04/03/2023 16:02
Ժամանակակից փոխկապակցված ճգնաժամերը հաղթահարելու միակ ելքը պետությունների համախմբվածությունն է․ ՌԴ ԱԳՆ
Ժամանակակից ճգնաժամերը հաղթահարելու միակ ելքը փոխադարձ հարգանքի և դրական օրակարգի պայմաններում պետությունների համախմբվածությունն է՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա, նշված է Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովի արդյունքներով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։
«Գագաթնաժողովին ռուսական կողմի ելույթում շեշտադրվել է, որ վերականգնման ու զարգացման հիմնական խոչընդոտը հավաքական Արևմուտքի անպատասխանատու քաղաքականությունն է։ Սասանվող գերակայությունը պահպանելու նրանք միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը աշխարհակարգի իրենց հայեցակարգով փոխարինելու հուսահատ փորձեր են անում։ Ժամանակակից փոխկապակցված ճգնաժամերը հաղթահարելու միակ ելքն է փոխադարձ հարգանքի և դրական օրակարգի պայմաններում պետությունների համախմբվածությունը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։