
17/03/2023 19:30
Թուրքիան համաձայն է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը․ Էրդողանը հայտարարել է վավարեցման գործընթաց սկսելու մասին
Թուրքիան սկսում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
«Ֆինլանդիան կոնկրետ քայլեր է ձեռնարկել՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ պայմանները կատարելու ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք և որոշում ենք ընդունել՝ սկսել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը։ Վստահ ենք, որ Ֆինլանդիան ակտիվ դեր կխաղա ՆԱՏՕ-ի անվտանգության ապահովման գործում»,- ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման հարցով քվեարկությունը մեջլիսում նախատեսում են անցկացնել մինչև Թուրքիայում նշանակված համապետական ընտրությունները՝ մայիսի 14-ը։