02/03/2023 19:31
Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը կարգավորող պայմանագիր պետք է ստորագրվի․ Նիկոլ Փաշինյան
«Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով, սակայն ունենք պայմանավորվածություն, որ այդ առաքելության ներկայությունը կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի»,- Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորող փաստաթուղթը, նրա խոսքով, հնարավոր է՝ ստորագրվի առաջիկայում։
«Երբ որ մենք կբանակցենք և ընդհանուր համաձայնության կգանք արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների ձևակերպումների շուրջ»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը։