Ստեղծված դժվարին իրավիճակը հայ ժողովուրդը կարող է հաղթահարել իր հավատքի զորությամբ, ամուր կամքով, միասնական ջանքերով․ Ամենայն Հայոց կաթողիկոս

17/02/2023 17:33

Ստեղծված դժվարին իրավիճակը հայ ժողովուրդը կարող է հաղթահարել իր հավատքի զորությամբ, ամուր կամքով, միասնական ջանքերով․ Ամենայն Հայոց կաթողիկոս


Փետրվարի 17-ին, Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայից հավաք, որին իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի տարբեր թեմերից 231 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ և Մայր Աթոռի միաբաններ։

Այս կապակցությամբ Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Պատարագիչն էր Կոտայքի թեմի  Չարենցավան քաղաքի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Համազասպ քահանա Հագեյանը։

Իր քարոզում Տեր Հայրն ի մասնավորի նշեց․ «Վարդանանց և Ղևոնդյանց խորհուրդը նման է ճառագայթի, որը սկզբնավորվել է և չի ավարտվում, այն շարունակվում է մինչև մեր օրերը։ Այն մեր ազգային ինքնության և պահպանման, քրիստոնեական մեր հավատքի նկատմամբ հավատարմության և հայրենիքի հզորացման ու շենացման սրբազան առաքելությունն ու ընթացքն է»։

Տեր Համազասպը փաստեց նաև, որ այսօր էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է հավատարիմ մնալ Ղևոնդյանց պատգամին, որի վառ վկայությունն է Արցախյան վերջին պատերազմին հոգևորականների մասնակցությունը։

Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը մեկտեղվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, ուր կատարվեց պարգևաբաշխություն։

Ներկաներին ողջունեց Շիրակի թեմի առաջնորդ և քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։

Ավագ քահանայության պատվի արժանացավ Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ․ Հովսեփ քահանա Ալեքսանյանը։

Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Արագածոտնի թեմից Արժանապատիվ Տ․ Փառեն քահանա Առաքելյանին և Տ․ Վրթանես քահանա Բաղալյանին։

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Գուգարաց թեմից Արժանապատիվ Տ․ Արտավազդ քահանա Սիմոնայնը, Գեղարքունիքի թեմից  Տ․ Դանիել քահանա Մկրտչյանը և Տ․ Հարություն քահանա Հունանյանը, Շիրակի թեմից Տ․ Գարեգին քահանա Սարգսյանը, Արցախի թեմից Տ․Սեպուհ քահանա Հակոբյանը, Տ․ Հուսիկ քահանա Դոխոլյանը և Տ․Հովնան քահանա Հովհաննիսյանը, ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունից Տ․ Տրդատ քահանա Գևորգյանը, Արագածոտնի թեմից Տ․ Մաղաքիա քահանա Գևորգյանը, Վայոց Ձորից Տ․ Ներսես քահանա Աշուղբաբյանը և Տ․ Արամ քահանա Կարապետյանը, Սյունյաց թեմից Տ․ Տիգրան քահանա Հակոբյանը, Ուկրաինայի թեմից Տ․ Մամբրե քահանա Հմայակյանը և Տ․ Արտաշես քահանա Հակոբյանը։

Շնորհաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հոգևորականաց դասին և շնորհավորելով վերջիններիս Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց տոների առիթով, նշեց․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվող ամենամյա այս հավաքները առիթ են դարերի խորքից մեզ փոխանցված պատգամների վերարծարծման և տիրավանդ մեր առաքելության մեջ Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց ոգով ու հայրենասիրությամբ զորանալու համար»։

«Ազգային մեր ինքնության, մեր հավատի ու հոգևոր արժեքների  պահպանության, մեր պետականության, Արցախի մեր քույրերի և եղբայրների ազատ կյանքի իրավունքի պաշտպանության պայքարը մեր ժողովրդի համար դարձել է չընդհատվող, չավարտվող իրականություն։ Հայաստանի և Արցախի շուրջ մտահոգիչ զարգացումները, ազգային և հայրենական կյանքում հառնած խնդիրները, արտաքին մարտահրավերները այսօր էլ ազգն ու հայրենիքը կանգնեցրել են անվտանգային, գոյաբանական լուրջ խնդիրների առջև, ինչպիսին Սրբոց Վարդանանց ժամանակներում»,–արձանագրեց Վեհափառ Հայրապետը՝ նկատելով, որ ստեղծված դժվարին իրավիճակը հայ ժողովուրդը կարող է հաղթահարել իր հավատքի զորությամբ, ամուր կամքով, միասնական ջանքերով և մշտապես առ Աստված ապավինությամբ։

Հայոց Հովվապետը, կարևորելով առկա մարտահրավերների պայմաններում հոգևոր դասի տերունապատվեր առաքելության մեջ ջանքերի ու ծառայության առավել արդյունավորումը, հատկապես կրթական-քարոզչական ոլորտում, ընդգծեց․ «Մեծապես կարևոր է մարդկանց սրտերում հոգևոր-բարոյական արժեքների սերմանումը, ազգային ոգու և հայրենասիրության զորացումը, քանզի ամենքիս մտահոգող արատավոր երևույթներ և շատ հարցեր հիմնականում հետևանք են արժեքային դաշտում արձանագրված նահանջի, ավանդական ընկալումների տկարացման։ Կրթական տարբեր  ծրագրերով, նաև արդի տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններով պետք է զորացնենք քարոզչությունը՝ ամրապնդելու հավատքը, հույսը և սերը մեր ժողովրդի՝ Աստվածաշնչի ուսուցմամբ և մեր Սուրբ Եկեղեցու ամբողջական ճանաչողությամբ»։

44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակում Նորին Սրբությունը կարևորեց հովվական խնամքը հոգևոր և հոգեբանական զորակցության կարիքն ունեցող առանձին խմբերի նկատմամբ։

«Մասնավոր ուշադրություն հարկ է դարձնել զոհվածների, վիրավորների, գերեվարվածների և անհայտ կորածների ընտանիքներին, ինչպես նաև տեղահանված կամ Լաչինի փակ միջանցքի պայմաններում բաժանված արցախցի ընտանիքներին։ Առաջնային մեր պարտավորություններից է նաև մանուկներին և երիտասարդներին մեր Եկեղեցու հետ կապելը՝ Ավետարանի լույսով և մեր Սուրբ Եկեղեցու օրհնությամբ պաշտպանելու նրանց մերօրյա աշխարհի բազում մոլորություններից և գայթակղություններից»,–ասաց Ամենայն Հայոց Հայրապետը։  

Գոհունակությամբ անդրադառնալով աշխարհսփյուռ եկեղեցական կառույցների և բարերար նվիրյալ հայորդիների աջակցությամբ վերջին տարիներին առավել ընդլայնված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայաստանյան թեմերի սոցիալական աշխատանքներին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդներին և հովիվներին՝ կարևոր այդ առաքելության մեջ դրսևորած նախանձախնդրության համար։

Բարձրորերն գնահատելով քահանա հայրերի նախանձախնդիր և նվիրյալ ծառայությունը՝ Հայոց Հովվապետը հորդորեց․«Քրիստոսով զորացյալ քաջ, անվեհեր ու համարձակ եղեք ձեր հոգևոր սպասավորության մեջ՝ ճշմարտության ճանապարհով առաջնորդելու մեր ժողովրդին՝ ի խնդիր հայրենական ու ազգային մեր կյանքը խաթարող թյուր ընթացքների և երևույթների հաղթահարման։ Ազգանվեր ու եկեղեցանվեր ծառայությամբ և մշտարթուն հովվի աննկուն ոգով, իբրև մերօրյա ղևոնդ երեցներ շարունակեք ջանքեր ներդնել հանուն Հայոց Եկեղեցու պայծառության և մեր ժողովրդի հոգևոր կյանքի բարօրության»։

Ապա Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորեց պարգևների ու պատիվների արժանացած եկեղեցականներին՝ մաղթելով արդյունավետ ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ իրենց տերունապատվեր առաքելության մեջ։

Նորին Սրբությունը նաև ծանուցեց, որ տարիների վաստակաշատ նվիրյալ ծառայության բարձր գնահատանքով արքության պատվի են արժանանում Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բարգրատ եպիսկոպոս Գալստանյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

Վերջում իր գնահատանքը բերելով Հայ Եկեղեցու ողջ հոգևոր դասին՝ Նորին Սրբությունը հայցեց, որ Բազումողորմ Տերը խաղաղության և ապահովության մեջ պահի Հայաստանն ու Արցախը, շեն ու բարօր՝ հանուր հայության կյանքը։

 

 

 

 

 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:41 ՆԳՆ-ն միջնակարգ կրթություն ունեցող, 18-ից 35 տարեկան, 155 սմ -ից ոչ պակաս հասակ ունեցող քաղաքացիներին հրավիրում է դառնալ պարեկ Այսօր, 16:24 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ է վերընտրվել Արսեն Ղազարյանը Այսօր, 16:10 Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհին սաստիկ բուք է Այսօր, 15:53 Կյանքից հեռացել է հայտնի ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը Այսօր, 15:36 Էրդողանը հայտնել է Սիրիայի տարածքները Թուրքիային միացնելու պլանների մասին Այսօր, 15:25 Ռուսաստանի տարածքում Viber հավելվածն արգելափակվել է Այսօր, 15:11 Վրաստանի նախագահ է ընտրվել Միխայիլ Կավելաշվիլին Այսօր, 15:01 Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը դատապարտվեց ցմահ ազատազրկման Այսօր, 14:34 Անհուսալի վարկեր ունեցողներին տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը քաղաքական նախաձեռնություն է. Անանյան Այսօր, 14:27 Դեկտեմբերի 20-ին կթողարկվի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը Այսօր, 14:18 Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին բուք է Այսօր, 14:08 Մեր բազմահազար քաղաքացիների անհուսալի վարկերի ճակատագիրը Այսօր, 13:48 Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ Ոստիկանություն Այսօր, 13:37 Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար Այսօր, 13:22 ՀԱՊԿ բոլոր անդամները խիստ մտահոգված էին Ուկրաինայի իրադարձություններով եւ վախեցած կրկնությունից. Բորդյուժա Այսօր, 13:02 Երևանում 23-ամյա երիտասարդն իր երկու եղբայրների հետ վիճաբանել, ապա դանակահարել է 2 անչափահասների․ կան ձերբակալվածներ Այսօր, 12:30 Թուրքիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն. Գյուլեր Այսօր, 12:17 Հայաստանի նկատմամբ Թուրքիայի կողմից գործադրվում է դենացիոնալիզացիայի ծրագիր. Իշխան Սաղաթելյան Այսօր, 12:15 ԶՈւ-ում իրավունքների պաշտպանության հարցերն ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ Այսօր, 11:56 Շրջայց՝ Աբովյանի երիտասարդական բազմաբնակարան համալիրում, բնակարանների թիվն ավելացել է 800-ով. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) Այսօր, 11:46 Եկեղեցին այսօր նշում է Ս. Հակոբ Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը Այսօր, 11:33 Վթար՝ Աբովյան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ Այսօր, 11:26 Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրգործը դատախազն ուղարկել է դատարան Այսօր, 11:17 Բավրա գյուղում կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը Այսօր, 11:01 Վստահ չեմ, որ Սիրիայում, ռազմաքաղաքական առումով, իրադրությունը վերջնական հանգուցալուծվել է. Աբրահամյան Այսօր, 10:41 «Գնդակահարության պատի տակ» իմ գրառման ներքո 2 500 մեկնաբանություն կա, առնվազն իմացեք, որ կարդում եմ և կարձագանքեմ. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 10:27 Վրաստանում այսօր նախագահական ընտրություններ են` միակ թեկնածուով Այսօր, 10:10 Դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Էմանուել Մակրոնին Այսօր, 09:50 Մայրաքաղաքի բարձրադիր հատվածներում սպասվում է ձյուն Այսօր, 09:27 Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում, Կապանում և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում Այսօր, 09:25 «Ժողովուրդ». ՔՊ-ի հերթական պատգամավորն՝ առանց բարձրագույն կրթության Այսօր, 09:23 «Հրապարակ». Աղազարյանին առաջարկել են, որ կուսակցականներով «քցվեն»` փակեն իր վարկը, միայն թե մանդատը վայր դնի Այսօր, 09:17 «Ժողովուրդ». Արթուր Պողոսյանի գործողությունները կամ քայլերը ՔԿ-ում կառավարվում են Գլխավոր դատախազությունից Այսօր, 09:04 «Հրապարակ». Երբ է նախատեսված Մատվիենկոյի այցը Հայաստան Այսօր, 09:02 «Փաստ». Ինչո՞ւ է փաշինյանական իշխանության «շփումը» հայ ժողովրդի հետ տեղի ունենում բացառապես ծեծուջարդով, ոստիկանական մահակներով Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանից ու Հակոբ Ասլանյանից հետո հաջորդը Գագիկ Մելքոնյանն է Այսօր, 08:56 «Հրապարակ». ՔՊ-ականներն ահուսարսափի մեջ են Այսօր, 08:55 «Փաստ». ՀՖՖ նախկին բոլոր ղեկավարների ժամանակ լուրջ աշխատանք է իրականացվել ՈՒԵՖԱ-ի հետ Այսօր, 08:53 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանին մի քանի անգամ մանր եղջերավոր անասուններ արտահանելու գործով կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե 13/12/2024 22:32 Վարիկոցելե․ Սերմնալարի երակների վարիկոզ լայնացումը՝ անպտղության ռիսկ 13/12/2024 22:13 Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել 13/12/2024 21:59 Վեհափառ Հայրապետը եկեղեցականներին հորդորել է փորձն ու գիտելիքներն ի սպաս դնել ազգային-եկեղեցական կյանքում առկա մարտահրավերների հաղթահարմանը 13/12/2024 21:42 Ուկրաինան շուտով կվերածվի զենքի «սև շուկայի»․ Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար 13/12/2024 21:22 Viber-ն արգելափակվեց Ռուսաստանի տարածքում 13/12/2024 21:08 Ռուսաստանը բանակցում է Սիրիայի նոր իշխանությունների հետ` իր երկու ռազմաբազաները պահպանելու հարցի շուրջ 13/12/2024 20:50 Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Իրանում դա լավագույնս գիտակցում են՝ փորձելով վերադասավորվել․ Ոսկանյան 13/12/2024 20:32 Ռուսաստանը ոչ թե հրադադար է ցանկանում, այլ խաղաղություն․ Պեսկով 13/12/2024 20:14 Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Արագած-Սպիտակ, Արագած-Արթիկ ճանապարհահատվածներում, Աշոցքում, Ամասիայում բուք է 13/12/2024 19:57 Ազատավան գյուղում բախվել են VAZ-ն ու KamAZ-ը․ զոհ և տուժածներ կան 13/12/2024 19:41 Պորտուգալիան և Դանիան շատ ուժեղ հավաքականներ ունեն․ Մեծ տարբերություն չկա, թե նրանցից որը կլինի մեր մրցակիցը․ Վարազդատ Հարոյան 13/12/2024 19:23 «Չեն կարողացել փաստել մսի սպանդանոցային ծագումը»․ ՍԱՏՄ-ն հայտնում է՝ առգրավել և ոչնչացրել են մեկ տոննա միս 13/12/2024 19:05 Շմոլ գազից թունավորում. Ի՞նչ անել 13/12/2024 18:48 Ֆրանսիան նոր վարչապետ ունի 13/12/2024 18:30 Լարսը փակվեց նաև մարդատար ավտոմեքենաների համար 13/12/2024 18:22 Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար 13/12/2024 18:07 «Դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից»․ Գոռ Աբրահամյան 13/12/2024 17:53 «ԵԱՏՄ-ի տրանսպորտային և լոգիստիկ ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում»․ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին 13/12/2024 17:38 Ավտոմեքենաների բախումից հետո հրդեհ է բռնկվել․ տուժած քաղաքացիներ կան 13/12/2024 17:19 Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու մարզերի, Ապարանի, Արագածի և Արթիկի ճանապարհներին առկա է մերկասառույց 13/12/2024 17:04 «ՔՊ-ական հակում ունեցողներին կաշառելու ձև է»․ Բագրատյանը հիշեցնում է՝ բյուջեն բոլորինն է, իշխանությանը ոչ ոք իրավունք չի տվել հանրային միջոցները ծախսել մի հատուկ սոցիալական խավի բարեկեցության վրա 13/12/2024 16:51 ՀՀ տարածքում «Ստարլինկ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը բավարարվել են․ թևակոխում ենք թեստավորման փուլ․ Հայրապետյան 13/12/2024 16:34 Կոտայքի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել 13/12/2024 16:29 Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա «Արցախ» կամերային նվագախմբի անդրանիկ համերգը. Նարեկ Հախնազարյան 13/12/2024 16:24 Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 13/12/2024 16:20 Քննարկվել է ուղևորների և բեռների վերահսկողությունը սահմանային կետում․ նախանշվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը 13/12/2024 16:07 Կառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես. Գաբրիելյան 13/12/2024 15:49 Նիկոլ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ․ Ֆարմանյան 13/12/2024 15:38 Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար 13/12/2024 15:30 44–օրյա պատերազմում զոհվածների մասունքներ կան, որոնք, վնասման աստիճանից ելնելով, ԴՆԹ փորձարկման ենթակա չեն. Նախարար 13/12/2024 15:13 ՄՊՀ-ն ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների 13/12/2024 15:01 Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալու է «իրական հերոս». Էլինար Վարդանյան 13/12/2024 14:47 «ՀՀ վերազինումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում խաղաղության վրա»․ Ադրբեջանի ՊՆ ղեկավար 13/12/2024 14:39 Շանթ Սարգսյանը շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը 13/12/2024 14:35 «Վանաձոր ԲԿ»-ում մահացած 13-ամյա երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, առավոտյան վիճակը կտրուկ վատացել է. ԲԿ 13/12/2024 14:19 Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Գաբրիելիուս Լանդսբերգիսի աջակցությունը Հայաստանին 13/12/2024 14:17 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 145 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 26 մարդ 13/12/2024 14:13 Բախվել են «Dodge»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 2 վիրավոր 13/12/2024 14:08 Անհուսալի վարկեր ունեցող անձանց համար կիրականացվի աջակցության ծրագիր 13/12/2024 14:07 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ծրագրված չէ. Պեսկով 13/12/2024 14:02 «Արթկոսմեդ»-ի լիցենզիան կկասեցվի. նախարարությունը մինջորդություն է ստացել 13/12/2024 13:57 Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը (Տեսանյութ) 13/12/2024 13:52 Վանաձորում ժողովրդավարությունը վտանգված է. մի՛ արհամարհեք վանաձորցուն. Վահե Դոխոյան 13/12/2024 13:47 ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ, պետք է շարունակել պայքարել. Օկամպո 13/12/2024 13:37 Դավիթ Խուդաթյանը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Սարիկ Մինասյանին 13/12/2024 13:31 Փաշինյանի նոր խաղը՝ Գյումրիում. փրայմերիզ, ռեբրենդինգ և կուլիսային բանակցություններ. Գագիկ Համբարյան 13/12/2024 13:23 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա 13/12/2024 13:20 Մեքենան բախվել է պարսպին, 18-ամյա ուղևորը մահացել է 13/12/2024 13:04 «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել. մահվան հանգամանքները պարզվում են 13/12/2024 13:01 Աշխատում ենք հանրային սննդի օբյեկտների հետ, որ վերանայեն սննդի մեջ աղի չափաքանակը. Անահիտ Ավանեսյան 13/12/2024 12:42 Տոն, որ քիչ ժողովուրդների է հասու 13/12/2024 12:34 Թուրքիան Դամասկոսում դեսպանատան ժամանակավոր հավատարմատար է նշանակել 13/12/2024 12:29 «Գում»-ի շուկայից մոտ մեկ տոննա միս է առգրավվել. այն կոչնչացվի. ՍԱՏՄ 13/12/2024 12:25 Ադրբեջանում զորակոչի առավելագույն տարիքը կկրճատվի՝ 35-ից հասցվելով 30 տարեկանի 13/12/2024 12:18 Իշխանությունը նախատեսում է Սուրբ Հովհաննեսի «վնասվածքաբեր» ճանապարհին աստիճաններ կառուցել 13/12/2024 11:59 Տարածքային զարգացման հարցերով քննարկում՝ մարզպետների մասնակցությամբ 13/12/2024 11:45 Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով 13/12/2024 11:39 Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ 13/12/2024 11:36 ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայի տարածքից ձերբակալվածների հետ զրուցելու 13/12/2024 11:27 «Գումի» շուկայում լարված իրավիճակ է 13/12/2024 11:21 LIVE. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը