10/03/2023 15:36
Երևանի քաղաքապետի տեղակալի աշխատասենյակում խուզարկության հետ ԱԱԾ-ն կապ չունի
Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում խուզարկության հետ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կապ չունի, այս մասին Aysor.am-ին ասացին ԱԱԾ-ից:
«ԱԱԾ-ն որևէ կապ չունի այդ խուզարկության հետ»,- նշեցին ԱԱԾ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություն է իրականացվում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։
Թե ի՞նչ գործով է իրականացվում խուզարկությունը՝ քաղաքապետարանում տեղեկություն չունեն։