17/03/2023 13:47
ԱՄՆ պետքարտուղարությունը Բաքվին կոչ է արել հարգել մարդու հիմնարար ազատությունները
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանի ընդունած կուսակցությունների մասին օրենքով։
Նա ընդգծել է․«Իշխանություններին կոչ ենք անում հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկները և հարգել հիմնարար ազատությունները, այդ թվում՝ հավաքների իրավունքը»։
The U.S. is troubled by Azerbaijan’s recent political party law. We urge the authorities to incorporate Venice Commission and @osce_odihr recommendations and to respect fundamental freedoms, including of association.
— Ned Price (@StateDeptSpox) March 16, 2023