
17/03/2023 21:05
Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ուղղված չեն երրորդ երկրների դեմ․ Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները սպառնալիք չեն հանդիսանում երրորդ երկրների համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Չինաստանն ու Ռուսաստանը բաց և անկեղծ հարաբերություններ են պահպանում՝ միտված երկու երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը, գլոբալ զարգացման առաջընթացին։ Այդ հարաբերությունները ենթակա չեն միջամտության, ինչպես նաև սպառնալիք չեն ներկայացնում երրորդ երկրների համար»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։