Վիվա-ՄՏՍ. օրթեզավորում՝ վիրավորումից հետո․ Հետվնասվածքային բարդությունները կանխելը նպատակ է գործընկեր կազմակերպությունների համար

13/02/2023 17:35

Վիվա-ՄՏՍ. օրթեզավորում՝ վիրավորումից հետո․ Հետվնասվածքային բարդությունները կանխելը նպատակ է գործընկեր կազմակերպությունների համար


Սյունեցի Արմենը հայրենասիրության և ընկերասիրության՝ իր բնորոշումն ու ընկալումն ունի: 26-ամյա երիտասարդի համար դասագրքային ձևակերպումներին զուգահեռ այլ իրականություն էլ կա. ապրած օրերի դասերը: Վիրավորումից հետո կյանքը բաժանել է երկու մասի՝ դրանից առաջ և հետո: Հասկացել է, որ հաղթանակներն անհրաժեշտ են ոչ միայն մարտի դաշտում, այլև՝ առօրյա կյանքում: Իր համար կարևոր հաղթանակ է համարում ոտքի կանգնելը, ընտանիք կազմելն ու առաջնեկ դստերը Մետաքսե անունով կոչելը: Արմենը սիրում է կյանքն ու հայրենիքը, հպարտանում, որ իր անունը հային է խորհրդանշում:

«Ինձ համար մի կարևոր արժեք կա. պետք է լիարժեք իրար սիրենք ու հարգենք: Մենք ժողովուրդ չենք, մենք ազգ ենք: Պետք է մեր հայ ազգը կանգնած լինի մեր զինվորի կողքին: Դա մեր ամենամեծ փրկությունը կլինի այս օրհասական պահին: Հենց որ ամեն մեկս մեր գործով զբաղվի, թե՛ մեր պետությանը, թե՛ մեր զինվորին շատ կօգնի: 2016 թվականին, երբ զինվորական ծառայությունս ավարտել եմ, եկել եմ, ծանոթացել իմ կնոջ հետ: Էն ժամանակ դեռ կինս չէր: Հետո ինչ-որ հանգամանքներ կային, որոնք խանգարում էին՝ ամուսնանանք: Հետո եկավ մի պահ, որ վիրավորում ստացա: Էդ ժամանակ մենք չէինք շփվում, բայց աչքերս բացեցի ու տեսա, որ կողքիս կանգնած է»,-ասել է սյունեցի Արմեն Հարությունյանը:

Վիրավորում ստացած զինվորներին առօրյա կյանքի հուն վերադարձնելու նպատակով, Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունը, ավելի քան մեկ տարի, օրթեզավորման ծրագիր են իրականացնում: Դա կարևոր է ողնուղեղային, գլխուղեղային, վերին և ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ,   հետվնասվածքային բարդությունները կանխելու համար: Արմենն այդ ծրագրի բուժառուներից մեկն է: Արդեն չորս ամիս ժամանակակից օրթեզ է կրում: Դրանք, ի տարբերություն ստատիկ օրթեզների, չեն սահմանափակում շարժումները, ծանր չեն, մեխանիկական հոդավորման ու ճիշտ կառուցվածքի շնորհիվ` դինամիկ են և ֆունկցիոնալ: Քայլքի ժամանակ կարող են ճիշտ ֆիքսել հենումները և ապահովել ազատ տեղաշարժը:

Արմենը չի սիրում խոսել վիրավորում ստանալու մանրամասների մասին կամ տրտնջալ. պահպանում է ոգու ամրությունը: Գիտի, որ շատերն են իր նման անվասայլակից անցել հենակների, հետո՝ քայլակի, ձեռնափայտի, ապա՝ սկսել քայլել օրթեզի օգնությամբ: Կարևորն իր գնահատմամբ՝ ուժեղ լինել, չհուսահատվել, սահմանել նպատակ, առաջ շարժվել և չշեղվել դրանից: Երիտասարդն իր առջև հերթական նպատակն է դրել. նոր մասնագիտություն ձեռք բերել: Սովորում է՝ գրաֆիկ դիզայներ լինելու հեռանկարը իրականություն դարձնելու համար:

Օրթեզավորման հիմնական գործառույթն անատոմիական ճիշտ դիրքի ֆիքսումն է՝ վնասված հոդի և վերջույթների ծանրաբեռնվածության թեթևացման, ֆիքսման, ակտիվացման և ուղղման համար: Այդ ամենը թույլ է տալիս նվազեցնել ողնաշարի և մարմնի բոլոր հոդերի ծանրաբեռնվածությունը, կանխել  մկանային համակարգի գերլարվածությունը: Միաժամանակ, ստորին վերջույթում խնդիրների դեպքում՝ օրթեզները նպաստում են ճիշտ բիոմեխանիկայի վերականգնմանն ու քայլքի ծրագրի առաջընթացին, ինչպես նաև ձեռքերի ֆունկցիոնալության վերականգնմանը:

2021 թվականին մեկնարկած եռամյա ծրագրի համար գործընկեր «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությանը Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է 120 մլն դրամ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.co

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09/12/2023 22:22 Ցանկանում եմ գտնել այն միջոցը, որով աշխարհը կհրաժարվի միջուկային զենքից․ Ճապոնիայի վարչապետ 09/12/2023 22:09 Ուկրաինայի ԶՈՒ-ում քաոս է, չեն կարողանում պլանավորում իրականացնել․ The New York Times 09/12/2023 21:57 Լարսի ճանապարհը նորից փակվեց բեռնատարների համար 09/12/2023 21:45 Պե՞տք է արդյոք դեղորայքով իջեցնել երեխայի ջերմությունը 09/12/2023 21:30 Ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի աշակերտի ու նրանց ծնողների միջև․ «Տղայական ռազբորկաներն» այժմ շարունակվում են դպրոցից դուրս․ «Սպուտնիկ Արմենիա» 09/12/2023 21:16 Երևանում վթարի է ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին․ նրա մեքենային հարվածած Kia-ի վարորդը ոստիկաններին խոստովանել է, որ օգտագործել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց 09/12/2023 20:58 Ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը օնլայն խաղերով մեծ պարտքեր է կուտակել․ Yerkir.am 09/12/2023 20:40 Նիկոլ Փաշինյանն Իջևանում հանդես է եկել ելույթով 09/12/2023 20:20 «Բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո․ Արցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը»․ Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձը 09/12/2023 20:10 Լարսի ճանապարհը բացվել է բեռնատարների համար 09/12/2023 19:51 Փոշու և ազոտի պարունակությունը Երևանի մթնոլորտային օդում․ Տվյալներ են հրապարակվել 09/12/2023 19:30 Բեռնատարները քարշակների օգնությամբ են անցնում Սյունիքի ճանապարհներով 09/12/2023 19:15 ԱՄՆ-ն, Հարավային Կորեան ու Ճապոնիան որոշել են միասին հակազդել Հյուսիսային Կորեային ու Ռուսաստանին 09/12/2023 18:57 Օսթեոարթրոզի բուժումն սկսվում է պահպանողական միջոցառումներից․ Օրթոպեդ-վնասվածքաբան 09/12/2023 18:44 Խոշոր վթար Բուժականում․ Տուժածների մեջ 7-ամյա երեխա կա 09/12/2023 18:33 Զելենսկու կինը դիմել է Եվրոպային 09/12/2023 18:18 Ութ հոգու ցուցադրական պատժով, միջազգային հանրության և ՀՀ իշխանության համաձայնությամբ իրականացվում է վտանգավոր նախադեպի ստեղծում. Լարիսա Ալավերդյան 09/12/2023 18:08 Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցով երթևեկությունը կդադարեցվի 09/12/2023 17:57 Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Լոռիում, Վայքում տեղումներ են 09/12/2023 17:42 «Հայտնաբերվել և վերցվել է 9 մմ տրամաչափի պարկուճ»․ Նոր մանրամասներ` Մաշտոցի բաժնի ոստիկանի ինքնասպանության փորձի վերաբերյալ 09/12/2023 17:32 Մազերի խնամքը քիմիաթերապիայի ընթացքում․ Խորհուրդներ 09/12/2023 17:22 «Я с тобой». Արկադի Դումիկյանը նոր երգ ունի (տեսանյութ) 09/12/2023 17:08 Ագուտինը շտապ վիրահատության է ենթարկվել 09/12/2023 16:51 Հրանտ Մարգարյանն ԱԱԾ է հրավիրվել․ Armlur.am 09/12/2023 16:37 Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող 09/12/2023 16:22 Ալեն Սիմոնյանն Արուսյակ Ջուլհակյանին գործուղել է Նյու Յորք՝ մասնակցելու Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին 09/12/2023 16:07 Բարձր տնտեսական աճի «փուչիկը» պայթում է․ Թադևոս Ավետիսյան 09/12/2023 15:50 Մահացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը 09/12/2023 15:40 2020 թվականի պատերազմը մեզ միացրեց, իսկ 2023-ը՝ բաժանեց․ չհասցրինք երեխա ունենալ 09/12/2023 15:24 ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 20-ամյա Բորիսը կալանավորվել է Հայաստանում 09/12/2023 15:17 Ամեն ինչ՝ երկրաշարժի մասին․ իրազեկման աշխատանքներ՝ մայրաքաղաքում 09/12/2023 15:06 Սպասվում են տեղումներ ու մառախուղ. եղանակը` Հայաստանում 09/12/2023 14:57 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 09/12/2023 14:48 Հայաստանն ակնկալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու գործում. այն բխում է հայ և իրանցի ժողովուրդների շահերից. Վահան Կոստանյան 09/12/2023 14:34 Քաղաքացիներն ահազանգում են՝ «Wildberries»-ից՝ «Գլոբբինգ»-ի տրամադրած ռուսական հասցեով գնված ապրանքները պահվում են հարկային բաժնում. ՊԵԿ-ից լռում են 09/12/2023 14:21 Տեղի կունենա Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկո 09/12/2023 14:15 «Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանության կանխարգելման գործում». ցեղասպանության զոհերի հիշատակի ու նրանց արժանապատվության միջազգային օրն է 09/12/2023 14:07 Տավուշի թեմում գործարկվել է Գետահովիտի հոգևոր-վերականգնողական կենտրոնը, որը կոչված է քաղցկեղը հաղթահարած երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր վերականգնմանը 09/12/2023 14:03 Սուպերմարկետի պահարնում լիցքավորված ատրճանակ և ծալովի դանակ թողած 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է 09/12/2023 14:01 Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման մասին հայտարարությունը հույսի շող է. Լուազո 09/12/2023 13:59 Արցախում մնացած Սարգիս Գալստյանը կնոջ հետ զբոսնել է «Դեդո-բաբո» հուշարձանի մոտ 09/12/2023 13:49 Երևան են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ-ի տրամադրած նավերը 09/12/2023 13:22 Մեր խնդիրն է, որ Հայաստանը ներկայանա անկախ ու ինքնիշխան, Սահմանադրական հստակ կարգով և իրավակարգով ազատ. Նիկոլ Փաշինյան․ Լուսանկարներ 09/12/2023 13:15 ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում անհապաղ հրադադար պահանջող ՄԱԿ-ի բանաձևի վրա 09/12/2023 13:02 Երևանում լկտի պահվածք դրսևորած ՌԴ քաղաքացիները ձերբակալվել են (Տեսանյութ) 09/12/2023 12:55 Արեգ Վաթյանը՝ Հայաստանի Մ16 հավաքականի գլխավոր մարզիչ 09/12/2023 12:44 Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների վերսկսմանը 09/12/2023 12:32 Ատելության խոսքն ու անհանդուրժողականության մթնոլորտը Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է. ՄԻՊ 09/12/2023 12:17 Մաշտոցի քննչական բաժնում ոստիկանության ծառայողն իրեն ամրացված «Մակարով» ատրճանակով ինքնասպան է եղել 09/12/2023 12:06 «Ամեն հայկականը կմնա հայկական»․ Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզ» 09/12/2023 11:54 Եթե ​​խաղաղության պայմանագիր չստորագրվի, շատ վատ կլինի ողջ տարածաշրջանի համար. Ալիև 09/12/2023 11:45 Վթար՝ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 09/12/2023 11:39 Այս տարվա 11 ամսվա տվյալներով` Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, որը երկրի համար բացարձակ ռեկորդ է 09/12/2023 11:24 Հայերը կարող են ապրել Ղարաբաղում, եթե դառնան Ադրբեջանի քաղաքացի. Ալիև 09/12/2023 11:19 Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 30 չվերթ 09/12/2023 11:10 Կատարվել են ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքներ 09/12/2023 10:59 ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը 09/12/2023 10:50 «Ինչպիսին կայիք, այնպիսին մնացիք՝ իսկական մարդ». Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Գուրգեն Արսենյանին, որ գովել է իր եղբորը 09/12/2023 10:33 «Նրանք չհուսահատվեցին, հավատքը չկորցրին». Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված տոներից մեկը՝ Հղություն Սուրբ Աստվածածնի 09/12/2023 10:19 ՀՀ տարածքում կա փակ ճանապարհ. Լարսը փակ է բեռնատարների համար 09/12/2023 10:17 Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը 09/12/2023 10:16 «Հրապարակ». Վայոց Ձորի մարզպետի պաշտոնանկությունը հատկապես ծանր են տարել մարզի տարբեր մասնագիտական ու սոցիալական խմբեր 09/12/2023 10:14 «Ժողովուրդ». «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ն, որը բնակելի շենքերի կառուցապատմամբ է զբաղվում, ֆինանսական խնդիրներ ունի 09/12/2023 10:11 Սերժ Սարգսյանի` 80-ականների զենքերով կռիվ անելու և հաղթելու հայտարարությանը շատերն են արձագանքել, բայց շատ քչերն են խորությամբ հասկացել, թե ինչ իրական ուղերձներ էր այն պարունակում. Տիգրան Աբրահամյան 09/12/2023 10:05 «Փաստ». Դատախազությունը խնդիր ունի հասկանալու, թե ինչպես պետք է ձևակերպեն պատժի պահանջը, որ կարողանան Չալաբյանին ազատությունից զրկել 09/12/2023 09:58 «Ժողովուրդ». Ինչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գուրգեն Արսենյանի մասով 09/12/2023 09:55 «Հրապարակ». 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր են գնել սոցցանցերն ավելի լավ մոնիթորինգի ենթարկելու համար 09/12/2023 09:51 «Փաստ». Աշխատանքից կազատվի ոչ միայն դաստիարակը, այլ նաև մանկապարտեզի տնօրենը 09/12/2023 09:43 «Ժողովուրդ». Պատգամավորների մոտ մինչև Ամանոր դեռ թեժ աշխատանքային է լինելու 09/12/2023 09:42 «Հրապարակ». Ալավերդիում կարմիր բերետավորների պաշտպանության ներքո են իրականացրել Ղումաշյանի երդման արարողությունը 09/12/2023 09:40 «Փաստ». Ինչո՞ւ է արտերկրյա ՀԿ-ն ուսումնասիրություններ անում Հայաստանում, ո՞վ է թույլ տվել 09/12/2023 09:38 «Ժողովուրդ». «Հաղթանակ» զբոսայգու սեփականատիրոջ որդին քրոջն ու եղբորը զրկում է ժառանգությունից 09/12/2023 09:36 «Հրապարակ». Ինչու ընդդիմությունը չընտրեց իր կողմից առաջադրված թեկնածուին 08/12/2023 22:41 Երեխան՝ ծնողների ամուսնալուծության ճգնաժամային շրջանում. Զրույց մանկական հոգեբանի հետ 08/12/2023 22:29 Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել 08/12/2023 22:16 Գուտերեշը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի» 08/12/2023 22:10 Հանգստյան տան պահակը պահեստից գողացել է գեներատորը և զանգահարել ոստիկանություն 08/12/2023 21:55 Գավառի կենտրոնական հրապարակում կբարձրացնեն կանանց իրազեկվածությունը պարեկային ծառայության մասին 08/12/2023 21:40 «Մտավախություններն ամրապնդվեցին»․ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներ ԱԳՆ-ում ծանոթացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին 08/12/2023 21:31 Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները 08/12/2023 21:24 Տաթև Վիրաբյանն ազատվել է տնային կալանքից 08/12/2023 21:08 Ճնշում զգում եմ, բայց դա ինձ ավելի շատ է ուժ տալիս․ Ամեն ինչ կանեմ նաև, որ Հենրիխ Մխիթարյանը խաղա Հայաստանի ազգային հավաքականում․ Օզբիլիս 08/12/2023 20:52 Պուտինը մի քանի օրում Ռուսաստանի քաղաքացիներից 600 000 հարց է ստացել․ Կպատասխանի ասուլիսին 08/12/2023 20:37 Շվեդիայում հայտարարել են՝ ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակը պահպանվում է 08/12/2023 20:22 Ինչպե՞ս է ուտելուց հետո քայլելն ազդում արյան շաքարի մակարդակի վրա 08/12/2023 20:10 20 ոստիկան կվերապատրաստվի Իտալիայում՝ զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության կարողությունները զարգացնելու համար 08/12/2023 19:52 Իշխանության հիմնական խնդիրը` լռեցնել Արմեն Աշոտյանին ու հանել խաղից, ակնհայտորեն տապալված է․ Տիգրան Աբրահամյան 08/12/2023 19:37 Պետք է ունենալ հանրապետությունն աղբից մաքրելու կոնկրետ ծրագիր․ Նիկոլ Փաշինյան 08/12/2023 19:22 Կանադայի նորանշանակ դեսպանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էր այցելել 08/12/2023 19:07 «Նոր չափանիշներով հարկային ծառայողների պատրաստման դասընթաց»․ ՊԵԿ-ում սպասում են հայերենին տիրապետող, 18 տարին լրացած և բարձրագույն կրթություն ունեցող անձանց 08/12/2023 18:54 Հուշակերտցին Ագարակում կեղծ թղթադրամով առևտուր է արել 08/12/2023 18:41 Pantone-ը նորություն ունի. հայտնի է «տարվա գույնը» 08/12/2023 18:31 Ռուսաստանում ցուցադրել են նախագահական ընտրությունների լոգոտիպը՝ V տառի տեսքով 08/12/2023 18:17 Հակամրցակցային համաձայնությունները դժվար ապացուցելի են․ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան 08/12/2023 18:04 Մանվել Բադալյանն ընտրվեց ՄՊՀ անդամ 08/12/2023 17:55 Ստամբուլում ցանկացած պահի ուժեղ երկրաշարժի հավանականությունը 47 տոկոս է․ Սեյսմոլոգ 08/12/2023 17:44 «Ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել ժամանակին՝ չթողնելով սահմանված ժամկետի վերջին օրերին»․ ՊԵԿ-ի հորդորը 08/12/2023 17:34 Միրզոյանն ու Մարագոսը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն են քննարկել 08/12/2023 17:24 ՆԳ նախարարը մեդալներ ու պատվոգրեր է հանձնել ԲՏԱ նախարարության ղեկավարությանը 08/12/2023 17:14 Աղիքային ցուպիկ՝ «Կեսար» աղցանում, խոզի շաուրմայում․ Տեսուչներ են այցելել «Կարաս»

Տվյալ բաժնի վերջին նյութերը