17/02/2023 14:36
Արևմուտքն է խաթարել հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը. Մարիա Զախարովա
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է ուղարկվել դեռ անցյալ տարվա փետրվարին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` այնուհետև ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները հեռահար պատրվակով դադարեցրել են փոխգործակցությունը ռուս գործընկերոջ հետ։
«Սրան հստակ բացատրություն չկար: Դա նկատի ունենալով՝ մենք կենտրոնացել ենք եռակողմ ձևաչափերի շրջանակներում Երևանին և Բաքվին օգնություն տրամադրելու վրա՝ հիմնված ամենաբարձր մակարդակով մի շարք համաձայնագրերի վրա, ինչը բազմիցս քննարկվել և բացատրվել է»,- ասել է նա:
Զախարովան հայտարարել է՝ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, խաթարել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։