17/02/2023 18:15
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհանդիպեն Ստոլտենբերգը, Կուլեբան ու Բորելը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս ստոլտենբերգը փետրվարի 21-ին հանդիպում կանցկացնի Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 21-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում դաշինքի գլխավո քարտուղար Յենս Ստոլտենբերգը համատեղ հանդիպում կանցկացնի Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ»,- նշված է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Հանդիպման օրակարգը չի ներկայացվել։
Նշենք, որ Ուկրաինայի արտգործնախարարը փետրվարի 20-ին այցելելու է Բրյուսել՝ մասնակցելու ԱԳ նախարարների մակարդակով կազմակերպվելիք ԵՄ խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու են Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքին, ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի ընդունմանը, ինչպես նաև Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն վերաբերող հարցեր։