
17/03/2023 16:03
Թուրքիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է՝ երկրաշարժի հետևանքով 105 միլիարդ դոլարից ավելի վնաս են կրել
Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Թուրքիան 105 միլիարդ դոլարից ավելի վնաս է կրել, հայտնել է Թուրքիայի ֆինանսների նախարարությունը։
«Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից Թուրքիան մոտ 6 անգամ ավելի շատ վնաս է կրել, քան 1999 թվականին Մարմարա ծովի ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ 2023 թվականի երկրաշարժերից կրած վնասի ցուցանիշը համազոր է ընթացիկ տարում ակնկալվող համախառն ազգային եկամուտների 9 տոկոսին»,- նշված է Թուրքիայի ՖՆ հաղորդագրությունում։