17/02/2023 18:57
Եվրոպոլի գործադիր տնօրենի հետ հանդիպմանը Փաշինյանն անդրադարձել է ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
«Քննարկվել են հանցավորության դեմ պայքարում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետն անդրադարձել է ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին ու ծրագրերին` հույս հայտնելով, որ այս ուղղությամբ ևս համագործակցությունը կզարգանա:
Քեթրին դը Բոլն արդյունավետ է գնահատել ՀՀ իրավապահ մարմինների հետ գործակցությունը և ընդգծել Եվրոպոլի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ աշխատանքը հայ գործընկերների հետ»,- նշված է հաղորդագրությունում: