14/02/2023 12:57
«Ցուցաբերում ենք մարդկային համերաշխության ամենաբարձր մակարդակը՝ որպես նույն Աստծո զավակներ»․ Քըլըչ՝ մեկնաբանել ու տարածել է Ռուբինյանի գրառումը
Մենք առանձին մեկ կաթիլ ենք, միասին օվկիանոս ենք, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ իր էջում տարածելով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի գրառումն այն մասին, որ հայ փրկարարների խումբը երկրաշարժից տուժած ևս երկու կնոջ է փրկել:
«Սա այն օրն է, երբ բոլորս մի կողմ ենք դրել էթնիկ պատկանելությունը, ազգությունը, կրոնը և ցուցաբերում ենք մարդասիրության և մարդկային համերաշխության ամենաբարձր մակարդակը՝ որպես նույն Աստծո զավակներ։ Աստված օրհնի բոլորիդ», - գրել է Քըլըչը։
"Individually,we are one drop. Together,we are an ocean"It's the day that we all did put our ethnicities,nationalities and religions aside and devided to keep on displaying the highest level of humanity and human to human solidarity as children of the same God. God bless you all. https://t.co/kYsZTSjEvP pic.twitter.com/6N7j6QHDFz
— Serdar KILIÇ (@serdarkilic9) February 12, 2023