Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման մասով դատական պաշտպանության դիմելու համար 2014 թվականի ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության կոմունալ շահագործման և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Բենիկի Գրիգորյանը ևս գրություն է հասցեագրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զեկուցել դրանում նշված՝ խնդրո առարկայի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, սակայն Սեյրան Օհանյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ չի հանձնարարել դիմել դատական պաշտպանության և այդ կերպ իրականացնել միջոցառումներ Անշարժ գույքերն Ընկերությունից պետությանը վերադարձնելու կամ դրանց ձեռք բերման դիմաց Ընկերության կողմից վճարելու ուղղությամբ, այլ փոխարենը, շուրջ վեց ամիս անց՝ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին, նոր միայն գրության վրա մակագրել է «Կքննարկենք ՀՀ նախագահի հետ, հետո կորոշենք»:

Հանցակիցների՝ միմյանց փոխլրացնող վերը հիշատակված գործողությունների արդյունքում և նախապես ծրագրված գործողությունների հաջորդականությամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչը, 2014 թվականի հոկտեմբերի 7-ի[4] դրությամբ ունեցած 3 մլն 61 հազար 263 դրամ պարտավորությունը չկատարելու համար Ընկերության սնանկ ճանաչելու պահանջով 2014 թվականի նոյեմբերի 6-ին դիմում է մուտքագրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 18-ի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 2015 թվականի ապրիլի 29-ին որոշմամբ հաստատված պարտատերերի վերջնական ցուցակում ՀՀ պաշտպանության նախարարությունը 8 մլրդ 581 մլն 279 հազար 286 դրամով գրանցվել է պարտատերերի չորրորդ տեղում՝ որպես գրավով չապահովված պարտատեր՝ այդ կերպ զրկվելով  «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից։

Այսպիսով, Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղսագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), հանցավոր արարքների կատարում:

ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի կողմից վերոնշյալ հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով:

Մասնավորապես՝
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունից 2022 թվականի մայիսի 3-ին առգրավված՝ քրեական վարույթի զննությամբ արձանագրված և սույն վարույթի նյութերին կցված փաստաթղթերով, ինչպես նաև  Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից ներկայացված՝ Լոնդոնի արբիտրաժային դատարանի կողմից կայացված որոշումներով.

Ֆինանսների նախարարության 2022 թվականի մայիսի 27-ի № 1/17/9810-2022 թվակիր գրությամբ և դրան կից փաստաթղթերով.

Էկոնոմիկայի նախարարությունից 2022 թվականի հունիսի 13-ին ստացված՝ նույն թվականի հունիսի 10-ի № ԾՕՀ 1 գրությանը կից տրամադրված փաստաթղթերով.

Կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 496-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի  2-ի N 870-Ա որոշմամբ.

Էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 496-Ա որոշման վերաբերյալ Կառավարության նիստի արձանագրության քաղվածքով.

Էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 496-Ա որոշմամբ.

«Ջեներալ  Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության՝ ի դեմս սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի՝ որպես վաճառող, և Պաշտպանության նախարարության՝ ի դեմս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված անձ Պավել Շադյանի՝ որպես գնորդ, միջև 16.12.2011 թվականին կնքված՝ «Անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի» թվով երեք պայմանագրերով.

Կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի թիվ 112-Ա որոշմամբ և դրա կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերով.

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի և «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերության կողմից լիազորված Դերենիկ Գյոզալյալի միջև 2012 թվականի ապրիլի 23-ին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի և «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերության տնօրեն Աշոտ Գոմցյանի միջև 2012 թվականի օգոստոսի 3-ին կնքված՝ վերը նշված անշարժ գույքերի առուվաճառքի նախնական և հիմնական պայմանագրերով.

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից 05.09.2012 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի խորհրդական Պավել Ասծատուրի Շադյանի անվամբ տրված ՊՆ/510-1356 լիազորագրով և վերջինի կողմից նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարության անունից տրված ՊՆ/510-1356 համաձայնագրով.

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հասցեագրված «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերության տնօրեն Ա.Գոմցյանի՝ 2012 թվականի սեպտեմբերի 19-ի 12/06 թվակիր գրությամբ, որի վրա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից 2012 թվականի սեպտեմբերի 22-ին կատարվել է «Համաձայն եմ» ձեռագիր նշումը:

Սեյրան Օհանյանի կողմից 20.09.2012 թվականին ՀՀ ՊՆ  նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի վարչական ապարատի ընդհանուր բաժնի պետ-վարչական ապարատի ղեկավարի տեղակալ Արտակ Աբրահամյանին տրված լիազորագրով.

Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի վարչական ապարատի ընդհանուր բաժնի պետ-վարչական ապարատի ղեկավարի տեղակալ Արտակ Ալբերտի Աբրահամյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության անունից 20.09.2012 թվականին տրված ԴՎԱ/2641 համաձայնագրով.

«Թի Թի Էյ Քոնսալթինգ» և «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերությունների միջև 4.200.000 ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ 02.07.2012 թվականին կնքված թիվ 347868 պայմանագրով և դրա հիման վրա նույն օրը կնքված թիվ 347868, 18.07.2012 թվականին կնքված թիվ 350106, 06.09.2012 թվականին կնքված թիվ 357116, 24.09.2012 թվականին կնքված թիվ 359471, 28.09.2012 թվականին կնքված թիվ 416902 վարկային լրացուցիչ համաձայնագրերով, ինչպես նաև «Պարտապան չհանդիսացող անձանց անշարժ գույքի գրավի» մասին 06.09.2012 թվականին կնքված թիվ N1C267878 և 24.09.2012 թվականին կնքված թիվ N1C270083 պայմանագրերով.

Բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի զննության մասին արձանագրությամբ.

«Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերության՝ 2013 թվականի փետրվարի 2-ի՝ 12/09 թվակիր գրությամբ ներկայացված առաջարկությունների վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր ֆինանսիստ, ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչության պետ Վաղարշակ Ավետիսյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ներկայացված տեղեկանքով.

ՊՆ իրավաբանական վարչության պետ Ս.Սեդրակյանին հասցեագրված ՀՀ ՊՆ կոմունալ շահագործման և զորքերի բնակավորման վարչության պետ Ա.Գրիգորյանի՝ 20.03.2014 թվականի գրությամբ.

ՊՆ գլխավոր ֆինանսիստ-ՖԲ և Պ վարչության պետ Վ.Ավետիսյանին հասցեագրված ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Ս.Սեդրակյանի՝ 26.03.2014 թվականի գրությամբ.

ՀՀ ՊՆ գլխավոր ֆինանսիստ-ՖԲ և Պ վարչության պետ Վ.Ավետիսյանին հասցեագրված ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Ս.Սեդրակյանի՝ 09.04.2014 թվականի գրությամբ.

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հասցեագրված ՀՀ ՊՆ կոմունալ շահագործման և զորքերի բնակավորման վարչության պետ Ա.Գրիգորյանի՝ 22.04.2014 թվականի գրությամբ.

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հասցեագրված ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի խորհրդական Պավել Շադյանի կողմից ստորագրված տեղեկանքով.

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հասցեագրված ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա.Միրզաբեկյանի գրությամբ.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ ընկերության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին 29.04.2015 թվականի որոշումով.

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ Ա.Միրզաբեկյանի կողմից 11.12.2015 թվականին տված  № ԴՎԱ/2993 լիազորագրով.

11.12.2015 թվականին կազմված՝ պարտատերերի ժողովի արձանագրությամբ.

ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված՝ 2011 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ և «Ջեներալ Տրանսուոլդ ՄՔ» ՓԲ ընկերության միջև  կնքված թվով 3 անշարժ գույքերի (քաղաք Երևան, Բագրատունյաց 81, 81/1 և Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեներ) տարաժամկետ առուվաճառքի պայմանագրերի հիման վրա 1.310.000.000 (մեկ միլիարդ երեք հարյուր տասը միլիոն) ՀՀ դրամ գույքի ձեռքբերման դիմաց ընդհանուր գումարով «Ջեներալ Տրանսուոլդ» ՄՔ ՓԲԸ-ի նկատմամբ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կատարված պարտավորությունների վերաբերյալ տվյալներ պարունակող ակտով և վճարման հանձնարարագրերով, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության և «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերության միջև 03.08.2012 թվականին կնքված անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրի հիման վրա «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցված գումարների վերաբերյալ վճարման հանձնարարագրերով.

ՀՀ նախագահի աշխատակազմից սույն թվականի հունիսի 24-ին ստացված՝ 23.06.2022 թվականի Հ ԱՂ 649-2022 գրությամբ և կից փաստաթղթերով.

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից ստացված՝ Երևան քաղաքի Բագրատունյաց 81, 81/1 և Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեի անշարժ գույքերի վերաբերյալ նշանակված դատաապրանագիտական փորձաքննության եզրակացությամբ.

«Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության տնօրեն Էդուարդ Համլետի Մելիքյանի ցուցմունքներով.

«Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերության տնօրեն Աշոտ Արշակի Գոմցյանի ցուցմունքներով.

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ցուցմունքով.

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի ցուցմունքով.

ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նախկին պետ Ալիկ Ռազմիկի Միրզաբեկյանի խորհրդական Պավել Ասծատուրի Շադյանի՝ 2019 թվականի ապրիլի 15-ի ցուցմունքով.

ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի վարչական ապարատի ընդհանուր բաժնի պետ-ղեկավարի տեղակալ Արտակ Ալբերտի Աբրահամյանի ցուցմունքներով.

ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արա Սուրենի Նազարյանի ցուցմունքներով.

ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նախկին պետ-նախարարի տեղակալ Ալիկ Ռազմիկի Միրզաբեկյանի ցուցմունքներով.

ՀՀ պաշտպանության նախարարության կոմունալ շահագործման (ԿՇ) և զորքերի բնակավորման (ԶԲ) վարչության նախկին պետ Աշոտ Բենիկի Գրիգորյանի ցուցմունքներով.

ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության նախկին պետ Սեդրակ Գերասիմի Սեդրակյանի ցուցմունքով.

ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր ֆինանսիստ, ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչության նախկին պետ Վաղարշակ Նորիկի Ավետիսյանի ցուցմունքով.

2007-2008 թվականներին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, իսկ 2008-2010 թվականներին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Հենրիկի Երիցյանի ցուցմունքներով.

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Հենրիկի Երիցյանի խորհրդական Էմմա Ռոբերտի Հակոբյանի ցուցմունքով.

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ցուցմունքով: 

[1]  «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 1994 թվականի փետրվարի 25-ի թիվ 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության՝ 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշման համաձայն՝ (….) 4. հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված գույքի օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` վարչություն) եզրակացությամբ: (….) 5. Սույն կարգի 4-րդ կետում նշված որոշումը պետք է ներառի տեղեկություններ` ա) հիմնական միջոցի գնահատման տարեթվի և ամսաթվի մասին, բ) օտարման ձևի, այդ թվում` որպես գույքի մեկ միավոր կամ որպես գույքի առանձին տարրեր օտարելու մասին, (….) 9. Կազմակերպության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի 25 մլն դրամից ավելի գնահատված արժեք (արժեքների գումար) ունեցող հիմնական միջոցի (միջոցների) օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ներկայացմամբ և վարչության եզրակացությամբ:

 [2]  2.10. Գնորդն իրավունք չունի սույն պայմանագրի 2.1. կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթա-կետերով սահմանված գույքն օտարել, բացառությամբ գույքը վարձակալության և անհատույց օգտագործման հանձնելու, մինչև պայմանագրի 2.2. կետով սահմանված գումարի ամբողջական վճարումը: Սույն կետով սահմանված գույքը կարող է գրավ դրվել միայն վաճառողի թույլտվությամբ:
          
 [3] ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

[4] Ուշագրավ է՝ նույն այն օրը, երբ Սեյրան Օհանյանը կատարել է վերոհիշյալ բովանդակության մակագրությունը»,- նշված է միջնորդագրում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:14 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Տալլինում է․ կարևորել է Հայաստանի և Էստոնիայի միջև անվտանգային ոլորտում համագործակցությունը Այսօր, 18:07 ՊՆ-ում ընթանում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Այսօր, 17:55 Գիորգի Շարվաշիձեն ՀՀ ՆԳՆ-ի հետ փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել Այսօր, 17:43 Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում ուսանողը ծեծել է ամբիոնի վարիչին․ Shamshyan.com Այսօր, 17:31 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել իր հանձնարարականների կատարման որակի, բովանդակության նկատմամբ վերահսկողությունը Այսօր, 17:21 Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու Այսօր, 17:07 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը Այսօր, 17:00 15 մլն 172 հազար 500 դրամի վնաս՝ ապօրինի անտառահատումների արդյունքում. գործն ուղարկվել է դատարան Այսօր, 16:47 Երկու ուսումնական տարվա ընթացքում 1164 ուսանողի պետությունը վերադարձրել է 550 մլն դրամ․ ՊԵԿ Այսօր, 16:34 Մարտունու համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Այսօր, 16:27 Ճապոնիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Այսօր, 16:17 Ադրբեջանը 41 օր շարունակ ընդհատել է Արցախի գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը ամբողջությամբ խափանված է արդեն 78 օր Այսօր, 16:08 Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը կարևոր է. Արարատ Միրզոյանը՝ Իսպանիայի դեսպանին Այսօր, 15:56 Շատերի ուշադրությունից վրիպում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները. Ալեն Սիմոնյանը՝ Գերմանիայում Այսօր, 15:49 Լեռնակերտի պեղումների արդյունքում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ Այսօր, 15:35 Պաշտոնյաներին. վայ ձեզ, որ ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով. Բագրատ Սրբազան Այսօր, 15:20 Վահրամ Գյոզալյանը նշանակվել է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի պետ Այսօր, 15:00 Համարակալելով և հաշվառելով խոշոր եղջերավոր անասուններին՝ վերահսկում ենք նրանց ճանապարհը՝ արոտավայրից մինչև պատառաքաղ. Հովհաննիսյան Այսօր, 14:50 Էրիկ Իսրայելյանի դժգոհություններն ադեկվատ չեն. Բռնցքամարտի ֆեդերացիայի արձագանքը Այսօր, 14:40 19-ամյա երիտասարդին հուշանվեր դաշույնով խփել էր 60-ամյա հարևանուհին Այսօր, 14:27 Անընդունելի է վտանգել Ռուսաստանի և Հայաստանի դարավոր բարեկամական կապերը. Սամվել Կարապետյանը՝ Հռոմի ստատուտին միանալու ՀՀ ծրագրերի մասին Այսօր, 14:23 Ագնեսա Խամոյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչու են ՄԻՊ պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը Այսօր, 14:14 Փաստը, որ Էդգար Ղազարյանի հետագիծը պարունակում է որոշակի ընդդիմադիր գործունեություն, մեծագույն խնդիր չէ, շատ ավելի վատ ու վտանգավոր երևույթ է, երբ ՄԻՊ-ը դառնում է իշխանական կցորդ. Հայկ Մամիջանյան Այսօր, 13:59 Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին Այսօր, 13:43 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով Այսօր, 13:31 Լարսը բաց է, Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 13:22 Շենգավիթ վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 13:13 Թովմասյանը միջազգային գործընկերներին խնդրել է Ադրբեջանի հանցավոր վարքագծին ուղղված հրապարակային քննադատական հայտարարությամբ հանդես գալ Այսօր, 13:04 Արցախը պատրաստ է հանդիպել ադրբեջանական կողմի հետ, բայց ոչ թե Բաքվում, այլ՝ ռուս խաղաղապահների հրամանատարության տեղակայման վայրում Այսօր, 12:59 «Միլան»-ը Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկում է 8 միլիոն եվրո Այսօր, 12:48 Ուրախ ենք Գերմանիայում ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. Դեսպան Այսօր, 12:29 «Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել». Էդգար Ղազարյանը չի կարծում, որ իրեն կասեն «ընդդիմության իրավունքների պաշտպան» Այսօր, 12:24 «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը»․ ակցիա՝ Շվեդիա-Ադրբեջան ֆուտբոլային խաղի ժամանակ (Տեսանյութ) Այսօր, 12:08 Քննարկվել են համագործակցության նոր հեռանկարները. Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Դանիայի Թագավորության դեսպանին Այսօր, 12:00 Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 հիվանդ Այսօր, 11:52 Երիտասարդ հայ մարմնամարզիկները Թուրքիայում մասնակցում են աշխարհի առաջնությանը Այսօր, 11:46 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 11 վթար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ Այսօր, 11:36 Ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը. ԱԱԾ պահեստազորի սպաները դիմել են Նիկոլ Փաշինյանին Այսօր, 11:28 Կառավարությունում քննարկվել է Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման ու մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման հարցը Այսօր, 11:20 Հակոբ Արշակյանը ԱՄՆ-ում հանդիպել է Յուրա Մովսիսյանին Այսօր, 11:12 Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը Այսօր, 11:04 Որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները հնարավոր կլինի իրականացնել նաև Արևելյան մաքսատուն-վարչությունում. ՊԵԿ Այսօր, 10:57 Զորքերում մարտունակության շարունակական բարձրացումն ու առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը կարևոր է. Սուրեն Պապիկյան Այսօր, 10:53 Քաղաքացիները կարող են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայություններից օգտվել նաև Հայփոստի բաժանմունքներում Այսօր, 10:42 «Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար Այսօր, 10:39 Պետք է թույլ չտալ, որ Ադրբեջանն իր պլանավորած ճանապարհային քարտեզը կյանքի կոչի, որովհետև վերջնափուլում այլընտրանք չի լինելու. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:34 «Ժողովուրդ». Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը փորձում է ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներից նշանակել Մանասյանի տեղը Այսօր, 10:32 «Ժողովուրդ». Ինչու է ֆինանսների նախարարությունը խառնվել Գագիկ Ջհագիրյանի թոշակի գործին Այսօր, 10:27 Ավարտվել է «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առերևույթ խարդախություն, հափշտակություն կատարելու և կաշառք ստանալու վարույթի նախաքննությունը Այսօր, 10:24 Վահագն Գրիգորյանը նշանակվել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Այսօր, 10:22 «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից Այսօր, 10:18 «Հրապարակ». Իշխանությունը հասկացել է՝ ԺՊ-ի կազմակերպած ընտրություններում, որպես կանոն, ԺՊ-ն էլ ընտրվում է Այսօր, 10:11 «Փաստ». Արթուր Դավթյանի՝ Արցախում գտնվելու փաստը ու հնարավոր նշանակումը միանշանակ չի ընդունվել Այսօր, 10:08 «Հրապարակ». Փակելով Հայաստանի հետ Արցախի վերջին ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովագրել իր իշխանությունը Այսօր, 10:05 «Հրապարակ». Ավինյանի յուրայինները չեն սպասել, որ նա բացահայտ կցուցադրի, թե ինչու «տուն ճանապարհեց» Հրաչյա Սարգսյանին Այսօր, 10:03 «Փաստ». Ավինյանը քաղաքապետի հրաժարականից հետո փորձել է նորից առաջ մղել արտահերթի թեման Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Ինչ էր անում ռուսաստանաբնակ հայ օլիգարխը խորհրդարանում Այսօր, 09:52 ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրում են Էդգար Ղազարյանի թեկնածությունը Այսօր, 09:49 «Հրապարակ». Պարզվեց՝ Կամո Ցուցուլյանը փրկարար ծառայությունը չի ղեկավարում՝ քանդում է Այսօր, 09:45 «Փաստ». «Աղջոց վանքն անպայման կվերականգնվի» 27/03/2023 23:03 Գարնանային դեպրեսիայի դեմ պայքարի արդյունավետ կանոններ․ Ինչի՞ց սկսել 27/03/2023 22:52 Մարզերում մարտի 30-ին, 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ 27/03/2023 22:40 Առանձին lեռնային և նախալեռնային շրջաններում բազմամյա միջին ժամկետից 12-21 օր շուտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է 27/03/2023 22:29 «Կամուրջ ավանդական և ժամանակակից կատարողական արվեստի միջև». Ավստրիայում կայանալիք համաժողովին կմասնակցեն հայկական մշակույթի ներկայացուցիչներ 27/03/2023 22:17 Ուկրաինայում ստորագրահավաք է, TikTok-ն արգելափակելու համար 25 000 «ձայն» է անհրաժեշտ 27/03/2023 22:05 Սխալներ՝ առաջին օգնություն ցուցաբերելիս. Խուճապը վնասում է տուժածին 27/03/2023 21:55 «Պրագան կրկին հայտնվել է աշխարհի քարտեզին»․ Չեխիայի ԱԳ նախարարը Ստոլտենբերգին առաջարկ է արել, որն ընդունվել է 27/03/2023 21:43 «Զինվոր եմ տվել, հիմա նույնիսկ նրա ոսկորները չեն տալիս». Շիրազ Խաչատրյանի հայրը որդու մարմինն է պահանջում․ News.am 27/03/2023 21:30 ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել 27/03/2023 21:18 Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել մելատոնինի պակասը և ինչպե՞ս բարձրացնել հորմոնի մակարդակն օրգանիզմում 27/03/2023 21:07 Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, Լարսը բաց է 27/03/2023 20:57 Արցախում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել 27/03/2023 20:50 Չինաստանը կոչ է արել նվազեցնել միջուկային տերությունների միջև հակամարտության ռիսկը 27/03/2023 20:37 Կոշտ կարձագանքենք ցանկացած չարամիտ գործողության՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորությունները․ Լավրով 27/03/2023 20:25 Ռուսաստանը յուրահատուկ ժամանակակից զենք ունի, որով կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին․ Պատրուշև 27/03/2023 20:13 Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին UAZ է այրվել 27/03/2023 20:01 «Վերագնահատել ռեսուրսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները, կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ»․ Արցախում Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ է անցկացվել 27/03/2023 19:53 Կարեն Սարգսյանը սամբոյի միջազգային ավանդական մրցաշարում երրորդ տեղն է գրավել 27/03/2023 19:41 Հայ մարզիկները հունահռոմեական ոճի ըմբշամարտի դասակարգման վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում են 27/03/2023 19:28 Ագաթանգեղոս, Պուշկին, Ամիրյան փողոցների տարբեր շենքերի բնակարաններից կատարել են գողություններ, օժանդակող անձինք սպասել են դրսում` հսկելով անցուդարձը 27/03/2023 19:16 Ռելաքսացիայի դերը հոգեկան առողջության բարելավման և կյանքի որակի բարձրացման մեջ 27/03/2023 19:06 Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման,արտահանման, մեծածախ առևտրի լիցենզավորման համար 27/03/2023 18:53 Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը 27/03/2023 18:41 «Նախագահի առաջնային կոչումը Սահմանադրության պահպանությանը հետևելն է»․ ՍԴ նախագահը՝ ՀՀ նախագահին 27/03/2023 18:31 Դոլարի առքի նվազագույն գինը 384 դրամ է, վաճառքինը՝ 390 դրամ 27/03/2023 18:20 Հրդեհ՝ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 27/03/2023 18:10 Արևմուտքի արձագանքը չի ազդի Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի ծրագրերի վրա․ Պեսկով 27/03/2023 18:00 Ռուսաստանը Բելառուսին է հանձնել միջուկային զենք կրող «Իսկանդեր» համալիր, ԵՄ-ն հայտարարել է՝ Բելառուսում ռուսական տակտիկական միջուկային զենքի տեղակայումն անհետևանք չի մնա 27/03/2023 17:50 «Ամբողջ աշխարհում գերադասում են տեղական տեսակները, որովհետև ավելի դիմացկուն են»․ Բուսաբանության ինստիտուտը ծառերի մասսայական հատման անհրաժեշտության վերաբերյալ մասնագիտական կարծիք չի հայտնել 27/03/2023 17:37 Մաղթում եմ անսպառ ներշնչանք, ստեղծագործական խիզախումներ և երևակայություն․ Նախարարը շնորհավորել է Թատրոնի օրը 27/03/2023 17:18 Քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին ներգրավված յուրաքանչյուր անձ առաջիկայում կստանա համապատասխան քարտ. Արցախի պետնախարար 27/03/2023 17:10 Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. Արարատ Միրզոյան 27/03/2023 16:59 1 մլրդ 21 միլիոն դրամ, Վահագնի թաղամասում 2 անշարժ գույք. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ 27/03/2023 16:48 Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով 27/03/2023 16:35 «Սիրում եմ Հայաստանն ու հպարտ եմ, որ հայ եմ». Հրանտ-Լեոն Ռանոսի առաջին հարցազրույցը (Տեսանյութ) 27/03/2023 16:25 Մեկ շաբաթում Երևանում հայտնաբերվել է երթևեկության 4446 խախտում, մարզերում՝ 6766 27/03/2023 16:16 Տոյվո Կլաարը կայցելի Ադրբեջան 27/03/2023 16:09 Վարչապետին ներկայացվել է Վիճակագրական կոմիտեի 2022թ. կատարողականը 27/03/2023 15:55 Ծեծկռտուք մայրաքաղաքի կենտրոնում. պարեկները 4 հոգու տեղափոխել են Կենտրոնական բաժին 27/03/2023 15:45 Ռուբեն Ռուբինյանը Իսպանիայի դեսպանին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը

Տվյալ բաժնի վերջին նյութերը