07/03/2023 13:40
Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը հետխորհրդային տարածքում ամրապնդվելու փորձ է. Կիրիլ Լոգվինով
Հայաստանում Եվրամիության առաքելությունը փորձ է անում ամրանալու հետխորհրդային տարածքում՝ օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական կարգավորման արդյունքներից, այս մասին «ՌԻԱ»-ին ասել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը։
«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Բրյուսելի փորձ, օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական կարգավորման արդյունքներից, ամրանալ հետխորհրդային տարածքում՝ խաղալով ինչ-որ «միջնորդի» դեր», - ասել է Լոգվինովը։
Նրա խոսքով՝ այստեղ նաև զգալի հակառուսական բաղադրիչ կա՝ չեզոքացնելու Ռուսաստանի պատմական դերը որպես անվտանգության երաշխավորի։