17/02/2023 19:47
«Երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են»․ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
«Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Այդ համատեքստում, կարևորվել է գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ»,- նշված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։