17/02/2023 19:37
Արայիկ Հարությունյանը Արցախի խորհրդարանի «Միասնական հայրենիք» խմբակցության անդամների հետ քննարկել է սահմանադրության փոփոխության հարցը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին ընդունել է Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամներին:
Քննարկվել են Արցախի Հանրապետության ռազմաքաղաղաքական իրավիճակին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում երկրում ծագած սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր:
Նախագահ Հարությունյանը ներկայացրել է իրադրության հաղթահարման ուղղությամբ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը: Հատուկ անդրադարձ է եղել Նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հարցին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է ստեղծված բարդ պայմաններում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը և այդ հարցում խորհրդարանի ունեցած առանցքային դերակատարությունը: