«Տարօրինակ է, որ մինչ օրս ես ու Առողջապահության գործող նախարարը չենք հարցաքննվել». Արսեն Թորոսյանը հույս ունի՝ «Քովիդի գործով» արդարադատություն տեղի կունենա

11/03/2023 13:34

«Տարօրինակ է, որ մինչ օրս ես ու Առողջապահության գործող նախարարը չենք հարցաքննվել». Արսեն Թորոսյանը հույս ունի՝ «Քովիդի գործով» արդարադատություն տեղի կունենա


Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Քովիդի համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

Նա ասել է, թե չէր ուզենա այս ֆորմատով անդրադառնալ տեղի ունեցածին, բայց ստիպված է` հաշվի առնելով երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունը, ինչպես նաև դրան հաղորդած որոշ երևույթներ:

« 1. Ինչպես բազմիցս նշել եմ, ըստ էության նաև ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ապացուցել, կովիդի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությունը իրականացվել է ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական գիտելիքներ չունեցողներ անձանց կողից, բազմաթիվ տվյալների բացակայության պայմաններում, ինչը հենց իրենք են ընդունում, սակայն միևնույն է եզրակացություններ են արվել, որոնք որևէ քննադատութան չեն դիմանում (ամբողջական տեսանյութը` https://www.youtube.com/watch?v=k64gHVPN8xU): Որպեսզի պարզ լինի, թե ինչպես է հաշվեքննությունը իրականացվել, ուզում եմ հիշեցնել, որ կովիդի համավարակի ամենաբուռն ժամանակահատվածում, երբ կառավարությունը իր ամբողջ ներուժը ներդրել էր դրա դեմ պայքարի գործում թե' առողջապահական, թե' սոցիալ-տնտեսական առումով, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ջանք չէին խնայում ցեխ շպրտելու այդ գործողությունների վրա, նաև կասկածներ սերմանելու հանրության մեջ այդ գործողությունների արդյունավետության վերաբերյալ: Եվ ի վերջո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ստեղծվում է քննիչ հանձնաժողով, որը պետք է քններ համավարակի դեմ պայքարի զանազան ասպեկտներ (անկեղծ ասած չգիտեմ էլ կոնկրետ ինչ): Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը և հանձնաժողովի աշխատանքների մասին ինձ շատ բան հայտնի չէ, չնայած բազմիցս հրապարակային ասել եմ, որ պատրաստ եմ մասնակցել նիստերին և պատասխանել հարցերի: Ինչևէ. հանձնաժողովը դիմում է Հաշվեքննիչ պալատին, որը այդ պահին ղեկավարում էր Լևոն Յոլյանը և հաշվեքննությունը հանձնարարվում է հաշվեքննիչ պալատի անդամ Աբրամ Բախչագուլյանին: Յոլյանի և Բախչագուլյանի քաղաքական անցյալը բոլորին է հայտնի և հաշվեքննության «արդյունքներն» էլ համապատասխան են դրան:

2. Հաշվեքննությունը ուղարկվում է դատախազություն, ինչպես սովորաբար տեղի է ունենում և դատախազությունը այն ուղարկում է հակակոռուպցիոն կոմիտե, որն էլ քրեական վարույթներ է նախաձեռնում դրա վերաբերյալ:

3. Հիմա անդրադառնամ այդ վարույթի ընթացքում տեղի ունեցած տարօրինակ երևույթներին, որոնք առիթ են տալիս կասկածելու դրա անաչառությանը: Վարույթի ընթացքում հարցաքննվում են կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական կենտրոնների բազմաթիվ տնօրեններ, առողջապահության նախարարության բազմաթիվ պաշտոնյաներ, բժիշկներ, պացիենտներ: Տարօրինակը այն է, որ մինչ օրս չեն հարցաքննվել ո'չ նախորդ նախարարը, այսինքն ես, ո'չ գործող նախարարը (իմ ունեցած տեղեկություններով): Իմ բազմաթիվ փորձերը հասնելու նրան, որպեսզի ինձ նույնպես հարցաքննեն, ապարդյուն են մնացել և ես այստեղ միտում եմ տեսնում, քանի որ իմ հարցաքննությունից հետո այն մտացածին թեզը, որ ինչ-որ մեկը դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ընդհանրապես ի չիք կդառնար: Չէ որ Կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշված երկու հրամաններն էլ արձակվել են իմ կողմից և ինձնից ավելի լավ ոչ ոք չէր կարող իմանալ դրանց արձակման թե' նպատակները, թե' տրամաբանությունը: Հրամաններից մեկը կորոնավիրուսային աշխատանքների կազմակերպմանն է վերաբերում, իսկ մյուսը կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացված պացիենտների դուրս գրմանը: Տարօրինակ է նաև, որ մինչև երեկ չէր հարցաքննվել նաև երեկ ձերբակալված Գևորգ Սիմոնյանը: Այս ամենը առիթ է տալիս ենթադրելու, որ Կոմիտեին ավելի շատ հետաքրքրել է այդ ծանր աշխատանքը կատարած անձանց հրապարակային թիրախավորումը և ոչ թե գործի հանգամանքները: Ինձ, գործող նախարարին և Սիմոնյանին չհարցաքննելը այլ բացատրություն չի կարող ունենալ, իսկ խափանման միջոցի ընտրությունն ինքնին առիթ է տալիս ենթադրելու, որ դա արվում է մտացածին թեզերը մեղադրյալներին անազատության մեջ պահելով հիմնավորելու մղումով:

4. Տարօրինակ է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի հաղորդագրության նախաբանը, ըստ որի քննությունը պարզել է, թե «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Հետաքրքիր է այդ ինչպե՞ս են քննությունով պարզել հրապարակայնորեն հասանելի այս տեղեկատվությունը: Թե պարզապես իրենց աշխատանքին «լրջություն» հաղորդելու համար են սա հատուկ գրել, որ ընթերցողները ավելի շատ զայրանան «մելադրյալների» վրա: Սխալ եք պարզել հարգելի գործընկներներ, 26 մլրդ կառավարության կողմից հատկացվել է միայն 2020 թվականին, մոտավորապես այդքան էլ հատկացվել է 2021 թվականին, բայց թե դա ինչ կապ ունի այս կոնկրետ մեղադրանքի հետ, հայտնի չի ոչ մեկին:

5. Հիմա անդրադառնամ կոնկրետ մեղադրանքներին, անկախ մեղադրյալների անձերից: Հաշվի առնելով արտակարգ դրությունը և համավարակը Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով նրա տեղակալներից մեկին վերապահվել էր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժման համակարգի ծավալման, կազմակերպման, բուժման դիմաց ֆինանսավորման աշխատանքների համակարգումը, մյուս տեղակալներին վերապահվել էին այլ գործառույթներ (հակահամաճարակային միջոցառումներ, դեղորայքի և բժշկական սարքավորումների ձեռքբերում և այլն): Ֆինանսավորման համակարգման գործառույթը չի ենթադրում այնպիսի վերահսկողական գործառույթներ, որոնք կենթադրեին ներկայացված հաշվետվությունների հետ այնպիսի գործողություններ, որոնք հենց այդ պահին կճշտեին, թե արդյոք բոլոր ԲԿ-ների բոլոր պացիենտներն են հոսպիտալացված հենց սովորակական հիվանդասենյակում կամ հենց վերակենդանացման բաժանմունքներում, ինչպես ներկայացված էր հաշվետվության մեջ, այլ ենթադրում էր միայն փաստաթղթային համապատասխանության ապահովում և դրա հիման վրա ֆինանսավորում: Կորոնավիրուսային համավարակների պիկերի ժամանակ ԲԿ-ներում միաժամանակ բուժվում էր մի քանի հազար պացիենտ և այդ աշխատանքը, որը ակնկալում էր Կոմիտեն (իհարկե հայտնի չէ ինչ իրավական հիմքով), ֆիզիկապես էլ հնարավոր չէր անել: Կոմիտեի աշխատակիցները հավանաբար մոռացել են, թե ինչպես էր երկիրը այդ օրերին պայքարում համավարակի դեմ: Եվ ընդհանրապես առողջապահության ֆինանսավորման մեջ ներկայացված տեղեկատվության համապատասխանությունը իրականությանը միշտ ստուգվում է հետագայում, երբ ստուգումներ են բացվում ԲԿ-ների նկատմամբ և եթե հայտնաբերվում են շեղումներ, դրանք վերականգնվում են պետական բյուջե: Եվ որևէ նախարարի տեղակալ կամ այլ պաշտոնյա դրա պատճառով մեղադրյալ չի դարձել, քանի որ նման գործառույթ չի ունեցել: Նույն իրավիճակն է մեզ բոլորիս քաջ հայտնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հայտնի գործով, երբ հարյուրավոր պացիենտների համար պետական բյուջեից գումարներ էին փոխանցվել ԲԿ-ին հաշվետվությունների հիման վրա, իսկ պացիենտները ընդհանրապես չէին են բուժվել ԲԿ-ում: Որևէ պաշտոնյա մեղադրյալ այդ գործով չկա, քանի որ համակարգը իր ստուգողական ֆունկցիաները իրականացնում է բացված ստուգումների հիման վրա, իսկ ֆինանսավորումը իրականացվում է` ստացված հաշվետվությունների հիման վրա:

6. Բացի այդ, Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարությունից մեջբերեմ մեկ հատված «Մասնավորապես՝ Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետև կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն։ Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:» Այսինքն, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի նախարարության բոլոր պաշտոնյանները պետք է տարբերակեն «կեղծված» փաստաթղթերը։ Ընդ որում, հայտարարության մեջ անգամ խոսք չի գնում ակնհայտ կեղծիքի մասին, ինչպես սովորաբար ընդունված է որակել որևէ պատասխանատվություն առաջադրելուց առաջ։ Կեղծ փաստաթղթեր ու կեղծ հաշվետվություններ ներկայացնելու դեպքերը բացմաթիվ են պետություն և մասնավոր իրավահարաբերություններում, սակայն որևէ պաշտոնյա չի ձերբակալվում, եթե ապացուցված չէ այդ կեղծիքը կատարելու մեջ նրա մեղավորությունը, քանի որ բնական է որ պաշտոնատար անձը չի կարող ապրիորի տարբերակել կեղծ և ոչ կեղծ հաշվետվությունը, քանի դեռ դրա վերաբերյալ հատուկ ստուգում կամ ուսումնասիրություն չի իրականացվել, էլ չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ խոսքը չի գնում ակնհայտ կեղծիքի մասին։ Կոմիտեի հայտարարությունից պարզ է դառնում, որ կեղծիք կատարելու մեջ Գևորգ Սիմոնյանի մեղավորությունը հիմնված է ենթադրությունների հիման վրա: Նույնիսկ ծիծաղելի է այս ձևակերպումը «նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով», ըստ էության ուրիշ ոչինչ չկա մեղադրանքի հիմքում:

7. Հաջորդ մտացածին թեզը վերաբերում է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժին (Դուրսգրման տրիաժ խմբեր): Հավանաբար Կոմիտեն չի ցանկացել կամ չի կարողացել ըմբռնել այդ խմբի բուն գործառույթը: Այդ խմբերը ստեղծվել են իմ հրամանով, երբ վարակված անձանց շատ մեծ թվի պատճառով ԲԿ-ներում այլևս տեղ չկար նոր պացիենտներին հոսպիտալացնելու համար և խմբերը պետք է ըստ գրաֆիկի այցելել էին բոլոր ԲԿ-ներ (հաշվի առնելով, որ 30-ից ավելի ԲԿ կար, այդ այցելությունները լինելու էին 2-3 շաբաթը մեկ անգամ), և ԲԿ անձնակազմի հետ հիվանդության պատմությունները և հենց պացիենտներին զննելով, իրականացնեին պացիենտների դուրսգրում, որպեսզի ազատվեին տեղեր նոր պացիենտների համար: Այս խմբերը որևէ ֆինանսական կամ ֆինանսական վերահսկողության գործառույթ չեն ունեցել և չէին էլ կարող ունենալ և մարդկանց մեղադրել մի բանի համար, որի համար իրենք պատասխանատու չեն եղել և չէին էլ կարող լինել, առնվազն զավեշտալի է, եթե ոչ քրեաիրավական առումով տարօրինակ: Պարզ լեզվով ասած, այդ խմբերը մահճակալ ազատելու համար են ստեղծվել և իրենց գործառույթը պատշաճ իրականացրել են:

8. Շատ տարօրինակ էր նաև երեկ բոլոր քննչական, ըստ էության փակ, գործողությունների մասով մամուլին օպերատիվ տեղեկատվություն հաղորդելը, որը կրկին տեղիք է տալիս մտածելու, որ այս ամենը ավելի շատ կոնկրետ անձանց թիրախավորելու համար է, քան թե իրականությունը բացահայտելու: Տպավորություն էր ստեղծվում, որ Հրապարակ օրաթերթը արտահաստիքային (գամ գուցե՞ հաստիքային) թղթակից ունի Կոմիտեում: Նույն տպավորությունն էր ստացվում երեկվա գործողությունների շտապողականությունից և դա այն դեպքում, որ Գևորգ Սիմոնյանը մշտապես հասանելի լինելով, նախապես չէր հարցաքննվել:

9. Մի առանձին հարց է նաև այս վարույթների նկատմամբ դատախազական հսկողությունը. արդյո՞ք հսկող դատախազը չի զարմացել, թե ինչու ինձ, գործող նախարարին կամ Գևորգ Սիմոնյանին մինչ օրս չեն հարցաքննել այն դեպքում, երբ ես եմ այդ հրամանները արձակել, իսկ վարույթի շրջանակում «հայտնաբերվածը» տեղի է ունեցել 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Կամ արդյո՞ք հսկող դատախազը վերոգրյալի վերաբերյալ պատկերացումներ ունի: Թե կրկին այդ հսկողական ֆունկցիան կա'մ ֆիկտիվ է, կա'մ միայն ամեն գնով մեղադրանքը հաստատելու միտում ունի` անկախ ապացույցների առկայությունից:

Մեր իրավապահ համակարգը չի թոթափել երբեմնի սովետական այն ստերեոտիպը, որ ապացույցների բացակայության դեպքում հարուցված վարույթները կարճելը նախաքննական մարմնի վատ աշխատանքի արդյունք է և հետևաբար ամեն գնով դրանք պետք է առաջ գնան:

Հիմա եմ հասկանում, թե ինչու են դատարանները հաճախ մերժում նախաքննական մարմինների միջնորդությունները: Նման որակի գործերի միջնորդությունները այլ ճակատագրի արժանանալ չէին էլ կարող: Հուսամ արդարադատությունը տեղի կունենա և եթե կան մեղավորներ կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ եթե չլինեն, ապա հանիրավի մեղադրողները պատշաճ հանրային և մասնագիտական գնահատականի կարժանանան:

Եվ նորից ուզում եմ հրապարակային կրկնել, որ պատրաստ եմ ցանկացած պահի ցուցմունք տալ այս գործով:

Հ.Գ. մի ամբողջ համակարգի 2 տարվա տքնաջան աշխատանքը, որի ժամանակ տասնյակ հազարավոր պացիենտներ են բուժում ստացել և ճնշող մեծամասնությունը փրկվել, մտացածին այս մեղադրանքներով ջուրը լցնելը շատ թանկ է արժենալու մեր երկրի համար: Ոչ մի նոր մարտահրավերի ժամանակ հազարավոր բուժաշխատողներ և հարյուրավոր առողջապահության կառավարիչներ չեն նետվելու այդ մարտահրավերի դեմ պայքարի, ինչպես դա արեցին կովիդի և պատերազմի ժամանակ», - ասվում է հայտարարությունում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

04/12/2024 22:40 Նեյտրոպենիան՝ արյան սպիտակ բջիջների նվազման պատճառ 04/12/2024 22:28 Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Վահրամ Գայֆեճյանի 145-ամյակին նվիրված ցուցահանդեսը 04/12/2024 22:15 Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 04/12/2024 21:58 16-ամյա պատանու են դանակահարել 04/12/2024 21:42 Պապիկյանն ԱՄՆ-ում հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարարի հետ 04/12/2024 21:26 Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը մասնակցում են Դոհայում ընթացող միջազգային մրցաշարին 04/12/2024 21:09 Աշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան դիմումներ կգրեն և կվերադառնան աշխատանքի 04/12/2024 20:57 Միրզոյանն ու Վրաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցի շուրջ 04/12/2024 20:45 Տավուշի մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք 04/12/2024 20:25 Դատարանը հրապարակել է Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը 04/12/2024 20:09 Պապիկյանն ամերիկյան ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի ձևավորման հարցը 04/12/2024 19:57 Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կողմից կատարված կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների վերաբերյալ 04/12/2024 19:40 Թուրքիայի տարաբնույթ քաղաքական շրջանակներ անթաքույց առաջ են մղում Սիրիայի և Իրաքի հյուսիսում նոր թյուրքական պետություն ձևավորելու ծրագիրը․ Վարուժան Գեղամյան 04/12/2024 19:25 Ոստիկանությանը և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել. «Լույս» հիմնադրամ 04/12/2024 19:10 2018 թվականի բերումով ու իրավիճակում` Ղարաբաղի հարցի ցանկացած բանակցային առաջընթաց կարող էր լինել մեկ ճանապարհով` Հայաստանի անկախության հաշվին. Նիկոլ Փաշինյան 04/12/2024 18:57 Փաշինյանը պարզաբանեց՝ ԵԱՏՄ գագաթաժողովը Երևանում չի կայացել ոչ թե Պուտինի ձերբակալության հարցի պատճառով, այլ՝ Բելառուսի նախագահը ցանկալի չէ Հայաստանի համար 04/12/2024 18:43 Շատ կնեղվեմ, որ իմանամ իմ մասին խոսելիս ասում են՝ «շեֆը». Նիկոլ Փաշինյան 04/12/2024 18:33 Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված և մահացած 4-ամյա երեխայի դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել 04/12/2024 18:18 Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու պատճառ չունենք. Փաշինյան 04/12/2024 18:06 Հայաստանի կառավարիչները իրենց կողմից նշանակված մարդկանց սարքել են գործիք և օգտագործում են․ Հենրիխ Դանիելյան 04/12/2024 17:55 Մյուս անգամ ինձ չասեք՝ որտեղ գնամ և ինչ անեմ. Մի հոգի էլ կարիքս զգա՝ կողքին կկանգնեմ․ Դանիելյանը՝ Փաշինյանին 04/12/2024 17:43 Ինչպե՞ս Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի սեղանին (Տեսանյութ) 04/12/2024 17:31 Արմեն Մկրտչյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարի տեղակալ 04/12/2024 17:26 «Տոսկանա» հյուրանոցում երիտասարդ կնոջը ծեծի ենթարկելու մեջ կասկածվողը Խորեն Հովհաննիսյանի որդին է․ նոր մանրամասներ 04/12/2024 17:15 Ավելի ու ավելի դժվար, եթե ոչ անհնար է դարձել Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ. կարծում եմ՝ մենք անդառնալիության կետն անցել ենք. Նիկոլ Փաշինյան 04/12/2024 17:09 Վերին Լարսի անցակետը բաց է, բայց հերթերը չեն վերանում․ հազարից ավելի հայկական բեռնատար կա կանգնած 04/12/2024 16:57 Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն ՔՊ ներկայացուցիչները. Փաշինյան (Տեսանյութ) 04/12/2024 16:43 Քաղցրավենիքի և քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործման առումով Հայաստանը առաջին հորիզոնականում է 15 տարեկանների շրջանում 04/12/2024 16:34 Պարտադրանք-հորդոր չի եղել, եղել է խնդրանք. բոլոր այդ անձինք ազատվել են աշխատանքից սեփական դիմումների համաձայն. Նախարար 04/12/2024 16:27 Չենք խախտի վարչապետի հանձնարարականի պահանջը և նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում. Գալյան (Տեսանյութ) 04/12/2024 16:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ 04/12/2024 16:09 Մենք վերացրել ենք Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմությունը. Ալեն Սիմոնյան 04/12/2024 16:05 Ապասվում է առանց տեղումների եղանակ 04/12/2024 15:52 Ո՞րն է ավելի անբարոյական՝ երկրորդ կողմի հետ փոխադարձ համաձայնությամբ մարդու անձնական նամակագրությո՞ւնը, թե՞ ինչ-ինչ ճանապարհներով դրան տեղեկանալը. Աղազարյան 04/12/2024 15:46 Ցանկացած իշխանություն այլասերվելու միտում ունի, իսկ վարչապետը քիչ հնարավորություն ունի մեր այլասերումը սանձելու համար, հետևաբար, այս իմաստով իրեն հասկանում եմ. Աղազարյան 04/12/2024 15:37 Բոլոր օրինական ճանապարհներով վարչապետին զեկուցել են պետական անվտանգության հետ կապված արտահոսքի մասին. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ) 04/12/2024 15:31 Մինչև երեկ ամեն հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով պաշտպանել, բայց երեկ ես ուզում էի անձամբ իրեն խեղդեի. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) 04/12/2024 15:26 Գյումրիում մենք նպատակ ունենք հնարավորինս անկանխատեսելի գործընթաց կազմակերպել. Հովհաննիսյան 04/12/2024 15:18 Սիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է, իհարկե, չեմ ուզի՝ էդ ինֆորմացիան հրապարակեն, բայց թող հրապարակեն, էնքան հրապարակեն, մինչև հոգնեն. Աղազարյան (Տեսանյութ) 04/12/2024 15:05 Պարզվեց հեռախոսս բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ, չէի ուզի հավատալ, որ վարչապետի հրահանգով է եղել. Աղազարյան 04/12/2024 14:55 Հովիկ Աղազարյանը ՔՊ-ի փակ քննարկումից արտահոսք է արել, դրա համար էլ հեռացվել է. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) 04/12/2024 14:46 Վերացվել է Գավառի պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը 04/12/2024 14:43 Գյումրին գլխավոր տոնածառ կունենա Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով 04/12/2024 14:31 «Գուզեմ օր միշտ խնդաս, իմ սրտի քաղաք». Կարեն Սարուխանյանը դիմել է գյումրեցիներին 04/12/2024 13:59 Կրթական համակարգում ինչ ուզում անում են. դիմադրություն չկա, հաշվետվողականություն՝ նույնպես. Սերոբ Խաչատրյան (Տեսանյութ) 04/12/2024 13:33 Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ 04/12/2024 13:22 Մալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ 04/12/2024 13:11 Երկու Էջմիածինցի գողացել են մեքենայի պահեստային անվադողի պատյանը. 3 հազար դոլարի վնաս են հասցրել 04/12/2024 13:01 Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ներկայում չի քննարկվում 04/12/2024 12:55 Արարատ Միրզոյանը մասնակցելու է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը 04/12/2024 12:51 Պարտադիր ծառայության ժամկետները կրճատելու հայեցակարգով, գուցե, փորձում են Ադրբեջանի ապառազմականացման պահանջը կատարել, նաև օգտագործել որպես նախընտրական խոստում. Աբրահամյան (Տեսանյութ) 04/12/2024 12:33 Եթե մենք ճնշեինք, Հովիկ Աղազարյանը շատ հանգիստ մանդատը վայր կդներ. Կոնջորյան 04/12/2024 12:26 Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, պետական անվտանգությանը վերաբերող քննարկումներից արտահոսքեր է կատարել. Կոնջորյան (Տեսանյութ) 04/12/2024 12:16 Նոր Կյանք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ 04/12/2024 12:11 Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում 04/12/2024 11:53 Հալեպում 8 000-10 000 հայ շրջափակման մեջ է, մի քանի ընտանիք կարողացել է դուրս գալ․ հայ համայնքի վիճակն առայժմ կայուն է, բայց վախի մեջ են․ Նոր մանրամասներ 04/12/2024 11:43 Գլխավոր դատախազը ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին 04/12/2024 11:32 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում վարորդների 04/12/2024 11:21 Սաղաթելյանն Օլանդին ներկայացրել է ՀՅԴ-ի մոտեցումները՝ որոշ հարցերի վերաբերյալ 04/12/2024 11:18 Ազգային ժողովն ընդունեց ՀՀ 2025 թվականի պետական բյուջեն (Տեսանյութ) 04/12/2024 11:10 Թբիլիսիի ոստիկանությունը գիշերը Ռուսթավելիի պողոտայից հեռացրել է բոլոր ցուցարարներին. ձերբակալություններ են եղել 04/12/2024 10:59 Երևանի հյուրանոցներից մեկում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը ֆուտբոլիստի որդի է 04/12/2024 10:44 Ալեն Սիմոնյանը խնդրեց փոխել Հովիկ Աղազարյանի տեղն ԱԺ-ում (Տեսանյութ) 04/12/2024 10:40 «Ներողություն եմ խնդրում կուսակցական ընկերներից իմ վարքով չնչին իսկ վնաս հասցնելու համար». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ խմբակցությունը (Տեսանյութ) 04/12/2024 10:38 Հրապարակվել է Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը 04/12/2024 10:27 46-ամյա տղամարդը գողացել էր մոտ 500.000 դրամի ոսկյա զարդեր 04/12/2024 10:21 Նիկոլ Փաշինյանը սկսել է հետևել կնոջ օրինակին ու ներկայացնել սոցիալական ցանցի իր էջի դիտումները 04/12/2024 10:16 Հրդեհ` Մասիս քաղաքում. այրվել է վագոն-տնակը՝ գույքով 04/12/2024 10:10 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում 04/12/2024 10:04 Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է 04/12/2024 09:42 Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 04/12/2024 09:37 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 04/12/2024 09:23 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանն օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է քննիչ հանձնաժողովի աշխատանքն ու շանտաժ է անում իր թիմակիցներին 04/12/2024 09:21 «Հրապարակ». Ինչ օրենսդրական փաթեթներ են ընդունվելու արտահերթ նիստերի ժամանակ 04/12/2024 09:20 «Ժողովուրդ». Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը 04/12/2024 09:18 «Հրապարակ». Որոշել են Արագածի պատկերը փակցնել նորաստեղծ էկոպարեկների հանդերձանքի «շևրոներին» 04/12/2024 09:16 «Ժողովուրդ». Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստը սկանդալով է ուղեկցվել 04/12/2024 09:13 «Հրապարակ». Ինչ արդյունքներ են արձանագրել Գյումրիում սոցհարցումները 04/12/2024 09:08 «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանի եկամուտներն անասելի ավելացել են 04/12/2024 09:06 «Հրապարակ». ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ 04/12/2024 09:04 «Ժողովուրդ». Ինչ նվեր է ստացել Փաշինյանը Հռոմի Պապից 04/12/2024 09:02 «Հրապարակ». Իշխանությունը ոտուձեռ ընկած մարզերց վարորդներ է ուզում բերել Երևան, որ այսօր քաղաքը կաթվածահար չլինի 03/12/2024 22:12 Հաշիմոտոյի հիվանդություն. Վահանաձև գեղձի վրա ազդող աուտոիմուն խանգարում 03/12/2024 21:54 Մարդատարը բախվել է «ԶԻԼ»-ին, տուժած վարորդին տեղափոխել են հիվանդանոց 03/12/2024 21:36 «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի է ունեցել վթար․ ՏԿԵՆ 03/12/2024 21:30 Հրապարակվել է Հայաստանի լավագույն շախմատիստների և շախմատիստուհի ցանկը 03/12/2024 21:11 «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կկազմակերպի բողոքի ակցիա` Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ 03/12/2024 20:50 Բացել են մթերային խանութի պատուհանը, գողացել դրամարկղում և վճարային տերմինալում եղած գումարը 03/12/2024 20:31 Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքը մեկ ամսից ավելի է՝ չի քննվում 03/12/2024 20:11 Տաթև Արցախի հայցը դատարանը բավարարել է․ Դիանա Մարտիրոսյանը ստիպված կլինի հերքել զրպարտությունը 03/12/2024 19:53 Լյարդի ճարպակալման վրա ազդող հիմնական գործոնները 03/12/2024 19:35 Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը․ Տարածաշրջանի, որտեղ նաև մենք ենք․ Վարդան Ոսկանյան 03/12/2024 19:18 Հարց ունեմ ՔՊ-ին՝ ա՛յ «հեղափոխական» թիմ, էդ ո՞ր պահին էդպես ատեցիք ցույցերը, գործադուլները, Գյումրի-Երևան ճանապարհին ո՞ր մասում միտք ծագեց, թե դա հակապետական է․ Քրիստինե Վարդանյան 03/12/2024 19:03 «Արցախը սեր էր, Նիկոլ․ Քո նմանը դա չի հասկանա, որովհետև դու սիրել չգիտես»․ Աշոտյան 03/12/2024 18:47 Ժաննա Անդրեասյանը ԱՄՆ դեսպանի հետ է հանդիպել 03/12/2024 18:32 Նահատակը վեհ գաղափարի, հավատի ու հայրենիքի համար գիտակցաբար կյանքը զոհած մարդն է․ Դու դրանից ի՞նչ պիտի հասկանաս, Նիկոլ Փաշինյան, քոնը Էրդողանի գիրքն ու կորցրած կադաստրի վկայականն է 03/12/2024 18:17 «Ի տարբերություն շատերիդ՝ իմ պատկերացումները բանակի մասին չեն սահմանափակվում «կլուբնիկ-մայկա-տռուսիկ» մակարդակում»․ Տիգրան Աբրահամյանի արձագանքը ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանին 03/12/2024 18:04 Աննա Վարդապետյանը Արամ Արամյանին նշանակել է իր տեղակալ 03/12/2024 17:52 Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տիգրան Պետրոսյան փողոցում 03/12/2024 17:36 «Վազ 2104»-ի բեռնախցիկում հայտնաբերված սիգն առգրավել են