14/03/2023 14:39
Ադրբեջանի նախագահի հետ այս պահին հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան
Այս պահին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես երբեք չեմ խուսափել հանդիպումից, բայց, մյուս կողմից, մեր հանդիպումների փորձը ցույց է տալիս, որ պետք է լինեն երաշխիքներ՝ պայմանավորվածությունների կամ պարտավորությունների կատարման մասին։ Եթե Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է ընդամենն էսկալացիաներ արդարացնելու համար, դա ընդունելի տարբերակ չէ մեզ համար։ Բանակցությունները պետք է կայունության երաշխիք դառնան։ Ես էլ հրապարակային ասել եմ, որ պատրաստ եմ ինձ վրա պատասխանատվություն վերցնել՝ ստորագրելու փաստաթղթեր, որոնք երազանքի փաստաթուղթ չեն լինի, բայց, մյուս կողմից, հայացք փախցնելու առիթ չեն տա։ Սա է մեր դիրքորոշումը», - հայտարարեց Փաշինյանը։