17/02/2023 17:03
150-ից ավելի մարդ է ձերբակալվել Թուրքիայում՝ երկրաշարժից տուժած շրջաններում դիակապտությամբ զբաղվելու համար
150-ից ավելի մարդ է բերման ենթարկվել Թուրքիայում՝ աղետի գոտում դիակապտություն և թալան իրականացնելու համար, հայտնում է Haberturk-ը։
Լրատվամիջոցը, վկայակոչելով իրավապահ մարմիններին, գրել է, որ բերման ենթարկվածները դատարանի որոշմամբ արդեն ձերբակալվել են։ Եվս մի քանի տասնյակ մարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ երկրաշարժից տուժած շրջաններում դիակապտությամբ և կողոպուտով զբաղվելու կասկածի հիման վրա։