
18/03/2023 15:40
Պուտինը ռուսաստանցիների համար Ուկրաինայի քաղաքացիության դադարեցման մասին օրենք է ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների համար Ուկրաինայի քաղաքացիության դադարեցման մասին օրենք է ստորագրել։ Ըստ այդմ՝ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիների Ուկրաինայի քաղաքացիությունը դադարեցված է համարվելու նրանց՝ ՌԴ Ներքին գործերի նախարարություն դիմելու օրվանից սկսած:
Ուկրաինայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմում ներկայացնելու օրվանից անհրաժեշտ է դադարեցնել ուկրաինական անձնագրի և այլ փաստաթղթերի օգտագործումը։
Այս կանոնը խախտելու դեպքում Ուկրաինայի քաղաքացի չլինելու մասին հայտարարությունը կհամարվի անվավեր, իսկ դիմողը՝ Ուկրաինայի քաղաքացի։ Ընդ որում, Ուկրաինայի քաղաքացի չլինելու մասին հայտարարությամբ հնարավոր է կրկին դիմել միայն 10 տարի անց։