
17/03/2023 20:57
ԱՄՆ-ն ու Ճապոնիան ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացրել
Ճապոնիայի և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել մարտական ինքնաթիռների ներգրավմամբ՝ ԿԺԴՀ-ի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման պատճառով, հայտարարել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի միացյալ շտաբը։
Հաղորդագրության համաձայն՝ Ճապոնիան վարժանքներին ներգրավել է 4 F-15 կործանիչ, ԱՄՆ-ն՝ 4 F-16 կործանիչ։ Համատեղ զորավարժությունների նպատակ է հռչակվել ճապոնա-ամերիկյան դաշինքի ամրապնդումը՝ զինծառայողների մարտական հմտությունների կատարելագործման միջոցով։
Հյուսիսային Կորեայի կողմից Hwasong-17 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն արձակվել է մարտի 16-ին։ «Կորեայի ձայնը» ռադիոկայանի հաղորդմամբ՝ փորձարկումը հաջողվել է, հրթիռը բաց է թողնվել Փհենյանի օդանավակայանից, թռիչքի ժամանակը, արձակման պահից մինչև Ճապոնական ծովում պայմանական թիրախի խոցումը, կազմել է մոտավորապես 67 րոպե։