![Վանաձորի փրփրապլաստի արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է](https://www.aysor.am/news_images/691/2071226_1/336509302_568441885382288_2649686325767440730_n.thumb.jpg)
18/03/2023 16:51
Վանաձորի փրփրապլաստի արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Մարտի 18-ին, ժամը 15։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին։