14/03/2023 14:30
Վաչե Տերտերյանը հանդիպել է Զարգացման Ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Զարգացման Ֆրանսիական գործակալության (ՖԶԳ) ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հանրային ներդրումային ծրագրերի մշակման գործընթացում ՖԶԳ կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության 1-ին փուլի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախատեսել համապատասխան միջոցառումներ տեխնիկական աջակցության 2-րդ փուլի աշխատանքների իրականացման համար։ Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հանրային ներդրումների կառավարման շրջանակի ուղղությամբ տեխնիկական և նոր մեթոդական աջակցության տրամադրման կարևորությունը, հաշվի առնելով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կենտրոնացնում է երկրի ենթակառուցվածքային ծրագրերի մեծ մասը և կարևոր է ստանալ տեխնիկական և մեթոդական աջակցություն՝ նախարարության ծրագրերի առաջնահերթությունների որոշման համար՝ հիմնված դրանց մանրակրկիտ և փաստագրված վերլուծության վրա:
Նախարարի տեղակալը շեշտել է, որ խորհրդատվական թիմի ներկայացրած առաջարկները կդիտարկվեն նախարարության ոլորտային մասնագետների կողմից և ձեռք բերված գիտելիքներն ու փորձը կկիրառվեն առաջիկա ծրագրերում։