Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

03/03/2023 10:20

Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)


Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինի կերպով արգելափակած է պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, Բեռլինում «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շրջափակումը հանգեցրել է հումանիտար աղետի։ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերը զրկված են բնական գազի, էլէկտրաներգիայի, սննդի, բժշկական և այլ կենսական մատակարարումներից։

Սնունդի և այլ կարևոր ապրանքատեսակների խիստ սակավության պատճառով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ստիպված եղան հուսահատ միջոցներ ձեռնարկել՝ պարենային կտրոններ թողարկել, որոշակի սննդատեսակներ բաժանել ըստ օրաբաժնի։ Բնակչությանը հասանելի է միայն անկանոն էլեկտրամատակարարում տեղական էլեկտրաէներգիա արտադրողներից։ Փակվել են համալսարանները, դպրոցներն ու մանկապարտեզները, ինչի պատճառով ավելի քան 30 հազար ուսանող և երեխաներ զրկվել է կրթության իրավունքից։

2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության խնդրանքով տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը հստակ պահանջներ է ներկայացրել՝ դադարեցնել Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը և ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Տասնյակ երկրներ և կազմակերպություններ հասցեական դատապարտեցին Լաչինի միջանցքի շրջափակումը և կոչ արեցին Ադրբեջանին դադարեցնել այն։ Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի և ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկելու համար։

Հայաստանի Հանրապետությունը նաև հայց է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով միջանկյալ միջոցներ կիրառելու համար՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (CERD) համաձայն։ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջեց ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Ցավոք, Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել ԱՄԴ-ի որոշումը, և Լաչինի միջանցքով երթևեկությունը շարունակում է մնալ խաթարված։ Թեև բնական գազի մատակարարումը վերականգնվել է, Էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, որը դադարեցվել էր 2023 թվականի հունվարի 9-ին, դեռևս չի վերականգնվել։ Սննդի մատակարարումները դեռևս իրականացվում են կտրոններով, իսկ մարդիկ զրկված են հրատապ բժշկական օգնության հնարավորությունից։ Միայն Կարմիր խաչը և ռուս խաղաղապահները հնարավորություն ունեն սահմանափակ քանակությամբ սնունդ և կենսական նշանակության ապրանքներ հասցնել Լեռնային Ղարաբաղ, իսկ բժշկական շտապ միջամտության կարիք ունեցող մարդկանց տեղափոխել Հայաստանի հիվանդանոցներ»,- ասել է վարչապետը։

Նա ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ։

«Վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր ցանկանում են լքել Ղարաբաղը։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ չնայած վերը նշվածին՝ Հայաստանի կառավարությունը դրսևորել է քաղաքական կամք և վճռական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նոր դարաշրջան բացելու ուղղությամբ և կառուցողականորեն ներգրավված է Հայաստան-Ադրբեջան բանակցություններում։

«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է հետևյալ երեք հիմնական ուղղություններով. համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակում և սահմանագծում և անվտանգություն:

Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն:

Չխորանալով մանրամասների մեջ՝ կցանկանայի նշել, որ հումանիտար բնույթի հիմնախնդիրները, ինչպիսիք են` բոլոր հայ ռազմագերիների վերադարձը և միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, շարունակում են մնալ չլուծված և մեզ համար հանդիսանում առաջնային մտահոգության հարցեր։ Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ռազմագերիների մասին Ժնևի կոնվենցիայի շարունակական խախտումները, քանի որ առնվազն 33 հայ ռազմագերի դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման՝ միանգամայն մտացածին մեղադրանքներով։ Այն, որ Ադրբեջանը մերժում է հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնել, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի հերթական խախտումն է»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:00 Ադրբեջանական զինծառայողները գյուղացիների ցանքատարածություններում խրամատներ են փորել, վնասել են արտերը, թույլ չեն տալիս մարդկանց մոտենալ իրենց հողատարածքներին Այսօր, 20:47 Հրադադարի ռեժիմի խախտում՝ Արցախում Այսօր, 20:37 Նիկոլ Փաշինյանն՝ Անկարայում․ Կառավարությունը լուսանկարներ է հրապարակել Այսօր, 20:26 Ազգային խայտառակությունը հենց այս տեսքն ունի․ Արմեն Աշոտյանը լուսանկարներ է հրապարակել Այսօր, 20:16 Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր Այսօր, 20:01 Սնուցումը նորածնային տարիքում․ Ե՞րբ ներմուծել հավելյալ սնունդ Այսօր, 19:49 Ասենսիոն հեռանում է «Ռեալից» Այսօր, 19:31 Ում է Պետրակովը հրավիրել Հայաստանի ազգային հավաքական Այսօր, 19:10 Ինչու՞ է կարևոր երեխայի պատվաստումը և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հետագա կյանքի վրա Այսօր, 18:55 Երևանի քաղաքապետարանը Թումոյի այգում բալետի է հրավիրում Այսօր, 18:41 Արևմուտքը փորձում է գժտեցնել Ռուսաստանին ու Բելառուսին․ Լավրով Այսօր, 18:22 Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ավստրալիան պայմանավորվել են F-35-երի կիրառմամբ համատեղ զորավարժություններ անցկացնել Այսօր, 18:02 Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը բացառիկ հնարավորություն ունեն մասնակիցը դառնալու եվրասիական տարածքում ինտեգրացիոն նոր փուլին․ Գրիզլով Այսօր, 17:46 Անկարայում Նիկոլ Փաշինյանի հետ է նաև Ռուբեն Ռուբինյանը․ Կառավարությունը՝ այցի մասին Այսօր, 17:28 Փաշինյանը գնացել է տիրոջ՝ Էրդողանի մոտ՝ նրա կոշիկները սրբելու. Տիրան Լոքմագյոզյան Այսօր, 17:15 Նիկոլ, Էրդողանի հետ բաժակ խփելուց կհիշես, որ Շուշին գրավելուց հետո ասում էր՝ «Էնվեր փաշայի հոգին փառավորվեց» Այսօր, 17:00 Տեղի ունեցավ Էրդողանի երդմնակալության արարողությունը․ Փաշինյանը, Ալիևը և արարողությանը մասնակից մյուս երկրների ղեկավարները այդ առիթով կնստեն մի սեղանի շուրջ՝ պաշտոնական ճաշի Այսօր, 16:39 Մոտոցիկլետը բախվել է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող «Mercedes-Benz»-ին, ուղևորների վիճակը ծանր է Այսօր, 16:24 «Միջազգային ընտանիքի անդամները չպետք է խրախուսեն Հայաստանի վարչապետի որդեգրած քաղաքականությունը»․ Կանադայի Հայ Դատի հանձնախումբը կտրականապես դեմ է Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը Այսօր, 16:08 «Իրենց հարմար մարդիկ գտան, բերեցին՝ «մասովկա» ապահովելու համար ու բեմադրեցին հանդիպում․ «Группа поддержки» էր բերել, որ ինչ խոսի՝ ծափ տան»․ Մանրամասներ` Մոլդովայում հայերի հետ Փաշինյանի հանդիպումից Այսօր, 15:52 Նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես Այսօր, 15:36 Մեր պետության համար մենք «մամա-պապա» ենք փնտրում, մինչդեռ մենք ենք ծնողը, մենք պետք է հոգ տանենք. Արթուր Աթանեսյան Այսօր, 15:14 Եկեղեցին Աստծո տունն է և բաց է բոլորի համար. Արցախի ներկա կացությունը պարտադրում է մեզ լինել ավելի իմաստուն և միասնական. Արցախի թեմ Այսօր, 14:52 ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է «Ընտրական կիբեր պատրաստվածության ցանց» քննարկմանը Այսօր, 14:35 Սյունեցի 32-ամյա տղամարդը 73 անձից ընդհանուր շուրջ 300 մլն դրամի հափշտակություն է կատարել Այսօր, 14:17 Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը Այսօր, 13:58 Արցախում մեկնարկել է ներքին զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագիրը Այսօր, 13:38 Ադրբեջանն իր հանրությանը պատրաստում է պատերազմի, Հայաստանի իշխանությունը՝ միֆական խաղաղության. Էլիբեգովա (Տեսանյութ) Այսօր, 13:21 Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը. ԱԳՆ Այսօր, 13:08 120 000 խաղաղ բնակիչ, 7 միլիոն զինված թշնամի. արցախցիները պետք է զգան, որ կա ձեռք, որ կկանգնեցնի Ալիևին. Անժելա Էլիբեգովա (Տեսանյութ) Այսօր, 12:53 Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (Տեսանյութ) Այսօր, 12:32 Անկարայում թե´ Էրդողանը, թե´ Ալիևը նշելու են հայերին ջարդելու փաստը՝ որպես համատեղ եղբայրության գրավական. Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:18 Իրական գործողություններով հնարավոր է այլևս չթողնել որևէ հեռանկար՝ ունենալու ինքնիշխանություն ու սուվերենություն, դրանով է զբաղված այսօրվա իշխանությունը. Սոս Հակոբյան Այսօր, 12:01 Մինչև ժամը 18։00-ն կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը Այսօր, 11:39 Քննարկվել են ՏՏ արդյունաբերության և տեխնոլոգիական նորարարությունների շարունակական զարգացման հարցերը Այսօր, 11:26 Պաշտպանության բանակը հերքում է. Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել Այսօր, 11:21 ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը. հայկական կողմը կրակ չի բացել Այսօր, 11:07 16-ամյա պատանուն հարվածած Դիլիջանի քրեականի պետը կալանավորվել է Այսօր, 11:01 Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ Այսօր, 10:40 Հայաստանի իշխանությունը միջազգային բանակցություններում հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը միայն բարենպաստ վիճակ է ստեղծում Ադրբեջանի լկտիության առումով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:34 «Հրապարակ». Հանձնաժողովի նախագահի թեկնածուի բացակայությամբ պայմանավորված՝ հարցն օդում կախված է մնացել Այսօր, 10:31 «Ժողովուրդ». Միայն հրամանագիր ստորագրելու, կոչում տալու համար մոտ 3 մլն դոլարի բյուջետային հատկացում է արված եղել նախագահի աշխատակազմին Այսօր, 10:28 «Փաստ». Չափից դուրս շատ են խոսակցություններն այն մասին, թե ինչ է պետք անել կամ ում ինչ է պետք անել իշխանափոխությունից հետո Այսօր, 10:23 «Ժողովուրդ». ՔՊ-ականներն անհամբեր սպասում են, որ հանդիպեն Արարատ Միրզոյանի հետ Այսօր, 10:19 ԱԺ-ի աշխատակազմին հրահանգել եմ կատարել ոստիկանության պահանջը․ Ալեն Սիմոնյան Այսօր, 10:09 Հայաստանը կարող էր Արևմուտքի և ՌԴ-ի միջև կամուրջ լինել, բայց բախման հարթակ է դառնում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 09:59 Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում զգալի առաջընթաց կա. ՌԴ փոխվարչապետ Այսօր, 09:50 «Հրապարակ». Փողոցից իշխանության եկածներն արագ սովորեցին փափուկ կյանքին Այսօր, 09:47 «Ժողովուրդ». Բաբկեն Թունյանը 2020-ի պատերազմից հետո խայտառակ իրավիճակում է հայտնվել Այսօր, 09:44 «Փաստ»․ Ո՞ր դատավորներն են ԲԴԽ-ի հաջորդ թիրախը Այսօր, 09:42 «Հրապարակ». Բյուջեում փողի ավելցուկն այս իշխանությունը ծախսում է նորոգումների վրա Այսօր, 09:38 «Փաստ». Սամվել Բաբայանը հայտնվել է փակուղում և չգիտի իր հետագա քայլերի հաջորդականությունը Այսօր, 09:34 «Ժողովուրդ». Դատախազությունում խառնվել են իրար և ընկել են հյուրանոցի տնօրինության հետևից Այսօր, 00:20 ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերը ընդհանուր փոխըմբռնման են եկել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով հաղորդակցության վերականգման ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու հարցում․ Կառավարություն 02/06/2023 22:45 Լաչինի միջանցքով ցանկացած տեղաշարժ չի կարող մեկնաբանվել որպես ադրբեջանական ապօրինի հսկողությունը լեգիտիմացնող և ադրբեջանական իրավազորությունն ընդունող գործողություն․ Արցախի կառավարություն 02/06/2023 22:34 Հայաստանում առաջիկա օրերին տեղումներ են սպասվում, հնարավոր է նաև կարկուտ 02/06/2023 22:22 «Ուրարտուն» նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը 02/06/2023 22:12 «Նրանցից մեկը կոտրել է փաբում եղած դատարկ շշերը»․ Ոստիկանությունը հայտնում է երևանյան փաբերից մեկում ՌԴ քաղաքացու ձերբակալության մասին 02/06/2023 21:59 Մայրաքաղաքի օդում փոշու պարունակությունը շարունակում է բարձր մնալ 02/06/2023 21:33 «Միայն համազգային միաբանությամբ կարող պիտի լինենք հաղթահարել ազգի առջև ծառացած ծանր ու դժվարին փորձությունը»․ Մայր Աթոռում քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները 02/06/2023 21:13 Արցախի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական հերթական ապատեղեկատվության մասին է հայտնում 02/06/2023 21:03 Անչափահասին ծեծի ենթարկած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ձերբակալվել է. ՔԿ խոսնակ 02/06/2023 20:51 Ուկրաինայի և Մոսկվայի միջև խաղաղության շուրջ երկխոսության նախադրյալներ չկան․ Կրեմլ 02/06/2023 20:39 Հրադադարի խախտում է արձանագրվել Արցախում 02/06/2023 20:28 Սուրեն Պապիկյանը Քոլին Քահլի հետ քննարկել է ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը 02/06/2023 20:16 Երեխան պետք է պաշտպանված լինի ծեծից, վիրավորանքից․ Անահիտ Մանասյան 02/06/2023 20:03 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել 02/06/2023 19:54 Վահագն Խաչատուրյանը «Freedom house»-ի ղեկավարի հետ ժողովրդավարությանը վերաբերող հարցեր է քննարկել 02/06/2023 19:40 ԿԽՄԿ ներկայացուցիչներին դեռ թույլ չեն տալիս տեսակցել ադրբեջանցիների կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին 02/06/2023 19:20 Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ է հայտարարվել 02/06/2023 19:08 Հիվանդ երեխայի խնամքն ապահովելիս պետք է հիմնվել միայն ապացուցահեն բժշկության վրա. մանկաբույժ Աիդա Պապիկյան 02/06/2023 18:54 Փքաբլիթի և կարկանդակի արտադրամասում մաքրման և լվացման պարբերական աշխատանքներ չեն իրականացրել. գործունեությունը կասեցվել է 02/06/2023 18:44 Սալմոնելա պարունակող սառեցված թռչնամիս է հետ կանչվել շուկայից 02/06/2023 18:34 ԱՄՆ-ն չի ցանկանում սառը պատերազմ վարել Ռուսաստանի հետ և Ռուսաստանին չի համարում իր թշնամին․ Բլինքեն 02/06/2023 18:22 Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը՝ ընդունված ԱՄՆ Արիզոնա նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից, փոխանցվել է Արցախի արտգործնախարարին 02/06/2023 18:12 Բուլղարիայի հայկական համայնքը մերժում է Արցախից հրաժարվելու՝ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը 02/06/2023 18:01 ՀՀ իշխանություններն Արցախը բացեիբաց հանձնում են թշնամուն․ Կործանարար այս ընթացքը հնարավոր է կասեցնել 88-ի ազգային զարթոնքի ոգին վերականգնելով և պայքարելով․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» 02/06/2023 17:51 Վտանգված է ամբողջ Արցախ աշխարհն ու Մայր Հայաստանը, մեր ժողովուրդն ու մեր պետականությունը․ Ազգը պիտի արթնանա․ Պարգև Սրբազան 02/06/2023 17:35 Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը 02/06/2023 17:16 Հունիսի 3-ին տեղի կունենա Էրդողանի երդմնակալության արարողությունը 02/06/2023 17:01 Արցախի նախագահը հանդիպել է պատգամավորներին. ներկայացրել է վերջին զարգացումները 02/06/2023 16:55 «FLYONE ARMENIA»-ի բորտուղեկցորդների կողմից հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 9,900 ԱՄՆ դոլար 02/06/2023 16:51 Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO) 02/06/2023 16:42 Կարծում եմ՝ Արսեն Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա. Սասուն Խաչատրյան 02/06/2023 16:32 Արցախից 18 բուժառու է տեղափոխվել Հայաստան 02/06/2023 16:27 Ավելի անբարոյական աշխատանք, քան երեխաներին ներքաշել նման պրոցեսների մեջ, մարդկությունը չի ունեցել. Արմեն Մուրադյանը՝ թմրանյութերի շրջանառության մասին 02/06/2023 16:17 Շիրակի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել 02/06/2023 16:09 Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության ցուցանիշներն աննախադեպ են, իրավապահ համակարգն այսպիսի արդյունքներ երբևէ չի գրանցել. ՔԿ նախագահ 02/06/2023 16:01 Նիկոլ Փաշինյանն առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա 02/06/2023 15:54 Կրեմլն ի գիտություն է ընդունել Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հետ պատերազմում 02/06/2023 15:50 Քրեական հետապնդում է հարուցվել անչափահասին հարվածներ հասցրած Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ 02/06/2023 15:35 Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի հանդիպումը 02/06/2023 15:24 ՔԿ-ն հայտնել էր, որ մայրը երեխայի հետ 6-րդ հարկից նետվել է․ կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկություն էր արվել Հանրայինի եթերում. Hayastan.news 02/06/2023 15:22 Դատախազը վերացրել է 16-ամյա պատանուն հարվածած Դիլիջանի քրեականի պետին մեղադրանք չառաջադրելու որոշումը. Արգիշտի Քյարամյան 02/06/2023 15:17 Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր տեղափոխվել է Բաղրամյան 26-ի նստավայր․ ՀԺ 02/06/2023 15:11 Երկու արգելքից հետո, Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք. Hetq.am 02/06/2023 15:04 Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանն ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար. Կոչ՝ ԱՄՆ-ին 02/06/2023 14:56 Ինձ սպասարկող ավտոմեքենայի ապակիներից մգեցման թաղանթները հեռացվել են․ Հակոբ Արշակյան 02/06/2023 14:39 Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, Տիգրանաշենին կսպասվի Շուռնուխի ճակատագիրը, բայց շատ ավելի վատ. Արթուր Խաչատրյան 02/06/2023 14:27 Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը