Ստեղծված պայմաններում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն․ ՀՀ ԱԳՆ

05/03/2023 16:38

Ստեղծված պայմաններում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն․ ՀՀ ԱԳՆ


«Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայակող, մեկը վիրավորել է:

Փաստերը վկայում են, որ սա նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է: Տեղի ունեցածից հետո Ադրբեջանի պաշտոնական մարմինները տեղեկություններ տարածեցին, թե իբր օպերատիվ տեղեկատվություն են ստացել, թե Հայաստանից զենք, զինամթերք ու անձնակազմ է տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ և իրացրել են այդ օպերատիվ տեղեկատվությունը:

Ադրբեջանի առաջ քաշած պաշտոնական վարկածն անհեթեթ է. նրանք չեն ներկայացրել և չեն կարող ներկայացրել այդ վարկածն ապացուցող ոչ մի փաստ ու հիմնավորում: Սա տեղի է ունենում Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումից երկու շաբաթ չանցած, որով հերքվեցին Ադրբեջանի անհեթեթ պնդումները Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումների վերաբերյալ:

ԼՂ ոստիկանության ձեռքի տակ առկա տեսանյութն ապացուցում է, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել է «ՈւԱԶ» մակնիշի միկրոավտոբուսի վրա, որի մեջ եղել են ԼՂ ՆԳ նախարարության չորս աշխատակիցներ, որոնք ծառայողական նպատակներով Ստեփանակերտից ուղևորվելիս են եղել ԼՂ Հին Շեն, Մեծ Շեն գյուղեր: Ընդ որում, տեսանյութերը հիմնավորում են, որ «ՈւԱԶ»-ի մեջ բացի ծառայողական փաստաթղթերից և տաբելային զենքից այլ բան չի եղել:  

Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել: Գրեթե երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ իրենց հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով:

Հատկանշական է, որ փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումի բավարարումից հետո ադրբեջանական կողմը ոչ միայն քայլեր չի ձեռնարկել դատարանի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման իրականացման ուղղությամբ, այլ նաև ձեռնամուխ է եղել Արցախի հայ բնակչության, այդ թվում՝ քաղաքացիական անձանց նկատմամբ նոր հանցագործությունների:

Փետրվարի 28-ին ադրբեջանական զինված ուժերը կրակահերթ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի բնակչի ուղղությամբ: Հրաձգային զինատեսակների կիրառմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից զինադադարը խախտվել է նաև մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներից:

Ադրբեջանի նշյալ գործողությունները տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ Բաքվի անկեղծության գործնական հերքումն են: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման երաշխիքների ու դրանցում միջազգային ներգրավվածության անհրաժեշտությունը:

Հայաստանի Հանրապետությունը կոչ է անում միջազգային հանրությանը, մեր տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմամբ հետաքրքրված երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողություններ սադրելու հերթական դրսևորումը և գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից իր իսկ միջազգային պարտավորությունների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ:

Ստեղծված պայմաններում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն»:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 01:56 Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, սահմանվեց 7 միլիոն դրամի գրավ 17/04/2024 23:58 Սամվել Վարդանյանի գործով դատական նիստն ավարտվեց․ Փաստաբանները լուսանկար հրապարակեցին, որն անհերքելի ապացույց է՝ Վարդանյանին խոշտանգման ենթարկելու մասին 17/04/2024 23:34 Գամմա դանակ. Նորագույն տեխնոլոգիան՝ որպես ստերեոտակտիկ թերապիայի մեթոդ 17/04/2024 23:23 «Իմնեմնիմին»-ն է եթերում․ Այսօրվա հերթապահներն Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մարգարյանն են 17/04/2024 23:13 Ուրացում և վանդալիզմ․ «Հիշենք մեր հերոսներին» գրությունն ու զոհված զինվորների նկարները ներկով ջնջել են 17/04/2024 23:02 Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար 17/04/2024 22:47 Քաղաքացին ընկել է փոսը․ անհրաժեշտ է օգնություն 17/04/2024 22:34 Մոլդովան ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի հետ փոստային հաղորդակցությունը 17/04/2024 22:18 «Սրանց ուրացման քաղաքականությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության Հայաստանում և Սփյուռքում»․ Կոչ՝ ավելի վճռական ու մեծ թափով մասնակցել Ջահերով երթին 17/04/2024 22:01 Պատմությունը քաղաքական հայտարարություններով չի վերանում․ Թուրք պատգամավոր՝ Գորշ գայլերի ներկայացուցիչն էլ Ցեղասպանության մասին ասում էր, թե ընդամենը 12 հազար հայ է սպանվել 17/04/2024 21:37 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրողի նկատմամբ սանձարձակ պահվածքը 17/04/2024 21:22 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Իրան 17/04/2024 21:09 «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել» 17/04/2024 20:57 Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վրաերթի ենթարկել 17/04/2024 20:47 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծանր է 17/04/2024 20:33 Ինչպե՞ս հասկանալ՝ երբ է մարդը հիմար կամ խելագար ձևանում 17/04/2024 20:22 Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ 17/04/2024 20:11 «Բնակիչները գոհունակություն են հայտնել կառավարության նախաձեռնությունից»․ Պաշտոնական տեղեկատվություն՝ Տավուշի մարզ Փաշինյանի այցի մասին 17/04/2024 19:55 Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան 17/04/2024 19:38 Միրզոյանը Սաուդյան Արաբիայի արտգործնախարարին էլ ներկայացրեց Փաշինյանի մշակած «Խաղաղության խաչմերուկ»-ը 17/04/2024 19:20 Վերջին զեկույցների նման զեկույցներ լինելու են, ավելին՝ խստանալու են. Հովհաննես Խուդոյան (Տեսանյութ) 17/04/2024 19:07 ՀՀ ինքնիշխան տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են․ «Տավուշը հանուն Հայրենիքի» 17/04/2024 18:56 Օրինականության մակարդակի անկում կա համակարգի ներսում․ Նախկին փոխոստիկանապետ 17/04/2024 18:44 Փաշինյանի ռեժիմի գործողությունները վկայում են մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության հիմնարար նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին․ ՀԱԿ 17/04/2024 18:33 Խաչատուրյանը դեսպանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Բաշար ալ Ասադին․ Սիրիայի Անկախության օրն է 17/04/2024 18:23 «Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնեն 17/04/2024 18:09 Լուրերը, որ Իսրայելի բարեկամ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար երեք ռազմակայան տրամադրել, պատահական չեն․ Իրանագետ 17/04/2024 17:56 «Արել է, թող քաշի․ ձեռք է բարձրացրել պետության վրա»․ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյան 17/04/2024 17:44 «Համագործակցության համար» մեդալներ՝ ոստիկաններին 17/04/2024 17:32 Իշխանությունը թիրախավորում է պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել․ «Միասնություն» շարժում 17/04/2024 17:20 Փաշինյանը հետքայլ է արել, բայց դա հարցի լուծում չէ. փորձում են փափուկ բարձ դնել ժողովորդի գլխի տակ. Դանիելյան 17/04/2024 17:07 «Տարածքի փոխանակում, այլընտրանքային ճանապարհ, դիրքերում՝ սահմանապահներ»․ Ինչ է խոսել Փաշինյանը Ոսկեպարում 17/04/2024 16:56 «Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտե 17/04/2024 16:45 ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծին 17/04/2024 16:38 Իր հակահայ քայլով Փաշինյանը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը․ Մուրադ Փափազյան 17/04/2024 16:35 Հայաստանում արված վիրահատությունից հետո Էվան Վրաստան է վերադարձել կուրանալու վտանգը հաղթահարած (Տեսանյութ) 17/04/2024 16:32 Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել 17/04/2024 16:29 Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական 17/04/2024 16:27 Ագարակում 93-ամյա կնոջը բռնաբարելու և սպանելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. 24-ամյա երիտասարդը կալանավորվել է 17/04/2024 16:25 ՀՀ-ն ադեկվատ քաղաքականության դեպքում կարող էր ունենալ Իսրայելին հավասար ցուցանիշ. Մարգարյան (Տեսանյութ) 17/04/2024 16:16 Չկա մի երկիր, որ հիմնական եկամուտի հոսքերը ստանում է X երկրից, բայց քաղաքականպես Y երկրի դաշտում է գտնվում. Պարսյան (Տեսանյութ) 17/04/2024 16:12 «90 %-ով գարանտիա եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը խոստացել է ոսկեպարցիներին 17/04/2024 16:03 ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը 17/04/2024 15:58 Փաշինյանն ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Պետրոսյան 17/04/2024 15:48 Տավուշցիների հետ հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ. Վարչապետի խոսնակ 17/04/2024 15:38 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչներին 17/04/2024 15:36 Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել և բախվում է մարտահրավերների. Վարդանյան 17/04/2024 15:26 «Խուլիգանախմբի ջղաձգումները կարապի երգ են հիշեցնում». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 17/04/2024 15:21 Պուտինն ու Ալիևը որոշում են կայացրել ԼՂ-ից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին 17/04/2024 15:18 Այս իշխանությունը սպասում է աջակցություն մի տեղից, որը, բացի խոսքից, այլ բան չի առաջարկում. Բոստանջյան (Տեսանյութ) 17/04/2024 15:09 Անվտանգային հարցը կլուծվի միայն համընդհանուր՝ բոլոր ուժերի կոնսենսուսի պայմաններում. Մելքումյանը փոխանցեց ոսկեպարցիների «մեսիջը» (Տեսանյութ) 17/04/2024 14:58 Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար 17/04/2024 14:53 Սամվել Վարդանյանի նկատմամբ քաղաքական իշխանության հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ» 17/04/2024 14:40 «Պատրաստ ենք անել ամեն բան, որ ՀՀ-ն ավելի մոտ կանգնի եվրոպական ընտանիքին»․ Վիլնյուսում Ալեն Սիմոնյանին ընդունել է Լիտվայի Սեյմի նախագահը (Տեսանյութ) 17/04/2024 14:27 Փաշինյանը հանդիպել է Կիրանցի բնակիչների հետ 17/04/2024 14:15 Թող այս Նոր տարին ՀՀ-ում ապրող եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տար․ ՀՀ ՄԻՊ 17/04/2024 14:10 Գարշելի է․ իշխանական պատգամավորը ՀՀ ժողովրդավարական հետընթացը կապում է տեղահանվածների խնդիրների հետ․ Արցախի ՄԻՊ 17/04/2024 14:07 Մեկնարկել է ԱԳ նախարարի այցը Սաուդյան Արաբիա․ առաջին բարձր մակարդակի այցն է 17/04/2024 13:55 Սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ԼՂ-ից․ Մոսկվայից հաստատել են 17/04/2024 13:44 Վահան Քերոբյանի դեմ մեղադրանքը հիմնված է Աշոտ Հովհաննիսյանի և Անի Գևորգյանի անուղղակի ցուցմունքի հիման վրա, որն իրականության հետ կապ չունի. Փաստաբան 17/04/2024 13:32 Ոսկեպարում վարչապետը բնակիչներին ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը 17/04/2024 13:30 Իրենց կարճ խելքով մտածում են, թե Սամվելին խոշտանգելով կարող են վախեցնել սովորական մարդկանց, ոգեշնչել սեփական պատգամավորներին և կողմնակիցներին. Աթանեսյան 17/04/2024 13:19 Քերոբյանի նկատմամբ սահմանափակումներն անհամաչափ են, չի թույլատրվում նույնիսկ վարսահարդարի և ատամնաբույժի ծառայություններից օգտվել. Փաստաբան 17/04/2024 13:12 Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ոսկեպարցիների հետ. Լուսանկարներ 17/04/2024 13:10 Փաշինյանի թիկնազորից ասացին՝ ցուցում կա, որ անձամբ ինձ թույլ չտան մտնել հանդիպմանը. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 17/04/2024 12:53 Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպմանը մասնակիցների մուտքը դահլիճ սահմանափակվում է․ գյուղացիները սպառնում են բոյկոտել հանդիպումը (Տեսանյութ) 17/04/2024 12:48 Մարտին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 34․750 մլն 17/04/2024 12:45 Սամվել Վարդանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու 17/04/2024 12:40 Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում 17/04/2024 12:38 Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությունը․ Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նորընտիր քաղաքապետ 17/04/2024 12:35 Շնորհավոր տարեդարձդ, մեծ հայ. Ալեն Սիմոնյան 17/04/2024 12:32 Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է. 1-4 տարի ազատազրկում նախատեսող հոդված է. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) 17/04/2024 12:22 Ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությանը բարձրաստիճան սպաները հիմնականում հաջողությամբ են խոցել թիրախները 17/04/2024 12:16 Այն, ինչ կատարվել է Սամվել Վարդանյանի հետ, կատարվել է ԱԺ նախագահի ցուցումներից հետո. Լիլիթ Թումանյան (Տեսանյութ) 17/04/2024 12:08 ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը 17/04/2024 11:57 Վերացվել է մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը 17/04/2024 11:48 «ՎԱԶ 2121»-ը գլխիվայր հայտնվել է փոսում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց 17/04/2024 11:43 Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետությունը դադարում է լինել․ Վահե Հովհաննիսյան 17/04/2024 11:38 Դատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և քայլեր ձեռնարկել՝ մեղավորներին պատժելու համար. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու կապակցությամբ 17/04/2024 11:32 ՀՀ-ում դատավորներ, ԲԴԽ և ՍԴ անդամներ նշանակվում են վարչապետին հավատարմության երդում տվածները. Իշխանյան 17/04/2024 11:17 Ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքից 17/04/2024 11:10 Հայաստանն արժևորում է Սիրիայի հետ բարեկամության, վստահության, փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերություն­ները. Փաշինյան 17/04/2024 11:07 Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Ֆրանսիային՝ «իրավիճակը սրելու» համար 17/04/2024 10:57 Ձեզնից եմ առաջին անգամ լսում, ոչ մի բանից տեղյակ չեմ, խառն ենք. Ոսկեպարի ղեկավարը՝ վարչապետի՝ գյուղ այցի մասին 17/04/2024 10:51 Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է իր հաջող ելույթներն արգենտինական «Օբրաս Բասկետում» 17/04/2024 10:45 Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Ղազանչեցոց տաճարի խաչաձև լուսամուտն և պատկերաքանդակը (Լուսանկարներ) 17/04/2024 10:36 Էրդողանը հաստատել է՝ Պուտինը կայցելի Թուրքիա 17/04/2024 10:34 Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնի փակման համերգին կհնչի «Հրեական ռապսոդիան» 17/04/2024 10:31 Դրական խաղաղության ինդեքսով երկրների վարկանիշով Հայաստանը 54-րդն է, Ադրբեջանը՝ 104-րդը 17/04/2024 10:21 Նոր Նորքում զբոսայգիների հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են (Տեսանյութ) 17/04/2024 10:16 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է 17/04/2024 10:12 «Երջանիկ Նոր տարի և ամենայն բարիք եմ մաղթում»․ վարչապետը շնորհավորել է եզդիական համայնքին 17/04/2024 10:05 ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան, Լարսը բաց է 17/04/2024 09:57 «Ժողովուրդ». «Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել 17/04/2024 09:54 «Հրապարակ». Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան 17/04/2024 09:51 «Ժողովուրդ». Փաշինյանը տարբեր պատճառաբանություններով հետաձգում է ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումը 17/04/2024 09:48 «Հրապարակ». Փաշինյանը կանաչ լույս է վառել ոստիկանության հետագա վայրագությունների համար 17/04/2024 09:47 «Հրապարակ». Երևանի քաղաքապետարանը Ամերիկյան համալսարանին 990 հազար դրամ է փոխանցել՝ իր 5 աշխատակիցների անգլերենը բարելավելու համար 17/04/2024 09:46 «Ժողովուրդ». Ինչ օրենք ընդունեց Վրաստանը մեզ համար 17/04/2024 09:41 «Ժողովուրդ». Երկար ժամանակ է՝ Արսեն Թորոսյանը փորձում է գահընկեց անել առողջապահության նախարարին

Տվյալ բաժնի վերջին նյութերը