
18/03/2023 17:40
Եգիպտոսի և Թուրքիայի նախագահները կհանդիպեն․ Al Arabiya
Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումը, հայտնում է Al Arabiya-ն։
«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման անցկացման վերաբերյալ՝ ընթացիկ տարվա երկրորդ կեսին»,- նշված է գործակալության հրապարակման մեջ։