17/02/2023 18:49
Նիկոլ Փաշինյանն ու Մոհամմեդ Շիա Սուդանը կարևորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
«Զրուցակիցները կարևորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, գործարարների շրջանում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կնախանշվեն հետագա քայլերն ու համատեղ ծրագրերը: Կարևորվել է նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը»,- նշված է հաղորդագրությունում: