17/02/2023 20:18
Արման Սարգսյանը ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի, Բորիանա Աբերգի և հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինի պատվիրակությանը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հյուրերին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- նշված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում: